Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցեց «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ԱԺ պատգամավորներ, կրթության, մշակույթի եւ սպորտի գործիչներ:
«Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլին մասնակցում են ՀՀ մարզային փուլերում լավագույն արդյունքներ ցուցաբերած 4-6-րդ դասարանների աշակերտները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը:
«Ազգային ժողովի գավաթի» խաղարկությունը, որն անց է կացվում 2001 թվականից, շուրջ 11 ուսումնական տարի ցածր դասարանների աշակերտների համար դարձել է դպրոցական առօրյայի անբաժանելի մաս եւ շատերի համար ճանապարհ հարթել դեպի մեծ սպորտ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Ողջունում եմ բոլորիդ աշնանային այս գեղեցիկ օրը, որը, կարծում եմ, ի սկզբանե բոլորիս վարակել է լավ տրամադրությամբ: Համոզված եմ, որ մեր մասնակիցներն իրենց պատրաստակամությամբ ու մարզական հաջողություններով ավելի կբարձրացնեն այդ տրամադրությունը»,-ասաց խորհրդարանի ղեկավարը:
Նա նշեց, որ արդեն 11-րդ անգամ անցկացվող «Ազգային ժողովի գավաթի» խաղարկությունը եւս մի առիթ ու հնարավորություն է ուշադրություն բեւեռելու մեր մատաղ սերնդին, նրա ֆիզիկական դաստիարակությանը, որովհետեւ, ըստ ԱԺ նախագահի, առողջ սերունդ նշանակում է եւ ֆիզիկապես, եւ հոգեպես առողջ հասարակություն, հզոր պետություն, ուժեղ բանակ:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ թեթեւ աթլետիկան այն մարզաձեւն է, որ իրավամբ համարվում է սպորտի թագուհի եւ լիարժեքորեն նպաստում առողջ մարմին ունենալուն: Ըստ ԱԺ նախագահի` մեր հայրենակիցները թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս ունեցել են լավ ավանդույթներ այս մարզաձեւում: Նա հիշեցրեց, որ թեթեւ աթլետիկայի բաղադրիչներից մեկը համարվող հեռացատկի Եվրոպայի ռեկորդն առ այսօր պատկանում է մեր հայրենակից Ռոբերտ Էմիյանին, ով այժմ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահն է:
Խորհրդարանի ղեկավարը նշեց, որ «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության նախընտրական փուլերն արդեն անցկացվել են Հայաստանի մարզերում եւ Արցախում: «Շատ ողջունելի է, որ մեր դպրոցականներն այսքան ակտիվ են մասնակցում այս մրցաշարին: Վստահ եմ, որ եզրափակիչ փուլում մրցելու են արժանավորները, հաղթելու են ուժեղագույնները»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Բարձր գնահատելով նման միջոցառումներն ու դրանց նշանակությունը երեխաների, դպրոցականների եւ ընդհանրապես մատաղ սերնդի համար` ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց այսուհետ եւս աջակցել ու օժանդակել նրանց:
Այնուհետեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգեւատրեց «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումներում ձգումներ մրցաձեւից լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտներին:
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարմա...
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցեց ՉԺՀ կազմավորման օրվան նվիրված ընդունելությանը
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 63-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գրասենյակի տնօրենին
Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին: Շնորհավ...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Ստրասբուրգում
Սեպտեմբերի 21-ին Ստրասբուրգում Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումնե...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 20-21-ը Ստրասբուրգում կմասնակցի ԵԽԽՎ հովանու ներքո կազմակերպվող Խորհրդարանների նախագահների եվրոպական ...
Աշխատանքային քննարկում
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որը նախաձեռնել էր ԱԺ գիտության,...
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ԱԺ-ում ներկայացված ք...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Լատվիայի դեսպանին
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գինտս Ապալսին: Դեսպանը ԱԺ նախագահին փոխանցեց Լատվիա...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ կոնգրեսական Դեն Բարթոնին
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի Արտաքին հարաբերությունների Եվրոպայի եւ Եվրասիայի հար...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսին
Սեպտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսի գլխավորած պատվիրակությ...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Արգենտինայի արտգործնախարարին
Սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանին: Ողջունելով նա...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է հրավիրել
Սեպտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին ԱԺ փոխնախագահները, ԱԺ խմբակցու...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը մասնակցեց ԼՂՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին
Սեպտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Ստեփանակերտում մասնակցեց Լեռնային...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ստեփանակերտում պարգեւատրվեց Մեսրոպ Մաշտոց շքանշանով
Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը ժամանեց Ստեփանակերտ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակմ...