Տպել
21.08.2013
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ծննդյան տարեդարձի կապակցությամբ

Վեհափա՛ռ Տեր, Հայաստանի օրենսդիր մարմնի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ:

Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուն մատուցած Ձեր ծառայությունը ազգային ինքնության պահպանության, հայ մարդու հոգեւոր կյանքի ամրապնդման, քրիստոնեական հավատքի ու կենսակերպի սերմանման ուսանելի օրինակ է եղել Հայաստան աշխարհի, Արցախի եւ Սփյուռքի   հոգեւոր դասի ու հավատացյալ հայ ժողովրդի համար: Թող Աստծո բարեհաճությամբ ու Ձեր հովվապետությամբ Հայոց հավատացյալ ժողովուրդը միշտ քայլի Աստծո նախանշած ճշմարիտ ճանապարհով:

Վեհափա՛ռ Տեր, եւս մեկ անգամ շնորհավորում եմ եւ  մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, առաքելական հավատքի մեր երանելի Հայրերին հատուկ ուժ ու կորով:


 


24.03.2024
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում
Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախքան ելույթս սկսելը ցանկան...

21.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում
Հարգելի՛ համանախագահներ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է նման հարգարժան լսարանի առջեւ ելույթ...

08.03.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...

28.01.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...