Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի համար Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Սուրեն Հովհաննիսյանը, Արտեմ Մանուչարյանը, Հայկ Ավետիսյանը, Վաչագան Մարտիրոսյանն արժանացել են ԱԺ Պատվո մեդալի եւ դրամական պարգեւի:
Մայիսի 10-ին Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ վետերաններին հանձնելով պարգեւները` խորհրդարանի ղեկավար Հովիկ Աբրահամյանը նշեց.
«Շնորհավորում եմ մայիսյան փառավոր տոների` Հաղթանակի ու խաղաղության տոնի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ:
66 տարի առաջ ավարտված Հայրենական պատերազմին իրենց անուրանալի մասնակցությունը բերեցին հայ զինվորներն ու սպաները` շարքայինից մինչեւ գեներալ ու մարշալ: Նրանք իրենց նշանակալի ավանդն ունեցան հաղթանակը կռելու մեջ, հաղթանակ, որի առթիվ այսօր շնորհավորում եմ բոլորին` Մեծ հայրենականի փառապանծ զինվորից մինչեւ ազատամարտիկ ու հայրենիքի այսօրվա պաշտպան:
Այսօր, տարիների հեռավորությունից, յուրաքանչյուր մայիսի 9 ձեզ` պատերազմի վետերաններիդ համար շարունակում է նույն արժեքն ունենալ, ինչ տասնյակ տարիներ առաջ էր ` հեռավոր 1945-ին: Այդ հաղթանակը սերունդներ է միացնում, դաստիարակում եւ արժեհամակարգ ձեւավորում: Շնորհակալ ենք ձեր եւ ձեր մարտական ընկերների, զոհված ու կենդանի հերոսների քաջության, սխրանքի, հայրենիքին նվիրվածության համար:
19 տարի է` Շուշիի ազատագրումով մայիսի 9-ը իբրեւ հաղթանակի օր մեզ համար ձեռք է բերել ավելի ծանրակշիռ նշանակություն՝ դառնալով մեր միասնականության, համերաշխության, միմյանց նկատմամբ հանդուժողականության, նորօրյա հաղթանակների խորհրդանշական օր:
Հայրենական մեծ պատերազմն ու արցախյան հերոսամարտը հայ զինվորի` իր հայրենիքին նվիրված լինելու փաստացի վկայությունն են: Ժամանակը ցույց է տվել, որ այդ երկու պատերազմների միջեւ ընկած շուրջ կեսդարյա ժամանակահատվածում եւ այսօր էլ հայ զինվորի կամքն ու ոգին անկոտրում են: Նա ստիպված է եղել դա ապացուցել կռվով ու զենքով, բայց մշտապես առաջնորդվելով խաղաղության ձգտումով, ընկածին չխփելու սկզբունքով, առանց սնապարծ ռազմատենչության:
Արցախի ճակատագիրը եւ Հայաստանի սահմանների պաշտպանությունը մեզ համախմբեցին ու միավորեցին, քանզի գերական հայրենիքի շահն էր:Դրա անհրաժեշտությունն այսօր էլ կա: Ի վերջո, մեր միասնականությունը անհրաժեշտ է հենց սահմանին կանգնած զինվորին` անկախ նրա տարիքից ու ծննդավայրից, անհրաժեշտ է որպես նրա թիկունքը պահող անխոցելի վահան:
Փառք տալով մեր զոհված հերոսներին` կրկին շնորհավորում եմ մայիսյան տոների կապակցությամբ` Մեծ հայրենականի ու արցախյան ազատամարտի, երեկվա ու այսօրվա, տարեց ու երիտասարդ զինվորներին:
Սիրելի վետերաններ, առանձնահատուկ շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի ու խաղաղության օրվա առթիվ: Դուք շարունակելու եք օրինակ եւ չափանիշ մնալ սերունդների համար եւ նրանց դաստիարակման գործում»:
Շնորհավորելով վետերաններին ԱԺ Պատվո մեդալին արժանանալու առթիվ` Հովիկ Աբրահամյանը նրանց մաղթեց առողջություն, խաղաղություն, բարեկեցություն եւ երջանկություն:
Վետերաններն իրենց շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեցին պարգեի եւ ցուցաբերված վերաբերմունքի համար, իսկ նրանցից Հայկ Ավետիսյանն Աժ նախագահին նվիրեց Մարտունու վետերանների մասին պատմող` իր հեղինակած աշխատությունը:
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելեց Սարդարապատի հուշահամալիր
Հանրապետության տոնի, Սարդարապատի հերոսամարտի եւ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 93-րդ տարեդարձի առիթով մայիսի 28-ին Սարդարապատի հուշահա...
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրեց ՀՀ Ազգային ժողովի որոշումը
Մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է խորհրդարանի կողմից 91 կողմ, 1 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդո...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հրաժեշտի այցը Ազգային ժողով
Մայիսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Մարի Յովանովիչին` Հայաստանում նրա դիվանագիտական...
Բաց դաս Կոտայքի մարզի դպրոցականների համար
Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած Կոտայքի մարզի տարբեր համայնքների դպրո...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցեց «Հայաստանի տնտեսությունը երեկ, այսօր, վաղը» խորագրով ուսանողական գիտաժողովին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 21-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում մասնակցեց «...
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մայիսի 20--ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվ...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հյուրընկալել էր մի շարք թանգարանների տնօրենների ու աշխատակիցների
Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հյուրընկալել էր մի շարք թանգարանների տնօրենների ու աշխատակիցների: Ողջունե...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Հայաստանի Ազգային պատկերասրահ
Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Հայաստանի Ազգային պատկերասրահ, որտեղ մասնակցեց ֆրանսաբնակ հայազգի նշանավո...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդարանականների համաշխարհային կազմակերպության ղեկավարներին
Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդարանականների համաշխարհային կազմակերպության (GOPAC) գո...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ինդիանա նահանգի Վեսլեյան համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների
Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ինդիանա Վեսլեյան համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների, որոնց ու...
Հովիկ Աբրահամյանն այցելեց Կարեն Դեմիրճյանի թանգարան
Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց ազգային, պետական ու քաղաքական խոշոր գործիչ...
Տեղի ունեցավ Հայաստանի եւ Հունգարիայի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Հունգարիայի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Լասլո Կյովերի մասնակցությամբ մա...
ՀՀ ԱԺ նախագահը առանձնազրույց ունեցավ Հունգարիայի խորհրդարանի նախագահի հետ
Մայիսի 17-ին սկսվեց Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի պաշտոնական այցը Հայաստան: Հանդիպումները խորհրդարանում սկսվեցին Հայաստ...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպանին
Մայիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան Դիանա Յանսեին: Շնորհավորելով հյուրին նշանակմա...
Ընտանիքի օրվա առթիվ 20 բազմազավակ ընտանիքների ծնողներ արժանացան ԱԺ նախագահի շնորհակալագրերի
Մայիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվել էին բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչներ, ովքեր ներկայացնում էին Հայաստանի տարբեր մարզերն ու մայրաքա...
Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Մայիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակությունը: Երեւան...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր
Մայիսի 14-ին աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրան ուղեկցում էին ԱԺ գյուղատնտեսության եւ բնապա...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին
Ծննդյան 90- ամյակի առթիվ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ պարգեւատրվել է ԱԺ նախագահի...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի հատուկ ներկայացուցչին
Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի միգրացիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Նի...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսին
Մայիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսին: Հովիկ Աբ...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին
Մայիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին: Ողջունելով հյուրին` ...
Տոնական միջոցառումներ «Հաղթանակ» զբոսայգում
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 66-ամյա հոբելյանի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ մայիս...
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մայիսի 6-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեց...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Արտաշատի «Երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոնի» բացման արարողությանը
Մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն Արտաշատ քաղաքում մասնակցեց «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների եւ դեռահասների առողջության ին...
ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի հիմնադիր նիստում
Մայիսի 3-ին մեկնարկեց ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստը Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգայ...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստում
«Ձերդ գերազանցություն պարոն Եժի Բուզեկ ...