National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
17/05/2019
<<Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն և Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությունը>> թեմայով սեմինար

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակը Ազգային ժողովի <<Լուսավոր Հայաստան>> խմբակցության հարցման հիման վրա, ինչպես նաև Բյուջետային գրասենյակի Ազգային ժողովի կարողությունների շարունակական զարգացում գործառույթի իրացման շրջանակներում, խմբակցության պատգամավորների, նրանց օգնականների և խմբակցության փորձագետների համար, սույն թվականի մայիսի 16-ին Ազգային ժողովում  կազմակերպել էր սեմինար (աշխատաժողով) <<Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն և Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությունը>> թեմայով: Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն և դրա կառուցվածքը, ծրագրային բյուջետավորման էությունը, Հայաստանի Հանրապետությունում դրա ներդրման գործընթացն ու ներդրված մեթոդաբանության առանձնահատկությունները, բյուջետային ծրագրերի վերլուծության գործիքները և տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության հիմնական ամփոփ ցուցանիշների վերաբերյալ։  

 

    

  



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS