Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1. Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 18-ի ԱԺԽՈ-017-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` 2021 թվականի մարտի 19-ին` ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
ա) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Պ-877-25.02.2021-ՊԻ-011/1
Հեղինակներ` Վլադիմիր Վարդանյան, Աննա Կարապետյան, Արթուր Դավթյան, Վահագն Հովակիմյան, Սերգեյ Ատոմյան
բ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Պ-8771-25.02.2021-ՊԻ-011/1
Հեղինակներ` Վլադիմիր Վարդանյան, Աննա Կարապետյան, Արթուր Դավթյան, Վահագն Հովակիմյան, Սերգեյ Ատոմյան
գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Պ-8772-25.02.2021-ՊԻ-011/0
Հեղինակներ` Վլադիմիր Վարդանյան, Աննա Կարապետյան, Արթուր Դավթյան, Վահագն Հովակիմյան, Սերգեյ Ատոմյան
դ) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Պ-8773-25.02.2021-ՊԻ-011/0
Հեղինակներ` Վլադիմիր Վարդանյան, Աննա Կարապետյան, Արթուր Դավթյան, Վահագն Հովակիմյան, Սերգեյ Ատոմյան
ե) «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Պ-8774-25.02.2021-ՊԻ-011/1
Հեղինակներ` Վլադիմիր Վարդանյան, Աննա Կարապետյան, Արթուր Դավթյան, Վահագն Հովակիմյան, Սերգեյ Ատոմյան

Ազգային ժողովի որոշման նախագիծը «2021 թվականի մարտի 19-ին, ժամը 11:00-ին գումարված` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին»