Սեպտեմբերի 20-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո կազմակերպված Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի բացման արարողությանը: Համաժողովին մասկացում էին 47 երկրների խորհրդարանների ղեկավարներ: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նույն օրը Աժ նախագահ Հովիկ Աբրահամայնը երկկողմ հանդիպումներ ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի եւ ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական համագործակցությանը, միջխորհրդարանական կապերին, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Գերմանիայի հետ գործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց, որ հայ-գերմանական միջխորհրդարանական հարաբերությունները բավական ակտիվ են զարգանում, ինչի վառ վկայությունն է խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերը: Նրա համոզմամբ` միջխորհրդարանական համագործակցության զարգացումը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը առաջ մղելու կարեւոր լծակ է: ԱԺ նախագահը կարեւորեց փոխգործակցության հետագա զարգացումը տնտեսության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում: Անհրաժեշտ համարվեց համագործակցությունը միջազգային կառույցներում:
Անդրադառնալով Հունգարիայի իշխանությունների կողմից Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու փաստին` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հունգարա-ադրբեջանական գործարքը կարող է բացասաբար ազդել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային ողջ գործընթացի, այլեւ տարածաշրջանի խաղաղության, կայունության եւ անվտանգության վրա: Նրա խոսքով` միջազգային հանրությունը համարժեք արձագանք տվեց այդ փաստին: Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ եթե նման արարքները ժամանակին չդատապարտվեն եւ կոնկրետ քայլեր չիրականացվեն, ապա կարող են կրկնվել:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթը նույնպես կարեւորեց երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, միջխորհրդարանական կապերի ամրապնդումը: Նա շեշտեց, որ Գերմանիան կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա խորացումը տարբեր ուղղություններով: Անդրադառնալով սաֆարովյան դեպքին` Բունդեսթագի նախագահն անթույլատրելի համարեց Ադրբեջանի իշխանությունների կողմից Սաֆարովին արդարացնելը եւ ազատ արձակելը: Նրա համոզմամբ` Եվրոպայում եւ աշխարհում չի կարող գտնվել մի երկիր եւ միջազգային կազմակերպություն, որ անընդունելի եւ դատապարտելի չհամարի այդ փաստը:
Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս, երկուստեք կարեւորվեց Բունդեսթագի կողմից հովանավորվող Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագիրը, որը Հայաստանի երիտասարդ սերնդի համար Գերմանիայի քաղաքական եւ տնտեսական համակարգին ծանոթանալու լավ հնարավորություն է ընձեռում:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի
հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին` ԵԽԽՎ նախագահը բարձր գնահատեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները, քաղաքական դրական մթնոլորտը: Նա հատկապես առանձնացրեց եւ հաջողված համարեց դատական համակարգում եւ ոստիկանությունում իրականացված բարեփոխումները: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը` պարոն Մինյոնը շեշտեց, որ այն պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում: Նա առաջիկայում մտադիր է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Արտահայտելով իր տեսակետը` պարոն Մինյոնը կարծիք հայտնեց, որ ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովը չի արդարացնում իր գոյությունը եւ սպառել է իրեն: ԵԽԽՎ նախագահի հետ համակարծիք էր նաեւ հանդիպմանը ներկա ԵԽԽՎ «Եվրոպական դեմոկրատներ» խմբի ղեկավար Բոբ Վալտերը : Սաֆարովի դեպքի առնչությամբ ԵԽԽՎ նախագահը նշեց, որ ինքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խստորեն դատապարտել է կատարվածը: Ըստ պարոն Մինյոնի` Բյուրոյի պահանջով ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում կքննարկվի Սաֆարովի դեպքը:
ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց ԵԽԽՎ նախագահին նրա հայտարարության համար: Հովիկ Աբրահամյանը ափսոսանք հայտնեց, որ իրադրությունը շարունակում է զարգանալ վտանգավոր ուղղությամբ եւ չնայած այն հանգամանքին, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը դատապարտել է կատարվածը, Ադրբեջանում նոր թափ է առել այդ մարդասպանի մեծարման եւ արդարացման գործընթացը: Նրա խոսքով` այլատյացության դրսեւորումները կարող են վարակիչ լինել: Ըստ ԱԺ նախագահի` դա ոչ միայն Հայաստանի ու ԼՂ ժողովրդի խնդիրն է, այլեւ միջազգային հանրության: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ԵԽԽՎ նախագահի մոտեցումը 1416 բանաձեւով նախատեսված ԼՂ հարցով ժամանակավոր ենթահանձնաժողովի առնչությամբ: «Դուք ԵԽԽՎ այն նախագահն եք, որ սթափ գնահատեցիք, թե ինչ վտանգ է պարունակում այն, եւ որ ժամանակավոր ենթահանձնաժողովը ոչ թե օգնելու էր մերձեցնել կողմերի դիրքորոշումը, այլ կդառնար նաեւ փոխադարձ մեղադրանքների նոր հարթակ»,-եզրափակեց ԱԺ նախագահը:
Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:Հովիկ Աբրահամյանը Ժան-Կլոդ Մինյոնին հրավիրեց պաշտոնական այց կատարել Հայաստան:
Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես կգա ելույթով Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում: Օրվա ընթացքում նախատեսվում են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցեց «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլի բացման արարողությանը
Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցեց «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլի բացման հանդիսավ...
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարմա...
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցեց ՉԺՀ կազմավորման օրվան նվիրված ընդունելությանը
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 63-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գրասենյակի տնօրենին
Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին: Շնորհավ...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Ստրասբուրգում
Սեպտեմբերի 21-ին Ստրասբուրգում Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումնե...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 20-21-ը Ստրասբուրգում կմասնակցի ԵԽԽՎ հովանու ներքո կազմակերպվող Խորհրդարանների նախագահների եվրոպական ...
Աշխատանքային քննարկում
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որը նախաձեռնել էր ԱԺ գիտության,...
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ԱԺ-ում ներկայացված ք...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Լատվիայի դեսպանին
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գինտս Ապալսին: Դեսպանը ԱԺ նախագահին փոխանցեց Լատվիա...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ կոնգրեսական Դեն Բարթոնին
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի Արտաքին հարաբերությունների Եվրոպայի եւ Եվրասիայի հար...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսին
Սեպտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսի գլխավորած պատվիրակությ...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Արգենտինայի արտգործնախարարին
Սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանին: Ողջունելով նա...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է հրավիրել
Սեպտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին ԱԺ փոխնախագահները, ԱԺ խմբակցու...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը մասնակցեց ԼՂՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին
Սեպտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Ստեփանակերտում մասնակցեց Լեռնային...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ստեփանակերտում պարգեւատրվեց Մեսրոպ Մաշտոց շքանշանով
Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը ժամանեց Ստեփանակերտ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակմ...