Մայիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվել էին բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչներ, ովքեր ներկայացնում էին Հայաստանի տարբեր մարզերն ու մայրաքաղաքը: Ընտանիքի օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ 20 բազմազավակ ընտանիքների ծնողներ արժանացել են ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերի եւ դրամական պարգեւների, որոնք հանդիսավոր պայմաններում նրանց հանձնեց խորհրդարանի նախագահը: Շնորհավորելով նրանց` Հովիկ Աբրահամյանն ասաց.
«Շատ ուրախ եմ հյուրընկալել ձեզ Ազգային ժողովում, մանավանդ հյուրընկալությունը հայ ընտանիքին ամենաբնորոշ գծերից է: Ինձ համար կրկնակի հաճելի է ձեզ հետ հանդիպել Ընտանիքի օրվա կապակցությամբ:
Շուրջ 18 տարի է, աշխարհում մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը:
Ինչպես գիտեք, անցյալ շաբաթ Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով մայիսի 15-ը Հայաստանում եւս սահմանվում է որպես Ընտանիքի օր: Ես հուսով եմ` օրենքի` պաշտոնապես ուժի մեջ մտնելուց հետո Ընտանիքի օր կարճ ժամանակում կդառնա մեր ժողովրդի ամենասիրված տոներից մեկը: Ի վերջո, գրեթե բոլոր այն տոները, որոնք ներառված են մեր պետական տոնացույցում, այս կամ այն կերպ առնչվում են ընտանիքին:
Չնայած այս օրն ընդգրկված է պաշտոնական տոնացույցի մեջ, բայց ես ցանկանում եմ, որ այն լինի ոչ թե պաշտոնական, այլ ջերմ, ընտանեկան տոն, որը կհամախմբի բոլորին:
Ընտանիքը հայի համար իսկապես հավաքական սրբություն է, որն իր մեջ խտացնում է սեր ու հավատարմություն, վստահություն, միասնություն ու հարգանք, արժանապատվություն ու համերաշխություն:
Ընտանիքն ազգի գոյատեւման կարեւորագույն նախապայմաններից է: Դեռ դպրոցական տարիներից մեզ ծանոթ է Մուրացանի հետեւյալ միտքը.«Ազգերի գոյությունը ընտանիքի մեջ է: Զորավոր է այն ազգը, որը ունի զորավոր ընտանիք»: Բազմազավակ ընտանիք ունենալը, երեխաներ մեծացնելն ու դաստիարակելը մեծ պատասխանատվություն եւ նվիրում է պահանջում: Ես շնորհակալ եմ ձեզ, ի դեմս ձեզ` բոլոր բազմազավակ հայ ընտանիքներին, որ դուք, անկախ պայմաններից, գնացել եք այդ պատասխանատվության` գիտակցելով ընտանիքի արժեքն ու նշանակությունը երկրի համար: Ռուս գրող Լեւ Տոլստոյն ասել է, որ բոլոր երջանիկ ընտանիքները երջանիկ են միանման, ամեն դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի: Ես մաղթում եմ, որ անկախ ցանկացած իրավիճակից, մեզանում դժբախտ ընտանիքներ չլինեն, որ յուրաքանչյուրս հոգատար եւ ուշադիր լինենք ընտանիքի, հարազատների եւ ընդհանրապես մեկս մյուսի նկատմամբ, ու ոչ տոնից տոն:
Յուրաքանչյուր ընտանիք ինչ-որ իմաստով նաեւ հասարակության հայելին է: Որպես իշխանություն մեր պարտքն է նպաստել, որ երկրում բոլոր ընտանիքները լինեն բարեկեցիկ, որովհետեւ ամուր, համերաշխ եւ բարեկեցիկ ընտանիքը տվյալ պետության հզորացման եւ առաջընթացի երաշխավորն է:
Համոզված եմ, որ ապագայում պետությունն ավելի մեծ հնարավորություններ է ունենալու աջակցել իր քաղաքացուն:
Շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում ընտանեկան երջանկություն, խաղաղություն եւ բարեկեցություն»:
Ընտանիք-հասարակություն-պետություն կապի զարգացման գործում ունեցած ավանդի համար Ընտանիքի օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով պարգեւատրվեց Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը: Վերջինս բազմազավակ ընտանիքների եւ իրենց կազմակերպության անունից շնորհակալություն հայտնեց հանրապետության Նախագահին, ԱԺ նախագահին, պատգամավորներին` Ընտանիքի օրը կարեւորելու համար: Նա ողջունեց Ազգային ժողովի բաց դռների քաղաքականությունը, որը նպաստում է հասարակություն- պետություն համագործակցության ակտիվացմանը:
Միջոցառման ավարտին խորհրդարանի հյուրերը լուսանկարվեցին ԱԺ նախագահի հետ, ինչին հաջորդեց ջերմ ու անկեղծ զրույցը Հովիկ Աբրահամյանի եւ բազմազավակ ընտանիքների ծնողների միջեւ:
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելեց Սարդարապատի հուշահամալիր
Հանրապետության տոնի, Սարդարապատի հերոսամարտի եւ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 93-րդ տարեդարձի առիթով մայիսի 28-ին Սարդարապատի հուշահա...
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրեց ՀՀ Ազգային ժողովի որոշումը
Մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է խորհրդարանի կողմից 91 կողմ, 1 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդո...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հրաժեշտի այցը Ազգային ժողով
Մայիսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Մարի Յովանովիչին` Հայաստանում նրա դիվանագիտական...
Բաց դաս Կոտայքի մարզի դպրոցականների համար
Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած Կոտայքի մարզի տարբեր համայնքների դպրո...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցեց «Հայաստանի տնտեսությունը երեկ, այսօր, վաղը» խորագրով ուսանողական գիտաժողովին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 21-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում մասնակցեց «...
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մայիսի 20--ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվ...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հյուրընկալել էր մի շարք թանգարանների տնօրենների ու աշխատակիցների
Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հյուրընկալել էր մի շարք թանգարանների տնօրենների ու աշխատակիցների: Ողջունե...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Հայաստանի Ազգային պատկերասրահ
Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Հայաստանի Ազգային պատկերասրահ, որտեղ մասնակցեց ֆրանսաբնակ հայազգի նշանավո...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդարանականների համաշխարհային կազմակերպության ղեկավարներին
Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդարանականների համաշխարհային կազմակերպության (GOPAC) գո...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ինդիանա նահանգի Վեսլեյան համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների
Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ինդիանա Վեսլեյան համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների, որոնց ու...
Հովիկ Աբրահամյանն այցելեց Կարեն Դեմիրճյանի թանգարան
Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց ազգային, պետական ու քաղաքական խոշոր գործիչ...
Տեղի ունեցավ Հայաստանի եւ Հունգարիայի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Հունգարիայի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Լասլո Կյովերի մասնակցությամբ մա...
ՀՀ ԱԺ նախագահը առանձնազրույց ունեցավ Հունգարիայի խորհրդարանի նախագահի հետ
Մայիսի 17-ին սկսվեց Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի պաշտոնական այցը Հայաստան: Հանդիպումները խորհրդարանում սկսվեցին Հայաստ...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպանին
Մայիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան Դիանա Յանսեին: Շնորհավորելով հյուրին նշանակմա...
Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Մայիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակությունը: Երեւան...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր
Մայիսի 14-ին աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրան ուղեկցում էին ԱԺ գյուղատնտեսության եւ բնապա...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին
Ծննդյան 90- ամյակի առթիվ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ պարգեւատրվել է ԱԺ նախագահի...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի հատուկ ներկայացուցչին
Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի միգրացիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Նի...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսին
Մայիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսին: Հովիկ Աբ...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին
Մայիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին: Ողջունելով հյուրին` ...
ԱԺ Պատվո մեդալ` Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների
Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի համար Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ Հայրենակ...
Տոնական միջոցառումներ «Հաղթանակ» զբոսայգում
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 66-ամյա հոբելյանի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ մայիս...
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մայիսի 6-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեց...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Արտաշատի «Երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոնի» բացման արարողությանը
Մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն Արտաշատ քաղաքում մասնակցեց «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների եւ դեռահասների առողջության ին...
ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի հիմնադիր նիստում
Մայիսի 3-ին մեկնարկեց ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստը Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգայ...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստում
«Ձերդ գերազանցություն պարոն Եժի Բուզեկ ...