ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 21-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում մասնակցեց «Հայաստանի տնտեսությունը երեկ, այսօր, վաղը» խորագրով ուսանողական գիտաժողովին, որը կազմակերպել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:
Ողջունելով մասնակիցներին` ԱԺ նախագահն ասաց.
«Ինձ համար միշտ էլ հաճելի է հանդիպել երիտասարդության հետ: Եթե նայեք իմ աշխատանքային գրաֆիկը, կտեսնեք, որ մեծ թիվ են կազմում երիտասարդության հետ իմ հանդիպումները: Դա պատահական չէ, որովհետեւ երիտասարդությունը մեր հասարակության կարեւորագույն շարժիչ ուժերից մեկն է, եթե ոչ ամենակարեւորը: Տեղյակ եք, որ Ազգային ժողովում նախաձեռնել ենք նաեւ Երիտասարդական խորհրդարան, որի առաջին նիստը տեղի է ունենա լու առաջիկայում, երեւօ հունիսի սկզբին: համոզված եմ, որ այս դահլիճում կան մարդիկ, ովքեր մասնակցելու են այդ խորհրդարանի աշխատանքներին: մասնակցությունը կունենաք:
Ձեր հայտարարած խորագրով գիտական կոնֆերանսի անցկացումը նշանակում է, որ երիտասարդությունն իրեն դուրս չի դնում երկրում կատարվող գործընթացներից, պատասխանատվություն է զգում պետության ապագայի համար եւ պատրաստ է մասնակից դառնալ առկա խնդիրների լուծմանը:
Ես չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել վիճակագրական տվյալներով ու վերլուծություններով,որոնք, անշուշտ, կհնչեն կոնֆերանսի ընթացքում: Ընդհանրացնելով` ասեմ, որ Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքներից, թեեւ հիմնական մարտահրավերները դեռեւս առկա են: Իսկ դրանք պետք է հաղթահարել համատեղ ուժերով, գործնական քայլերով, այլ ոչ թե ճառ ասելով կամ դասախոսություն կարդալով:
Կարծում եմ` արդեն տեսանելի են վերաբերմունքի ու մտածողության փոփոխությունները տնտեսության, եւ մասնավորապես գյուղատնտեսության մեջ: Հանրապետության նախագահի կտրուկ միջամտության եւ հանձնարարականների արդյունքում տնտեսության այս հատվածում արդեն երեւում է առաջընթաց:
Ոչ միայն տնտեսության վերականգնման, այլեւ ընդհանրապես հասարակական կյանքի բոլոր գործընթացներում շատ կարեւոր է երիտասարդության մասնակցությունը: Դուք այն պոտենցիալն եք, որի ներգրավումը, օգտագործումը, որին ճանապարհ տալը, գնահատելը օգտակար է յուրաքանչյուր հասարակության համար:
Հասկանալով, որ երիտասարդությունը երկրի առաջընթացի համար կարեւորագույն գործոն է, պետությունն իր այսօրվա հնարավորության սահմաններում քայլեր է իրականացնում նրան առնչվող խնդիրների լուծման, աջակցության ուղղությամբ: Բնականաբար, սա այն ամբողջը չէ, որ պետությունը կուզենար աներ, բայց այսօրվա հնարավորություններն առայժմ այսքան են: Մյուս կողմից, երիտասարդությունն ինքն էլ պիտի գաղափարներ ու քայլեր առաջարկի, որպեսզի ավելանան պետության հնարավորությունները, իր գործողություններով նպաստի դրան: Ի վերջո, ուժեղ երկիր, մրցունակ տնտեսություն ունենալուց շահելու են բոլորը` մեր պետությունը, մեր հասարակությունը, մեր ժողովուրդը: Կարծում եմ` համատեղ աշխատելու, խնդիրները միասին լուծելու ճանապարհին երիտասարդությունը հնարավորություն կունենա իրագործել իր գաղափարները, գործնական ծրագրերի վերածել այն մտահղացումները, որ բոլորդ ունեք:
Հուսով եմ, որ այս գիտական կոնֆերանսն ի հայտ կբերի նոր գաղափարներ, մոտեցումներ, առաջարկություններ եւ իր ներդրումը կունենա տնտեսության ոլորտի խնդիրների լուծման մեջ»:
Բարձր գնահատելով նման կոնֆերանսի անցկացումը եւ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներից` Հովիկ Աբրահամյանը մաղթեց արգասաբեր աշխատանք եւ ցանկալի համարեց, որ այն շարունակություն ունենա, քննարկումներ լինեն տարբեր ամբիոններում:
Անդրադառնալով Երիտասարդական խորհրդարանի ստեղծմանը` ԱԺ նախագահը նշեց, որ այն լինելու է հարթակ, որտեղ երիտասարդները կարող են առաջարկություններ ներկայացնել եւ ակտիվ մասնակցություն ունենալ երկրի քաղաքական, տնտեսական կյանքին :«Հետամուտ ենք լինելու, որ Երիտասարդական խորհրդարանը կայանա»,- ասաց Հովիկ Աբրահամյանը` համոզմունք հայտնելով, որ այն մեծ հնարավորություն է տալու երիտասարդներին, երիտասարդական կազմակերպություններին, ուսխորհուրդներին` իրենց մասնակցությունն ունենալ եւ հնչեցնել իրենց մտահոգող հարցերը:
ԱԺ նախագահը Ծաղկաձորում մասնակցեց ոչ միայն գիտական կոնֆերանսին, այլեւ մասնակիցների ազատ ժամանցին` ի դեմս մարզական առօրյայի:
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելեց Սարդարապատի հուշահամալիր
Հանրապետության տոնի, Սարդարապատի հերոսամարտի եւ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 93-րդ տարեդարձի առիթով մայիսի 28-ին Սարդարապատի հուշահա...
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրեց ՀՀ Ազգային ժողովի որոշումը
Մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է խորհրդարանի կողմից 91 կողմ, 1 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդո...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հրաժեշտի այցը Ազգային ժողով
Մայիսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Մարի Յովանովիչին` Հայաստանում նրա դիվանագիտական...
Բաց դաս Կոտայքի մարզի դպրոցականների համար
Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած Կոտայքի մարզի տարբեր համայնքների դպրո...
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մայիսի 20--ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվ...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հյուրընկալել էր մի շարք թանգարանների տնօրենների ու աշխատակիցների
Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հյուրընկալել էր մի շարք թանգարանների տնօրենների ու աշխատակիցների: Ողջունե...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Հայաստանի Ազգային պատկերասրահ
Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Հայաստանի Ազգային պատկերասրահ, որտեղ մասնակցեց ֆրանսաբնակ հայազգի նշանավո...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդարանականների համաշխարհային կազմակերպության ղեկավարներին
Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդարանականների համաշխարհային կազմակերպության (GOPAC) գո...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ինդիանա նահանգի Վեսլեյան համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների
Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ինդիանա Վեսլեյան համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների, որոնց ու...
Հովիկ Աբրահամյանն այցելեց Կարեն Դեմիրճյանի թանգարան
Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց ազգային, պետական ու քաղաքական խոշոր գործիչ...
Տեղի ունեցավ Հայաստանի եւ Հունգարիայի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Հունգարիայի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Լասլո Կյովերի մասնակցությամբ մա...
ՀՀ ԱԺ նախագահը առանձնազրույց ունեցավ Հունգարիայի խորհրդարանի նախագահի հետ
Մայիսի 17-ին սկսվեց Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի պաշտոնական այցը Հայաստան: Հանդիպումները խորհրդարանում սկսվեցին Հայաստ...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպանին
Մայիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան Դիանա Յանսեին: Շնորհավորելով հյուրին նշանակմա...
Ընտանիքի օրվա առթիվ 20 բազմազավակ ընտանիքների ծնողներ արժանացան ԱԺ նախագահի շնորհակալագրերի
Մայիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվել էին բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչներ, ովքեր ներկայացնում էին Հայաստանի տարբեր մարզերն ու մայրաքա...
Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Մայիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակությունը: Երեւան...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր
Մայիսի 14-ին աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրան ուղեկցում էին ԱԺ գյուղատնտեսության եւ բնապա...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին
Ծննդյան 90- ամյակի առթիվ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ պարգեւատրվել է ԱԺ նախագահի...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի հատուկ ներկայացուցչին
Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի միգրացիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Նի...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսին
Մայիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսին: Հովիկ Աբ...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին
Մայիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին: Ողջունելով հյուրին` ...
ԱԺ Պատվո մեդալ` Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների
Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի համար Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ Հայրենակ...
Տոնական միջոցառումներ «Հաղթանակ» զբոսայգում
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 66-ամյա հոբելյանի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ մայիս...
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մայիսի 6-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեց...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Արտաշատի «Երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոնի» բացման արարողությանը
Մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն Արտաշատ քաղաքում մասնակցեց «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների եւ դեռահասների առողջության ին...
ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի հիմնադիր նիստում
Մայիսի 3-ին մեկնարկեց ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստը Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգայ...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստում
«Ձերդ գերազանցություն պարոն Եժի Բուզեկ ...