ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ ԱԺ պատգամավորների եւ պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ նոյեմբերի 3-ին այցելել է «Եռաբլուր» պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Աշոտ Նավասարդյանի հիշատակին:
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, ազգային-քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի մահվան 20-րդ տարելիցը: