Տպել
11.09.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Դեյմոն Վիլսոնի գլխավորած պատվիրակությանը
1 / 4

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել է ամերիկյան «Ատլանտյան խորհուրդ» ուղեղային կենտրոնի փոխնախագահ Դեյմոն Վիլսոնի գլխավորած պատվիրակության հետ:

Խորհրդարանի ղեկավարը ողջունել է հյուրերին Հայաստանում եւ շարունակել այն երկխոսությունը, որը սկսվել էր Վաշինգտոնում՝ ԱԺ ղեկավարի աշխատանքային այցի շրջանակներում:

Հյուրերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել են, որ թե՛ իրենց կենտրոնում, թե՛ ԱՄՆ-ի օրենսդիր եւ գործադիր մարմիններում մեծ է հետաքրքրությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների նկատմամբ, այդ իսկ պատճառով իրենք ժամանել են Հայաստան՝ տեղում ծանոթանալու իրականացվող բարեփոխումներին:

Հանդիպման ընթացքում կողմերը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել  են նաեւ Հայաստանում տեղի ունեցող դատաիրավական ոլորտի բարեփոխումներին եւ Արցախյան հիմնախնդրին:

Քննարկման ավարտին Ատլանտյան խորհրդի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ԱՄՆ-ում ներկայացնելու Հայաստանում տեղի ունեցող գործընթացները եւ աջակցելու հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանը:
 


27.09.2019
ՀՀ Աժ նախագահն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչ...

23.09.2019
ՀՀ ԱԺ նախագահն այցելել է Ղազախստանի ժողովուրդների ասամբլեայի Բարեկամության տուն
Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 23...

02.09.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը` Ստեփանակերտում
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Արցախի Հանրապետության անկախության տոնին մասնակցելու նպատակ...