Տպել
11/11/2019
<<Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն և Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությունը>> թեմայով սեմինար

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակը Ազգային ժողովի <<Լուսավոր Հայաստան>> խմբակցության հարցման հիման վրա, ինչպես նաև Բյուջետային գրասենյակի Ազգային ժողովի կարողությունների շարունակական զարգացում գործառույթի իրացման շրջանակներում, խմբակցության պատգամավորների, նրանց օգնականների և խմբակցության փորձագետների համար, սույն թվականի հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովում  կազմակերպել էր սեմինար (աշխատաժողով) <<Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն և Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությունը>> թեմայով: Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն և դրա կառուցվածքը, ծրագրային բյուջետավորման էությունը, Հայաստանի Հանրապետությունում դրա ներդրման գործընթացն ու ներդրված մեթոդաբանության առանձնահատկությունները, բյուջետային ծրագրերի վերլուծության գործիքները, իսկ փորձագետներ Աշոտ Ավետիսյանն ու Աշոտ Եղիազարյանը տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագծի հիմնական ամփոփ ցուցանիշների վերաբերյալ։