Սիրելի՛ եզդի եղբայրներ եւ քույրեր,
Շնորհավորում եմ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Թող Նոր տարին եզդի ժողովրդի կյանքում նշանավորվի որպես առողջ, խաղաղ, անվտանգ եւ բարեկեցիկ տարի:
Համոզված եմ, որ եղբայրական եզդի ժողովուրդն իր ավանդն է ունենալու այսօր մեր բոլորի առջեւ ծառացած մարտահրավերները հաղթահարելու հարցում, ինչպես դա մշտապես արել է հայ ժողովրդի համար բախտորոշ տարբեր փուլերում: