Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1. Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի ԱԺԽՈ-071-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` 2020 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Կ-820-23.12.2020-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Կ-818-22.12.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3.
Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրություն
823-25.12.2020-
4.
ա) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Պ-801-10.12.2020-ՊԻ-011/0
Հեղինակներ` Նազելի Բաղդասարյան, Հերիքնազ Տիգրանյան
բ) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Պ-8011-10.12.2020-ՊԻ-011/0
Հեղինակներ` Նազելի Բաղդասարյան, Հերիքնազ Տիգրանյան
5.
ա) «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Պ-812-18.12.2020-ՏՀ-011/0
Հեղինակներ` Բաբկեն Թունյան, Վլադիմիր Վարդանյան, Հովիկ Աղազարյան, Նարեկ Զեյնալյան
բ) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Պ-8121-18.12.2020-ՏՀ-011/0
Հեղինակներ` Բաբկեն Թունյան, Վլադիմիր Վարդանյան, Հովիկ Աղազարյան, Նարեկ Զեյնալյան
6.
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Պ-813-21.12.2020,25.12.2020-ՏՀ-011/0
Հեղինակ` Բաբկեն Թունյան
7.
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Պ-821-23.12.2020-ՏՀ-011/0
Հեղինակ` Սիսակ Գաբրիելյան
8.
ա) «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Պ-822-23.12.2020-ՏՏԳԲ-011/0
Հեղինակներ` Սիսակ Գաբրիելյան, Արուսյակ Ջուլհակյան
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Պ-8221-23.12.2020-ՏՏԳԲ-011/0
Հեղինակներ` Սիսակ Գաբրիելյան, Արուսյակ Ջուլհակյան
9.
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Կ-790-30.11.2020-ԱՍ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
10.
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Կ-806-15.12.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
11.
ա) «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Կ-796-04.12.2020-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Կ-7961-04.12.2020-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
12.
«Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Կ-817-22.12.2020-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
13.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Կ-786-25.11.2020-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
14.
ա) «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Խ-750-30.09.2020-ՊԻ-011/1
Հեղինակ`«Իմ քայլը» խմբակցություն
բ) «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Խ-7502-30.09.2020-ՊԻ-011/1
Հեղինակ`«Իմ քայլը» խմբակցություն
գ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Խ-7503-30.09.2020-ՊԻ-011/1
Հեղինակ`«Իմ քայլը» խմբակցություն
դ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Խ-7504-30.09.2020-ՊԻ-011/1
Հեղինակ`«Իմ քայլը» խմբակցություն
ե) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասինե
(երկրորդ ընթերցում)
Խ-7505-30.09.2020-ՊԻ-011/1
Հեղինակ`«Իմ քայլը» խմբակցություն
զ) «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Խ-7506-30.09.2020-ՊԻ-011/1
Հեղինակ`«Իմ քայլը» խմբակցություն
է) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Խ-7507-29.12.2020-ՊԻ-011/0
Հեղինակ`«Իմ քայլը» խմբակցություն
ը) «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Խ-7508-29.12.2020-ՊԻ-011/0
Հեղինակ`«Իմ քայլը» խմբակցություն
15.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին
Խ-824-25.12.2020--012/0
Հեղինակ`«Իմ քայլը» խմբակցություն