Տպել
29/10/2018
Հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումները խորհրդարանական վերահսկողության համատեքստումե թեմայով սեմինար` Ծաղկաձորում

 

          Սույն թվականի հոկտեմբերի 26-ից 28-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ սեմինար «Հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումները խորհրդարանական վերահսկողության համատեքստում» թեմայով, որին մասնակցեցին նաև ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը և փորձագետներ Աշոտ Ավետիսյանն ու Աշոտ Եղիազարյանը:

         Գագիկ Բարսեղյանը հանդես եկավ զեկուցումներով, որոնք վերաբերվում էին Աժ բյուեջտային գրասենյակի ներկային և զարգացման հեռանկարներին, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներին և ծրագրային բյուեջատավորման ներկա մեթոդաբանությանը: