Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ ԳՈՒՄԱՐՎԱԾ
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ



1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2019 թվականի մարտի 26-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկել պարտադիր քննարկման ենթակա հետեւյալ հարցերը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-005-18.01.2019-ԳԿ-011/1
Հեղինակ` Տիգրան Ուրիխանյան
2.
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույց
Կ-036-01.03.2019-
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3.
ա) «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-027-26.02.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-0271-26.02.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4.
ա) «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-041-06.03.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
Կ-0411-06.03.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-0412-06.03.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5.
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-057-11.03.2019,25.03.2019-ԱՍ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2019 թվականի մարտի 26-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկել հետեւյալ հարցերը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
ա) «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Պ-012-11.02.2019-ԳԿ-011/0
Հեղինակ` Հովհաննես Հովհաննիսյան
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Պ-0121-11.02.2019-ԳԿ-011/0
Հեղինակ` Հովհաննես Հովհաննիսյան
2.
«Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-019-25.02.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3.
«Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-020-25.02.2019-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4.
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մալթայի Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-024-26.02.2019-ԳԿ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5.
«Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-025-26.02.2019-ՏԵ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6.
Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների` մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ` մյուս կողմից, ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-031-28.02.2019-ՏԵ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

Ազգային ժողովի խորհրդի որոշումը «Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի 2019 թվականի մարտի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը սահմանելու մասին»


Ազգային ժողովի խորհրդի որոշումը «Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի 2019 թվականի մարտի 26-ին գումարվող հերթական նիստերի ընթացքում մի շարք օրենքների նախագծերի քննարկման տեւողությունը սահմանելու մասին»