|
|
03.02.2009
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանն Ազգային ժողովում
Փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլին:
Ողջունելով դեսպանին` ՀՀ Աժ նախագահը ընդգծեց երկու երկրների միջխորհրդարանական կապերը ակտիվացնելու եւ զարգացնելու անհրաժեշտությունը, կարեւորեց բարեկամության պատգամավորական խմբերի փոխգործակցությունը, փորձի փոխանակումը օրենսդրական դաշտում, համագործակցությունը միջազգային կառույցներում: Այս համատեքստում ԱԺ նախագահը իր գոհունակությունը հայտնեց ԵԽԽՎ վերջին նստաշրջանում բրիտանական պատվիրակության աջակցության համար:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին` կարեւորեց երկրի կայունության ամրապնդումը, իշխանությունների եւ հասարակության փոխվստահությունը: Պարոն Աբրահամյանը նշեց, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առաջին օրվանից առաջարկել է, որ խորհրդարանը բոլոր քաղաքական ուժերի համար դառնա բազմակարծության ու կառուցողական քննադատության ամբիոն: Անդրադառնալով Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխության անհրաժեշտությանը` նա նշեց, որ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցրեի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնի եվրոպական չափանիշներին համապատասխան փոփոխություններ: Այս համատեքստում անդրադառնալով մարտիմեկյան իրադարձություններից հետո կալանավորված անձանց խնդրին` ԱԺ նախագահը շեշտեց, որ քաղաքական հայացքների համար որեւէ մեկը չի կարող դատապարտվել, ընթանում է դատավարություն:
ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ Ազգային ժողովում ընթանում են կառուցվածքային բարեփոխումներ եւ խորհրդարանը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները պետք է իրականացնի ամբողջությամբ :
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` դեսպան Չարլզ Լոնսդեյլը նույնպես կարեւորեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը` նշելով խորհրդարանների աշխատակազմերի փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը կոնկրետ ուղղություններով:
Վերջում պարոն Աբրահամյանը վերահաստատեց Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նախագահի հրավերը Հայաստան:
29.12.2009 Բելառուսի դեսպանն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոյին: Կարեւորելով երկու ...
28.12.2009 Ամանորի ընդունելություն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 28-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորի ընդունելությանէր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին եւ լրատվամիջոցների ղեկավարնե...
26.12.2009 Տոնական համերգ` Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի այգում դեկտեմբերի 26-ին անցկացվեց Ամանորի տոնական համերգ, որը դիտելու էին եկել հազարավոր երեխաներ: Հեքիաթային տարբեր հերոսների եւ Ամ...
04.12.2009 Հանդիպումներ Սեուլում եւ Ջեջու նահանգում
Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպեց Կորեայի միջազգային համագործակցության գործակալության նախ...
14.07.2009 ՀՀ ԱԺ նախագահը այցելեց Արարատի մարզ
Հուլիսի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով եղավ Արարատի մարզում։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարին ուղեկցում էին ԱԺ աշխատակազմի ղե...
03.04.2009 ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Ապրիլի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման Ա...
24.03.2009 ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՀԲԸՄ նախագահին
Մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Նրան ուղեկցո...
20.03.2009 ԱՄՆ դեսպանը Ազգային ժողովում
Մարտի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան տ...
13.03.2009 ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մարտի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման Ա...
13.03.2009 ԻԻՀ արտգործնախարարը ՀՀ Ազգային ժողովում
Մարտի 13-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիի գլխավորած պատվ...
12.03.2009 Նիդեռլանդների դեսպանը Ազգային ժողովում
Էլդերենբոսին: առնալով տարածաշրջանային խնդիրներին` դեսպանը նշեց, որ ռուս-վրացական հակամարտության հետեւանքով Հայաստանի տնտեսությունը մեծ կորուստն...
03.03.2009 Ավստրիայի դեսպանը Ազգային ժողովում
Մարտի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիուս Կալի...
12.02.2009 ՀՀ ԱԺ նախագահը ընդունեց Իսրայելի դեսպանին
Փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի նորանշանակ դեսպան Շեմի Ցուրին:ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահա...
05.02.2009 ԳԴՀ դեսպանը Ազգային ժողովում
Փետրվարի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին` վերջ...
20.01.2009 Հարգանքի տուրք` Կոմիտասի անվան պանթեոնում
Հունվարի 20-ին հայ մեծանուն բանաստեղծուհի, հրապարակախոս, արձակագիր Սիլվա Կապուտիկյանի 90-ամյա հոբելյանի առիթով Կոմիտասի անվան պանթեոնում ՀՀ ԱԺ նախագահ...
|