Սեպտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Ստեփանակերտում մասնակցեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Ռուբիկ Հակոբյանը, Վարդան Այվազյանը, Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Էլինար Վարդանյանը, Մարգարիտ Եսայանը, Նաիրա Կարապետյանը, Արթուր Գեւորգյանը, Միքայել Մելքումյանը, Վահան Հովհաննիսյանը, Հովհաննես Մարգարյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:
Առավոտյան ՀՀ պատվիրակությունը ԼՂՀ քաղաքական եւ զինվորական բարձրագույն ղեկավարության հետ միասին Արցախի մայրաքաղաքի Վերածննդի հրապարակից քայլերթով ուղեւորվեցին դեպի Ստեփանակերտի հուշահալիր, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին Արցախի ազատության ու անկախության համար զոհվածների հուշակոթողին եւ ազատամարտիկների շիրիմներին:
ՀՀ պատվիրակությունը մասնակցեց կազամկերպված տոնական միջոցառումներին, այցելեց Շուշի: Քաղաքի մատույցների մոտ գտնվող հուշակոթողին պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին ու հարգանքի տուրք մատուցեցին հերոս ազատամարտիկների հիշատակին, ապա ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի հուշարձանին, այցելեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ եւս շնորհավորեց արցախցիներին եւ ողջ հայ ժողովրդին ԼՂՀ անակխության հռչակման տարեդարձի կապակցությամբ: «Հպարտ եմ, որ ունենք անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, հայկական երկրորդ հանրապետություն: Այսօր մեր պատվիրակությունով այցելել ենք միասին նշելու այդ տոնը: Մենք ուրախանում եւ հպարտանում ենք Արցախի ձեռքբերումներով: Ես, որպես ՀՀ ԱԺ նախագահ, ՀՀ իշխանությունների եւ ԱԺ անունից շնորհավորում եմ Արցախի ժողովրդին եւ իշխանություններին անկախության օրվա կապակցությամբ եւ ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ապագայում ունենանք միջազգային ճանաչում ունեցող եւ հզոր Արցախ»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ պատվիրակությունը Երեւան կվերադառնա այսօր երեկոյան:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցեց «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլի բացման արարողությանը
Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցեց «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլի բացման հանդիսավ...
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարմա...
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցեց ՉԺՀ կազմավորման օրվան նվիրված ընդունելությանը
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 63-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գրասենյակի տնօրենին
Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին: Շնորհավ...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Ստրասբուրգում
Սեպտեմբերի 21-ին Ստրասբուրգում Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումնե...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 20-21-ը Ստրասբուրգում կմասնակցի ԵԽԽՎ հովանու ներքո կազմակերպվող Խորհրդարանների նախագահների եվրոպական ...
Աշխատանքային քննարկում
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որը նախաձեռնել էր ԱԺ գիտության,...
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ԱԺ-ում ներկայացված ք...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Լատվիայի դեսպանին
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գինտս Ապալսին: Դեսպանը ԱԺ նախագահին փոխանցեց Լատվիա...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ կոնգրեսական Դեն Բարթոնին
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի Արտաքին հարաբերությունների Եվրոպայի եւ Եվրասիայի հար...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսին
Սեպտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսի գլխավորած պատվիրակությ...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Արգենտինայի արտգործնախարարին
Սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանին: Ողջունելով նա...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է հրավիրել
Սեպտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին ԱԺ փոխնախագահները, ԱԺ խմբակցու...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ստեփանակերտում պարգեւատրվեց Մեսրոպ Մաշտոց շքանշանով
Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը ժամանեց Ստեփանակերտ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակմ...