Սեպտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով փոխվարչապետի այցը Հայաստան ` ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ այն էական ներդրում կունենա հայ-իրաքյան հարաբերությունների ամրապնդման ու հետագա զարգացման գործում:
Աժ նախագահի խոսքով` Հայաստանը շահագրգիռ է խորացնելու Իրաքի հետ հարաբերությունները թե քաղաքական, թե տնտեսական, թե խորհրդարանական հարթություններում: Համագործակցության հետագա զարգացման համար Հովիկ Աբրահամյանը կարեւորեց համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը: Խորհրդարանի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ հայ-իրաքյան առեւտրատնտեսական հարաբերությունների ոլորտում մեծ ներուժ կա, որը կարող է նոր հորիզոններ բացել փոխշահավետ համագործակցության հետագա խթանման համար: ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցել հայ-իրաքյան կապերի զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնությանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ առաջիկայում նախատեսվում է ձեւավորել հայ-իրաքյան խորհրդարանական բարեկամության խումբ, ինչն իր նպաստը կբերի երկու երկրների հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:
Փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Իրաքի նախագահի, խորհրդարանի ղեկավարի ու վարչապետի ողջույնները փոխանցեց Հովիկ Աբրահամյանին: Նրա խոսքով` հայ-իրաքյան կապերը պատմական ավանդույթներ ունեն, եւ երկկողմ հարաբերությունները պետք է համապատասխանեն այդ բարեկամությանը: Ըստ փոխվարչապետի` այս այցի նպատակն է զարգացնել համագործակցությունը երկու երկրների միջեւ, փորձել լրացնել այն բացը, որ եղել է վերջին տարիներին: Ռաուշ Նուր Շաուեյսի խոսքով` փոխգործակցության զարգացման լայն հեռանկարներ կան բոլոր ոլորնետում: Նա հատկապես կարեւորեց երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի հետագա խորացումը: Փոխվարչապետը կարեւորելով դիվանագիտական հարաբերությունների հետագա աշխուժացումը տեղեկացրեց, որ նախատեսում են Երեւանում բացել Իրաքի դեսպանատուն: Նա ընդգծեց այն մեծ դերակատարությունը, որ ունի իրաքահայ համայնքն իրեց երկրի կյանքի բոլոր բնագավառներում, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների սերտացման գործում:
Ռաուշ Նուր Շաուեյսը տեղեկացրեց, որ այժմ աշխատանքներ են տարվում հայ-իրաքյան համագործակցության համապարփակ փաստաթղթի վրա, որի ստորագրումը, նրա խոսքով, նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցեց «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլի բացման արարողությանը
Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցեց «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլի բացման հանդիսավ...
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարմա...
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցեց ՉԺՀ կազմավորման օրվան նվիրված ընդունելությանը
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 63-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գրասենյակի տնօրենին
Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին: Շնորհավ...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Ստրասբուրգում
Սեպտեմբերի 21-ին Ստրասբուրգում Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումնե...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 20-21-ը Ստրասբուրգում կմասնակցի ԵԽԽՎ հովանու ներքո կազմակերպվող Խորհրդարանների նախագահների եվրոպական ...
Աշխատանքային քննարկում
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որը նախաձեռնել էր ԱԺ գիտության,...
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ԱԺ-ում ներկայացված ք...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Լատվիայի դեսպանին
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գինտս Ապալսին: Դեսպանը ԱԺ նախագահին փոխանցեց Լատվիա...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ կոնգրեսական Դեն Բարթոնին
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի Արտաքին հարաբերությունների Եվրոպայի եւ Եվրասիայի հար...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Արգենտինայի արտգործնախարարին
Սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանին: Ողջունելով նա...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է հրավիրել
Սեպտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին ԱԺ փոխնախագահները, ԱԺ խմբակցու...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը մասնակցեց ԼՂՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին
Սեպտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Ստեփանակերտում մասնակցեց Լեռնային...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ստեփանակերտում պարգեւատրվեց Մեսրոպ Մաշտոց շքանշանով
Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը ժամանեց Ստեփանակերտ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակմ...