Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 06 - 08-Ի
ԵՌՕՐՅԱ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ



1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2003 թվականի հոկտեմբերի 6-8-ի եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկել հետեւյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
ա) Հրապարակային սակարկությունների մասին
Կ-767-16.12.2002-ՖՎ,ՊԻ-010/2
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-7671-16.12.2002-ՖՎ,ՊԻ-010/2
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-7672-16.12.2002-ՖՎ,ՊԻ-010/2
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Կ-7673-16.12.2002-ՖՎ,ՊԻ-010/2
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2.
«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-033-15.07.2003-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3.
«Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
Կ-059-25.07.2003-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-031-15.07.2003-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5.
«Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-043-25.07.2003-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6.
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Կ-071-04.08.2003-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
7.
ա) Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին
Կ-051-25.07.2003-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
Կ-0511-25.07.2003-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
Կ-0512-25.07.2003-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
8.
Կենսապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսապահովման նվազագույն բյուջեի մասին
Պ-090-19.08.2003-ՍԱ-010/0
Հեղինակներ` Լեւոն Մկրտչյան, Սամվել Բալասանյան, Գալուստ Սահակյան
9.
«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Պ-095-26.08.2003-ՊԱ-010/0
Հեղինակ` Վիկտոր Դալլաքյան
10.
Այլընտրանքային ծառայության մասին
Պ-559-18.12.2001,06.10.2003-ՊԱ-010/0
Հեղինակներ` Վահան Հովհաննեսյան, Էդմունդ Ծատուրյան, Մուշեղ Մովսիսյան, Ռուդիկ Հովսեփյան, Գալուստ Սահակյան, Լեւոն Մկրտչյան, Հրանտ Գրիգորյան

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2003 թվականի հոկտեմբերի 6-8-ի եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկել հետեւյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2003 թվականի հոկտեմբերի 6-8-ի եռօրյա նիստերի օրակարգում պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցեր.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
«Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Պ-499-24.08.2001-ՍԱ-010/0
Հեղինակ` Վիկտոր Դալլաքյան
2.
Անվճարունակության (սնանկության) մասին
Կ-762-10.12.2002-ՖՎ,ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3.
ա) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Կ-032-15.07.2003-ՖՎ,ՊԻ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-0321-15.07.2003-ՖՎ,ՊԻ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4.
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
Կ-022-10.07.2003-ՖՎ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5.
ա) Քրեակատարողական ծառայության մասին
Կ-007-02.07.2003--010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-0071-02.07.2003-ՊԻ,ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6.
ՀՀ կենտրոնական բանկի 2002 թվականի տարեկան հաշվետվություն
821-05.05.2003-ՖՎ,ՍԱ,ԳԿ,ՊԻ,ԱՀ,ՊԱ
7.
Պետական գույքի մասնավորեցման մասին 2001-2003 թվականի ծրագրի կատարման 2002 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
Կ-015-07.07.2003--010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
8.
ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում

1. 1998 թվականի մարտի 6-ին Մոսկվայում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների ընդհանուր ագրարային շուկայի մասին» համաձայնագիր
Ն-08.09.2003-ԱՀ-011/0

2. 1999 թվականի հոկտեմբերի 5-ին Երեւանում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի նախարարների կաբինետի միջեւ կառավարական կապի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր
Ն-08.09.2003-ԱՀ-011/0

3. 1989 թվականի նոյեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված «Դոպինգի դեմ» կոնվենցիա
Ն-08.09.2003-ԱՀ-011/0

4. 1985 թվականի օգոստոսի 19-ին Ստրասբուրգում ստորագրված «Մարզական միջոցառումների, մասնավորապես ֆուտբոլային խաղերի ժամանակ հանդիսատեսի կողմից ցուցաբերված անկարգությունների մասին» կոնվենցիա
Ն-08.09.2003-ԱՀ-011/0

5. «2002 թվականի հունիսի 6-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Բելառուսի Հանրապետության քաղաքացիների` առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» համաձայնագիր
Ն-08.09.2003-ԱՀ-011/0

6. 2003 թվականի հունվարի 14-ին Բեռլինում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիր
Ն-08.09.2003-ԱՀ-011/0

7. 1990թ. նոյեմբերի 8-ին Ստրասբուրգում ստորագրված «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման եւ բռնագրավման մասին» կոնվենցիա (կից հայտարարություններով)
Ն-070-01.08.2003-ԱՀ,ՊԻ-011/0