Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2022 թվականի մայիսի 19-ին` ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Կ-258-11.05.2022-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2.
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրք
(առաջին ընթերցում)
Կ-263-13.05.2022-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3.
«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Կ-226-04.04.2022-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4.
ա) «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Կ-242-26.04.2022-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Կ-2421-26.04.2022-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5.
«Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Կ-243-26.04.2022-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն