Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2020 թվականի հունիսի 24-ին` ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2020 թվականի մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-661-17.06.2020-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2.
ա) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Կ-648-12.06.2020-ՊԻ-011/0
Հեղինակներ` ՀՀ կառավարություն, Էդվարդ Անդրեասյան
բ) «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Կ-6481-12.06.2020-ՊԻ-011/0
Հեղինակներ` ՀՀ կառավարություն, Էդվարդ Անդրեասյան
3.
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-651-12.06.2020-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4.
«Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-671-19.06.2020-ԳԿ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5.
«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-670-19.06.2020-ԱՍ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6.
ա) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-625-23.05.2020-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-6251-23.05.2020-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
7.
ա) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Կ-660-17.06.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Կ-6601-17.06.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Կ-6602-17.06.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
8.
ա) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-644-05.06.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-6441-05.06.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
9.
Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
Կ-599-30.04.2020-ՖՎ-012/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
10.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդում
593-28.04.2020-ՊԻ
11.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում
598-30.04.2020-ՖՎ
12.
Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
635-01.06.2020-ՖՎ

Նախաձեռնողի ներկայացուցչի առաջարկով՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (Կ-648-12.06.2020-ՊԻ-011/0), ինչպես նաեւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Կ-660-17.06.2020-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթների երկրորդ ընթերցմամբ քննարկումը դուրս է եկել արտահերթ նստաշրջանի օրակարգից: