National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
13.01.2021
ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը Բաքվի հակահայկական ջարդերի 31-րդ տարելիցի կապակցությամբ
1 / 1

1990 թվականի հունվարին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի հայ բնակչությունը ենթարկվեց համակարգված եւ զանգվածային կոտորածի:

Կիրովաբադում, Սումգայիթում, Բաքվում տեղի ունեցած ջարդերը մաս դարձան ադրբեջանական պետական հայատյացության եւ էթնիկ զտումների քաղաքականության: Հակահայ այս քաղաքականությունը շարունակվեց Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում, որն ուղեկցվեց Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացված բազմաթիվ զարհուրելի ոճիրներով:

Անկախ այս բարդագույն իրավիճակից եւ ստացած հարվածներից՝ համայն հայությունը հաստատակամ է շարունակել ապրել եւ արարել իր հայրենիքում եւ կասեցնել հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու բոլոր սպառնալիքները: Մեր հայրենիքում այլ տարբերակ, քան մեր ապրելու իրավունքի հետ հաշվի նստելն է, ուղղակի գոյություն ունենալ չի կարող:

Առավել դիպուկ, քան Սարոյանն է ձեւակերպել, կարծում եմ՝ հնարավոր չէ ասել.

«Կուզեի տեսնել աշխարհում որեւէ ուժ, որ կկործանի այս ժողովրդին, անկարեւոր մարդկանց այս փոքր ցեղը, որի պատմությունն ավարտված է, պատերազմները՝ կռված ու պարտված, շինությունները՝ փլուզված, գրականությունը՝ չկարդացված, երաժշտությունը՝ չլսված, եւ աղոթքները՝ լռած: Դե գործի անցեք, կործանե՛ք այս ցեղը: Պատկերացրեք, որ նորից 1915-ն է, իսկ աշխարհում՝ պատերազմ: Կործանե՛ք Հայաստանը: Տեսեք՝ կստացվի՞: Հանեք նրանց տներից, ուղարկեք անապատները: Թողեք առանց հաց ու ջրի: Հրդեհեք տներն ու եկեղեցիները: Տեսեք՝ նորից չե՞ն ապրի: Տեսեք՝ նորից չե՞ն խնդա: Տեսեք՝ նրանց ցեղը չի՞ հառնի, երբ քսան տարի հետո երկու հոգի հանդիպեն գարեջրատանն ու ծիծաղեն ու խոսեն իրենց լեզվով: Դե՛, տեսեք՝ մի բան կկարողանա՞ք անել դրա հետ: Տեսեք՝ կկարողանա՞ք արգելել, որ նրանք ծաղրեն աշխարհի մեծ-մեծ գաղափարները, շա՛ն տղերք, որ երկու հայ խոսեն աշխարհում, դե՛, փորձե՛ք կործանել նրանց»:


31.03.2021
ԱԺ նախագահի ցավակցական ուղերձն Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան կապակցությամբ
«Սրտի մեծ կսկիծով տեղեկացա Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան մասին: Հրամանատարի անունը ոսկե տառերով է գրվել ռազմարվեստի պատմության էջերում: Նրա...

16.03.2021
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Հայաստանի...

08.03.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ
Սիրելի՛ կանայք, Շնորհավորում եմ կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ձեր աշխատանքն ու համառությունը, որոնք մեծագույն հարգա...

28.01.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ
«29 տարի առաջ մեր նորանկախ պետության համար ծանրագույն շրջանում հիմք դրվեց հայկական կանոնավոր զինված ուժերին, ինչը դարձավ մեր պետականության ողնաշարը: Ա...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS