Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօր Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների օրն է,
որը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը:
Հայաստանի ազգային փոքրամասնություններն իրենց խաղաղասիրությամբ, Հայաստանը հայրենիք ընդունելու արժանապատվությամբ, սեփական մշակույթով եւ ավանդույթներով մեր երկրի անբաժանելի մասն են:
Նրանց ներգրավվածությունն առկա է հայաստանյան իրականության ցանկացած դրվագում:
Սիրելի՛ եղբայրներ եւ քույրեր, մաղթում եմ խաղաղություն, նորանոր ձեքբերումներ՝ ի նպաստ ձեր հոգեւոր եւ ազգային արժեքների զարգացման: