Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջին հանդիպումը արգենտինահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ էր:
ԱԺ նախագահը եւ նրա գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամները նոյեմբերի 24-ին Բուենոս Այրեսում այցելեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողին եւ Արցախում զոհված ազատամարտիկների հուշարձանին:
ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի հանդիսասրահում Հովիկ Աբրահամյանը հանդիպում ունեցավ արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջունելով ներկաներին` ԱԺ նախագահը նշեց, որ Արգենտինան Լատինաամերիկյան առաջին երկիրն է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հիմնեց իր դեսպանությունը, իսկ Արգենտինայի առաջին դեսպանությունը Հարավային Կովկասում հիմնվել է Հայաստանում: Բացի այդ Հայաստանը Արգենտինայի հետ վերացրել է մուտքի արտոնագրային ռեժիմի պահանջը: Այս ամենը, ըստ Հովիկ Աբրահամյանի, վկայում է հայ-արգենտինյան միջպետական բարեկամական հարաբերությունների եւ երկու ժողովուրդների` միմյանց նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքի մասին: «Մենք հպարտ ենք, որ մեր հայրենակիցներն ակտիվորեն մասնակցում են Արգենտինայի հանրային կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը, բարձր դիրքեր զբաղեցնում կառավարման համակարգում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Նա երախտագիտություն հայտնեց Արգենտինայի իշխանություններին ու ժողովրդին` մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերած եւ շարունակվող հոգատարության ու ջերմ վերաբերմունքի համար: «Մենք պատրաստակամ ենք շարունակելու համագործակցության խորացմանը միտված քայլերը՝ Արգենտինայի հետ քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային կապերն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին` ԱԺ նախագահն ասաց. «Ինչպես գիտեք, այսօր համայն հայությանը հուզող խնդիրներից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայանպաստ լուծումը: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ հայ ժողովուրդն առավել քան հզոր է եւ ավելի արդյունավետ կարող է իրականացնել իր համազգային ծրագրերը: ԼՂ հարցի շուրջ բանակցային գործընթացը շարունակվում է, եւ ես ուզում եմ վստահեցնել ձեզ, որ անկախ հարեւան Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարություններից ու սպառնալիքներից` մենք ամեն ինչ անելու ենք` հասնելու Արցախի հարցի հայանպաստ լուծմանը: Դրա բոլոր նախադրյալները կան` ի դեմս հայկական իշխանությունների քաղաքական կամքի, հայկական մարտունակ զինված ուժերի եւ միջազգային հանրության մեջ աստիճանաբար գերակա դարձող այն համոզման, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:
«Համոզված եմ, որ մենք բոլորս Հայաստանում, թե՛ Արցախում, Արգենտինայում, թե՛ հայաշատ որեւէ այլ երկրում համատեղ ուժերով կարող ենք ավելի հզորացնել հայկական երկու պետությունները` Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները, հզորացնել հայկական սփյուռքը` միմյանց սատարելով ու թիկունք լինելով»,- ասաց ԱԺ նախագահը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ինչպես Բրազիլիայի եւ Ուրուգվայի, այնպես էլ Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ առանձնահատուկ շեշտադրմամբ մոտեցավ հայոց լեզվի պահպանությանը՝ կարեւորելով մայրենիի ամրապնդումը: Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ այդ հարցում կլինի իր անմիջական աջակցությունը եւ հավելեց, որ մատաղ սերնդին հայերեն ուսուցանելու համար պատրաստ է ապահովել բոլոր անհրաժեշտ դասագրքերով ու ձեռնարկներով: ԱԺ նախագահն իր խոսքում առանձնացրեց հատկապես այն հանգամանքը, որ զարգացնելով հայերենի իմացությունը, այն նախ եւ առաջ կօգնի նոր սերնդին մնալ հայ՝ օտար ափերում պահպանելով հայի ինքնությունը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Արգենտինայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Դոմինգեսի հետ
Նոյեմբերի 26-ին Բուենոս Այրեսում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպեց Արգենտինայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագա...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային կոնգրեսում հանդիպեց Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ
Նոյեմբերի 26-ին պաշտոնական այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային կոնգրեսում հանդիպեց Արգենտինայի Հանրապե...
Հայ խորհրդարանականների հանդիպումները Ուրուգվայի խորհրդարանականների հետ
ԱԺ նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Ուրուգվայի Գլխավոր ասամբլեայում ԱԺ խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցան իրենց գործըն...
Մոնտեվիդեոյում Հովիկ Աբրահամյանը հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Նոյեմբերի 22-ին ԱԺ նախագահը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները այցելեցին Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի, որտեղ հայ խորհրդարանականնե...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Ուրուգվայի արտգործնախարարի հետ
Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց ունեցավ Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի հետ: Ուրուգվայի արտաքին գերատ...
Մոնտեվիդեոյում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերման Կարդոսոյի հետ
Նոյեմբերի 22-ին Մոնտեվիդեոյում՝ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Գլխավոր Ասամբլեայում, ՈւԱՀ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահ...
ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության
Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հրավերով` նոյեմբերի 21-ին սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնա...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետ
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայրաքաղաք Բրազիլիայում հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պա...
ՀՀ ԱԺ նախագահի հանդիպումները Սան Պաուլոյում
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 18-ին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի ն...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՌԴ Պետական դումայի պատվիրակությանը
Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողով...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Բրազիլիա, Ուրուգվայ եւ Արգենտինա
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 18-26-ը պաշտոնական այցով կմեկնի Բրազիլիայի Դաշնային Հանրապետութ...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իտալիայի դեսպանին
Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինի...
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինին: ԱԺ նախագահը բարձր գնահատեց Ե...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ուրուգվայի զբոսաշրջության եւ սպորտի նախարարին
Նոյեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության զբոսաշրջության եւ սպորտի նախարար Լիլիան Քեշիշյանին: Կարեւ...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Իրաքի փոխվարչապետին
Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյու...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Զինվոր» համակարգող խորհրդի անդամներին
Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Զինվոր» համակարգող խորհրդի հիմնադիր նախագահ Մարգարիտա Խաչատրյանին եւ խորհրդի անդամներին...
ԱԺ նախագահն այցելեց Տավուշի մարզ
Նոյեմբերի 5-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելեց Տավուշի մարզ: ԱԺ նախագահին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գե...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Դվինի հնավայր
Նոյեմբերի 4-ին ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, եր...