Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 01 - 03-Ի
ԵՌՕՐՅԱ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ



1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2004 թվականի մարտի 1-3-ի եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկել հետեւյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին
Պ-194-17.12.2003-ԳԿ,ՍԱ-010/0
Հեղինակներ` Արտակ Առաքելյան, Հեղինե Բիշարյան, Սամվել Բալասանյան, Լեւոն Մկրտչյան, Գալուստ Սահակյան
2.
Մշակույթի պահպանման, տարածման եւ զարգացման 2004 թվականի պետական տարեկան ծրագրի մասին
Կ-195-19.12.2003-ԳԿ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2004 թվականի մարտի 1-3-ի եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկել հետեւյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2004 թվականի մարտի 1-3-ի եռօրյա նիստերի օրակարգում պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցեր.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
«Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-067-28.07.2003-ՖՎ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2.
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
Կ-008-02.07.2003--010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3.
ա) «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-127-02.10.2003-ՖՎ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-1271-02.10.2003-ՖՎ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
Կ-1272-02.10.2003-ՖՎ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Կ-1273-02.10.2003-ՖՎ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4.
ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-045-25.07.2003-ՖՎ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5.
ա) «Փախստականների մասին» ՀՀ օրենքոում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-178-01.12.2003-ՖՎ,ՊԻ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
Կ-1781-01.12.2003-ՖՎ,ՊԻ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6.
ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Պ-124-30.09.2003-ՊԻ-010/0
Հեղինակներ` Վիկտոր Դալլաքյան, Գրիգոր Հարությունյան, Էդմունդ Ծատուրյան, Վարդան Մկրտչյան
7.
ՀՀ դրամավարկային քաղաքականության 2004թ. ծրագիրը
216-29.01.2004-ՖՎ-011/0
8.
«ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-193-12.12.2003-ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
9.
«Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-146-29.10.2003-ՊԻ,ՍԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
10.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
Կ-222-16.02.2004-ՖՎ,ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
11.
«Հայխնայբանկում» ավանդադրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու եւ փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հաղորդումը
01.03.2004--011/0
12.
ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում

1. 1998 թվականի մարտի 6-ին Մոսկվայում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների ընդհանուր ագրարային շուկայի մասին» համաձայնագիր
Ն-08.09.2003-ԱՀ-011/0

3. 1977 թվականի հունվարի 27-ին Ստրասբուրգում ստորագրված «Ահաբեկչության արգելման մասին» եվրոպական կոնվենցիա
Ն-168-24.11.2003-ԱՀ,ՊԱ-011/0

4. 2003 թվականի մայիսի 15-ին Ստրասբուրգում ստորագրված «Ահաբեկչության արգելման մասին» եվրոպական կոնվենցիան փոփոխող արձանագրությունը
Ն-1681-24.11.2003-ԱՀ,ՊԱ-011/0

5. 1979 թվականի դեկտեմբերի 17-ին Նյու Յորքում ստորագրված «Պատանդներ վերցնելու դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիան
Ն-208-16.01.2004-ԱՀ,ՊԱ-011/0

6. 1999 թվականի դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում ստորագրված «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիան
Ն-210-16.01.2004-ԱՀ,ՊԱ-011/0

7. 1997 թվականի դեկտեմբերի 16-ին Նյու Յորքում ստորագրված «Ահաբեկչական ռմբահարումների դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիան
Ն-209-16.01.2004-ԱՀ,ՊԱ-011/0

8. 1978 թվականի մարտի 17-ին Ստրասբուրգում ստորագրված Քրեական գործերով փոխադարձ օգնության եվրոպական կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը (կից հայտարարությամբ)
Ն-1683-24.11.2003-ԱՀ,ՊԻ-011/0

9. 2003 թվականի սեպտեմբերի 15-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Լիտվայի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր տրամադրելու պահանջի վերացման մասին» համաձայնագիր
Ն-213-16.01.2004-ԱՀ-011/0

10. 2003 թվականի մարտի 26-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Կուբայի Հանրապետության կառավարության միջեւ առեւտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր
Ն-206-13.01.2004-ԱՀ,ՖՎ-011/0

11. 2003 թվականի սեպտեմբերի 8-ին Սոֆիայում ստորագրված ՀՀ եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ հյուպատոսական կոնվենցիան
Ն-211-16.01.2004-ԱՀ-011/0

12. 2003 թվականի մայիսի 23-ին Նյու-Դելիում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին» համաձայնագիրը
Ն-204-13.01.2004-ԱՀ,ՖՎ-011/0