National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
01.06.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
1 / 1

«Սիրելի երեխաներ եւ ծնողներ,

շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Երկրի եւ ժողովրդի ապագայի կենսունակությունը պայմանավորված է նաեւ երեխաների, նրանց իրավունքների հանդեպ հասարակության  եւ պետության այսօրվա վերաբերմունքով, դրանց պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերով:

Ընտանիքներում ծնողների կողմից զավակների հանդեպ հաճախ զոհաբերության աստիճանի հասնող նվիրվածությունն ու հոգատարությունը, պատասխանատվությունը նրանց ճակատագրի համար պետության մեջ ընտանեկան մթնոլորտ, սոցիալական եւ հասարակական արժանապատիվ միջավայր ձեւավորելու հզոր խթան  են՝ ապացուցելով այն իրողությունը, որ պետությունն ինքնին մեկ ընտանիք է, իսկ երեխաների շահերը պետության, այսինք՝ մեր բոլորիս ազգային շահերն են:

Երեխաների նկատմամբ առանձնահատուկ սերն ու ջերմությունը մեր ժողովրդի հոգեւոր նկարագրի եւ ներաշխարհի անբաժանելի մասն են, որոնք դրսեւորվում են ամեն օր եւ ամեն ժամ: Իսկ Երեխաների պաշտպանության միջազգային օրն այդ ամենը վերածվում է արտաքուստ պաշտոնական, իրականում համամարդկային եւ նաեւ վերազգային երեւույթի՝ հաշվի առնելով, որ այն նշվում է ողջ աշխարհում: Սա եւս մեկ վկայություն է, որ աշխարհի բոլոր երեխաները ոչ միայն սիրո եւ ջերմության աղբյուր են, այլեւ այդ սիրո եւ ջերմության կարիքն ունեն, խաղաղ, ապահով ու բարեկեցիկ մանկություն ունենալու իրավունք, իսկ մեծերը ` դրանք ապահովելու պատասխանատվություն եւ պարտավորություն:

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ջերմ շնորհավորանքներս եմ հղում Հայաստանի Հանրապետությունում ապրող բոլոր երեխաներին, Արցախի եւ Սփյուռքի բոլոր հայ մանուկներին: Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել երեխաների խնամքով զբաղվող հաստատություններում ծնողական գուրգուրանքի ու սիրո կարիքն ավելի շատ զգացող երեխաներին:

Բոլորին սրտանց մաղթում եմ խաղաղ, անհոգ եւ երջանիկ մանկություն, բարօրություն եւ արժանապատիվ ապագա»:
 


08.03.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...

28.01.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am