National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
24.04.2013
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
1 / 1

«Սիրելի հայրենակիցներ,

այսօր Օսմանյան Թուրքիայում մեր հայրենակիցների նկատմամբ իրականացված հանցագործության՝ ցեղասպանության 98-րդ տարելիցի օրն է: Շուտով կլրանա այդ՝ դեռեւս հիմնավորապես չդատապարտված ոճրագործության մեկ դարը, այսինքն՝ մոտ 100 տարի արդարությունը սպասում է ճշմարիտ ընկալման ու անաչառ գնահատականի:

20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում հայերը դարձան աշխարհում առաջին՝ պետականորեն կազմակերպված այլատյացության ու անհանդուրժողականության քաղաքականության ու ծրագրի անմեղ զոհերը: Հայոց մեծ եղեռնը այսօր էլ շարունակում է որպես տագնապի ազդանշան հնչել քաղաքակիրթ աշխարհի ու առաջադեմ մարդկության համար: Ցեղասպանության՝ որպես ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործության չդատապարտումը նշանակում է ոչ միայն չկանխել, այլեւ մեծացնել նմանատիպ ոճիրների կրկնման հավանականությունը, ինչին աշխարհն արդեն ականատես է եղել նաեւ 21-րդ դարում:

Ցավոք, ազգայնամոլությունը, այլատյացությունն ու անհանդուրժողականությունը այսօր էլ շարունակում են գոյություն ունենալ մեր տարածաշրջանում: Քանի դեռ Հայոց Մեծ եղեռնը 20-րդ դարասկզբի Թուրքիայի այսօրվա իրավահաջորդի կողմից չի ճանաչվել, քանի դեռ Հայոց ցեղասպանությունը դատապարտած երկրների՝ աստիճանաբար ստվարացող շարքին չի միացել Թուրքիան, այդ երկիրը պետք է շարունակի ընկալվել պատասխանատվության ու մեղքի նույն ծանր բեռով ու ցեղասպանություն կատարած հանցագործի կերպարով: Միջազգային հանրությունը պետք է ավելի հաստատակամ ու հետեւողական լինի Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում, որովհետեւ մեկ ժողովրդի ցեղասպանությունը, հայրենազրկումն ու ունեզրկումը վտանգավոր նախադեպ ու ակնհայտ նախազգուշացում են բոլոր ժողովուրդներին ու պետություններին եւ ծանրագույն հարված են համամարդկային բարոյականությանն ու արժեհամակարգին:

98 տարվա հեռավորությունից այսօր վերստին ոգեկոչում ենք մեր նահատակ նախնիների հիշատակը եւ դատապարտում Հայոց ցեղասպանության մերժողականությունն ու ժխտողականությունը: Մենք դա անում ենք անցյալի էջերը քաղաքական սակարկության առարկա չդարձնելու եւ մեր նորօրյա պատմությունը վստահորեն կերտելու հաստատակամությամբ եւ ավելի ուժեղ Հայաստանի հեռանկարով»:


08.03.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...

28.01.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am