Տպել
10.12.2018
Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ
1 / 1

Սիրելի հայրենակիցներ,

սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ: Դեկտեմբերի 10-ը մեզ համար այլեւս դարձել է ազատ ապրելու, հայրենի հողը պաշտպանելու եւ ժողովրդավարական պետություն կառուցելու հաստատակամության ու անկոտրում կամքի խորհրդանիշ: Եվ միաժամանակ դարձել է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման ու բարձր իրավագիտակցության խորհրդանիշ:

Պետական անկախության մասին հանրաքվեն եւ Արցախի Մայր օրենքի ընդունումը կանխորոշեցին երկրի հետագա ընթացքն ու զարգացման ուղին:

Որքան դժվարին եւ մեծ վտանգներով լի ժամանակներում կատարվեց դեկտեմբերի 10-ի վճռորոշ ու գիտակցված ընտրությունը, այնքան էլ դժվարին տարիներ ապրեցինք այն պաշտպանելու եւ հռչակված արժեքները կյանքի կոչելու համար: Ու այսօր հետադարձ հայացք նետելով Արցախի Հանրապետության ստեղծման ու կայացման պատմությանը` եւս մեկ անգամ արժանին մատուցենք բոլոր նրանց պայծառ հիշատակին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին մեր երազած երկիրն ու հասարակարգը կառուցելու սրբազան գործին:

Սիրելի արցախցիներ,

եւս մեկ անգամ շնորհավորելով այս նվիրական տոնի առթիվ` ցանկանում եմ ձեզ նորանոր հաջողություններ պետականաշինության, օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործման, ժողովրդավարության ամրապնդման եւ տնտեսության զարգացման ասպարեզներում:

Մաղթում եմ խաղաղություն, առաջընթաց եւ բարօրություն:


24.03.2024
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում
Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախքան ելույթս սկսելը ցանկան...

21.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում
Հարգելի՛ համանախագահներ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է նման հարգարժան լսարանի առջեւ ելույթ...

08.03.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...

28.01.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...