Սիրելի հայրենակիցներ,
Ավարտին է մոտենում 2012 թվականը: Դա ամեն մեկիս ապրած կյանքի մեկ տարին է` մեր նպատակների, արված ու չարված գործերի, երջանկության ու տխրության, հավատարմության ու նվիրումի, մարդկային պարզ ու շիտակ ցանկությունների խճանկարով: Դա մեր ապրած կյանքն է, մեր ուղեկիցն ու խորհրդատուն, առանց որի չկա շարունակություն, նոր հույս ու նպատակ, ասել է թե նոր տարի: Ավելին` անցյալն է, որ ներկա է կերտում եւ ուղղորդում մեր ապագան:
Սիրելի հայրենակիցներ, մարդկային ու ազգային մեր տեսակի այդ ամբողջությունն էլ բնորոշում է մեր ինքնությունը, հանրության ձեւը, իսկ այն ավելի կատարյալ դարձնելու, ունեցածին տեր կանգնելու եւ անձնական ներդրումն ունենալու ամեն մեկիս պատրաստակամությամբ ու վճռականությամբ, քաղաքացիական պարտքի գիտակցությամբ էլ պայմանավորված է մեր երկրի ու ժողովրդի առաջընթացը, մեր անձնական ու ազգային նպատակների իրականացումը:
Ես հավատում եմ իմ ժողովրդին ու նրա հավաքական ուժին: Ժամանակն է կյանքի կոչելու մեր ունեցած ներուժը եւ հաստատելու ավելի լավ ապրելու, ավելի երջանիկ ու հզոր լինելու մեր իրավունքը:
Մեր երկրի անկախության անցած տարիների ընթացքում, անշուշտ, բազում լավ գործեր են կատարվել: Այսօր էլ Հայաստանի իշխանությունները Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ ջանք չեն խնայում երկիրը դարձնելու ավելի հզոր, կայուն ու բարեկեցիկ: Նկատելի առաջընթաց է արձանագրվել մեր կյանքի տարբեր ոլորտներում, բայց կան նաեւ չիրականացված բազում մտահղացումներ, որոնք պետք է կյանքի կոչել: Այս դիրքորոշումն էլ հենց խոսում է մեր ժողովրդի ու պետության կենսունակության, դեպի առաջ շարժվելու վճռականության մասին:
2012 թվականը կարելի է բնորոշել որպես ակտիվ որոնումների, անելիքների հստակեցման տարի, հաշտության ու փոխադարձ հանդուրժողականության, երկրի ու հասարակության առջեւ ծառացած խնդիրները լուծելու պատրաստակամության, քաղաքական ակտիվության տարի: 2012 թվականին անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ համադրվեցին ու հակադրվեցին տարբեր դիրքորոշումներ ու կարծիքներ, տարբեր ծրագրեր ու մոտեցումներ, որոնց նպատակը մեկն էր` մարտունակ բանակ, բարեկեցիկ հասարակություն եւ մրցունակ պետություն ունենալը: Մեր ժողովուրդը ձեւավորեց քաղաքական ներկապնակով եւ բազմակարծությամբ նախորդից ավելի ընդգրկուն խորհրդարան, որը ներքին կյանքի տարբեր ոլորտներ օրենսդրորեն կարգավորելու, խորհրդարանական դիվանագիտությամբ արտաքին մարտահրավերներին դիմակայելու հստակ նպատակ ու վճռականություն ունի:
Սիրելի հայրենակիցներ,
Անցնող տարին ոչ միայն ընտրական, այլեւ նախընտրական էր: 2013-ի փետրվարի 18-ին մեր երկրում տեղի են ունենալու հերթական նախագահական ընտրությունները, որոնք հնարավորություն են` իմաստնությամբ, խոհեմությամբ ու հեռատեսությամբ շարունակելու կայուն ու խաղաղ զարգացման նախանշված ուղին: Մենք կարողացանք միասին դա անել 2012 թվականին, համոզված եմ` կարող ենք անել նաեւ 2013-ին, քանզի բոլորս ենք մտահոգ մեր երկրի ճակատագրով, բոլորս ենք շահագրգիռ ապագայում ավելի հզոր եւ բարեկեցիկ Հայաստան ունենալով:
Շնորհավորելով գալիք Ամանորը եւ Սուրբ ծննդյան տոները` բոլորիդ մաղթում եմ առողջություն, հաջողություն ու լավատեսություն: Թող 2013 թվականը ավելի համախմբի մեզ ու յուրաքանչյուր ընտանիքի բարեկեցություն, սեր եւ խաղաղություն բերի:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ
Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Դուք պարգեւում եք կյանք, ջերմու...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը Հարության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Սուրբ Զատկի՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնի առթիվ: Թող այս լուսավոր տոնն օրհնություն, խաղա...
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում
Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախքան ելույթս սկսելը ցանկան...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում
Հարգելի՛ համանախագահներ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է նման հարգարժան լսարանի առջեւ ելույթ...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...