ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Սիրելի զինծառայողներ,
զինված ուժերի եւ պատերազմի հարգարժան վետերաններ,
հարգելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ: Տոն, որը պատկանում է մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու եւ յուրաքանչյուր հայի՝ անկախ նրա գտնվելու վայրից:
Ժամանակներն այնպիսին են, որ հայկական զինված ուժերը հաճախ պարտադրված են իրենց մարտական բարձր պատրաստականությունը, զենքին ու տեխնիկային տիրապետելու հմտությունները ապացուցել ոչ միայն վարժանքների կամ զորավարժությունների, այլեւ մարտական գործողությունների ժամանակ, ռազմական ռեալ իրավիճակներում, որոնց արդյունքը մշտապես եղել ու մնում է հաղթանակը:
Սիրելի հայրենակիցներ,
այսօրվա մեր բանակը ժամանակակից զենքի ու ավանդաբար անկոտրում ոգու, մշտապես կատարելագործվող տեխնոլոգիաների ու երբեք չարժեզրկվող հայրենասիրության, արդիական մտածողության ու տարբեր ժամանակներում գործով ապացուցված խիզախության կատարյալ համադրություն է: Հայոց բանակի զինվորը երբեք չի տառապում ռազմատենչությամբ, բայց ի զորու է արժանի պատասխան տալ հոխորտանքի յուրաքանչյուր դրսեւորման: Հայոց բանակի զինվորը երբեք չի հարձակվում ուրիշի տան վրա ու միշտ նվիրումով, հաճախ էլ կյանքի գնով պաշտպանում է իր երկրի, իր տան անվտանգությունը Հայաստանում եւ Արցախում: Միաժամանակ, նա այսօր հաջողությամբ խաղաղություն է պահպանում նաեւ այլ երկրների տարածքում՝ որպես միջազգային խաղաղապահ առաքելության եւ անվտանգության համակարգի գործուն բաղկացուցիչ: Սա կրկին վկայությունն է այն բանի, որ մեր զինվորը խաղաղության, ոչ թե պատերազմի ջատագովն է եւ պատրաստ է ցանկացած իրավիճակում դիմագրավել խաղաղության դեմ ուղղված յուրաքանչյուր ոտնձգության՝ որպես դիմացինի մեջ թշնամի չտեսնող, սակայն թշնամանքով առաջնորդվող հակառակորդին մշտապես հաղթող ժողովրդի ու բանակի ներկայացուցիչ:
Սիրելի հայրենակիցներ,
այս տարի լրանում է Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակը: Մեծապես գնահատելով այդ հաղթանակում մեր ավագ սերունդների անուրանալի ներդրումը՝ վստահաբար կարող ենք փաստել, որ այսօրվա հայկական բանակի կրած փառահեղ հաղթանակները լավագույն ավանդույթների բազմապատկված շարունակությունն են:
Եւս մեկ անգամ շնորհավորելով Բանակի օրվա առթիվ՝ մեր զինվորներին ու բոլոր զինվորականներին, բանակում ծառայող քաղաքացիական անձանց մաղթում եմ առողջություն եւ խաղաղ ծառայություն, շարունակական ձեռքբերումներ իրենց վստահված ոլորտներում եւ ծառայության վայրերում: Թող յուրաքանչյուր օր հայոց բանակի զինծառայողի ու նրա հարազատի համար բացվի ժպիտով եւ ուրախությամբ, անկորուստ հաղթանակի բերկրանքով եւ վաղվա օրվա հանդեպ հիմնավոր լավատեսությամբ»:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 109 տարի առաջ Օսմանյա...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին
Հարգելի՛ պարոն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել այս համաժողովին մասնակցելու հրավերի եւ այս...
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ
Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Դուք պարգեւում եք կյանք, ջերմու...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը Հարության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Սուրբ Զատկի՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնի առթիվ: Թող այս լուսավոր տոնն օրհնություն, խաղա...
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում
Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախքան ելույթս սկսելը ցանկան...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում
Հարգելի՛ համանախագահներ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է նման հարգարժան լսարանի առջեւ ելույթ...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...