National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
09.05.2014
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ
1 / 1

«Սիրելի՛ հայրենակիցներ,

 Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ:

Այս տոնը մեր ազգի ինքնության, նրա անսասան ոգու ու կենսասիրության խորհրդանիշն է: Հազարամյակներ շարունակ մեզ  համար հաղթանակն ու խաղաղությունը  փոխլրացնող գործոններ են եղել: Մեր ժողովուրդը  գիտակցել է, որ խաղաղության գինը հաղթանակն է, իսկ հաղթանակի գրավականը՝ հայրենիքի նկատմամբ անմնացորդ սերը, ապրել-արարելու անխախտ նպատակադրումը:

Բազում արհավիրքներ տեսած հայ ժողովուրդը երբեք չի կորցրել հավատն ու լավատեսությունը, երբեք չի չարացել, բայց եւ չի հանդուրժել չարիքն ու բռնությունը: Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆաշիզմի դեմ պայքարում իր կարեւոր ներդրումն է ունեցել նաեւ հայ ժողովուրդը: Փառք ու պատիվ Հայրենական մեծ պատերազմին մասնակից մեր հայրերին ու պապերին:

Սիրելի՛ հայրենակիցներ, նորօրյա  պատմության մեջ մեր ազգի հաջողությունների պսակը, անշուշտ, Արցախի հաղթանակն էր   ու Շուշիի ազատագրումը: Հայ ժողովուրդը  պարտադրված այս պատերազմում  վերահաստատեց անկախ եւ արժանապատիվ ապրելու իր իրավունքը: Փառք ու պատիվ մեր ազգի քաջարի զավակներին՝ երկրապահ- ազատամարտիկներին, նրանց թիկունքը պահող հայրերին ու մայրերին, քույրերին ու եղբայրներին, հավերժ հիշատակ մեր նահատակներին: Նրանք մեր ազգի նվիրյալ զավակներն են, որոնց վաստակը թեեւ  բարձր գնահատանքի է արժանացել, բայց դեռեւս ըստ արժանվույն լուծված չեն  նրանց ընտանիքների սոցիալական խնդիրները: Վստահ եմ, որ առաջիկա տարիներին պետական հոգածությունն այս հարցում առավել տեսանելի կլինի:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ  Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Տա Աստված, որ ամեն մեկս հաղթանակներ գրանցենք մեր խաղաղ, ստեղծագործ կյանքում, շենացնենք մեր երկիրը ու վայելենք մեր աշխատանքի  քաղցր պտուղները, իսկ եթե, Աստված ո՛չ արասցե, փորձեն խլել խաղաղ ապրելու մեր իրավունքը, թող որ մշտարթուն հայկյան ոգին կրկին հառնի մեր մեջ ու նոր հաղթանակների մղի»:
 


08.03.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...

28.01.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am