National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
03/06/2019
<<Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն և Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությունը>> թեմայով սեմինար

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակը, իր, Ազգային ժողովի կարողությունների շարունակական զարգացում գործառույթի իրացման շրջանակներում, Ազգային ժողովի <<Իմ քայլը>> խմբակցության պատգամավորների օգնականների և խմբակցության փորձագետների համար, սույն թվականի հունիսի 3-ին Ազգային ժողովում  կազմակերպել էր սեմինար (աշխատաժողով) <<Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն և Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությունը>> թեմայով: Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն և դրա կառուցվածքը, ծրագրային բյուջետավորման էությունը, Հայաստանի Հանրապետությունում դրա ներդրման գործընթացն ու ներդրված մեթոդաբանության առանձնահատկություններն ու բյուջետային ծրագրերի վերլուծության գործիքները, իսկ Բյուջետային գրասենյակի փորձագետ Աշոտ Եղիազարյանը ներկայացրեց տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության հիմնական ամփոփ ցուցանիշների վերաբերյալ։  



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am