National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
05.07.2015
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
1 / 1

Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ:

Սահմանադրությունն իրավական հենքի վրա է դրել մեր զգացմունքներն ու այն արժեհամակարգը, որն ի բնե մեր մեջ է եղել անգամ պետականության բացակայության պայմաններում: Այն մեր պետականության կարեւորագույն եւ հիմնական իրավական վկայագիրն է: Եւ բոլորիս պարտքն է ՀՀ Սահմանադրությամբ հռչակված եւ նրա հիմքում ընկած արժեքներին վերաբերվել այնպես, ինչպես մեր պատմությանն ու երկրին:

20 տարի առաջ անկախ Հայաստանի Սահմանադրության ընդունումով քվեարկեցինք իրավական պետության, ժողովրդավարության եւ ազատության օգտին, ըստ էության, վերահաստատելով այն, ինչ հայտարարել էինք դրանից մի քանի տարի առաջ անցկացված անկախության հանրաքվեով: Իսկ Սահմանադրության ընդունումից մեկ տասնամյակ անց փոփոխություններ կատարելով երկրի հիմնական օրենքում` ավելի հասունացած քաղաքացիական եւ քաղաքական գիտակցությամբ վերստին հավաստեցինք հավատարմությունը ժողովրդավարական զարգացմանն ու առաջընթացին:

Սահմանադրությունը մեզ տվել է ամենագլխավորը` ընտրության իրավունք` ճանապարհի, ազատության, մտածողության եւ կենսակերպի ընտրության իրավունք: Արդեն մի քանի տասնամյակ նշելով Սահմանադրության օրը` մենք մեր հարգանքն ենք արտահայտում ոչ միայն երկրի հիմնական իրավական փաստաթղթի ու պետականության, այլեւ մեր իսկ ընտրության նկատմամբ:

Սիրելի հայրենակիցներ,

Սահմանադրության մեջ կատարվող կամ նախատեսվող որեւէ փոփոխություն նպատակ ունի ավելի ժողովրդավարական դարձնել կառավարման համակարգը, ընդլայնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը երկրի ընթացքին, փաստելով, որ ուժեղ պետությունը նաեւ նշանակում է ոչ միայն տնտեսապես մեծ հնարավորություններ, այլեւ ուժեղ քաղաքացիական հասարակություն` ազգային եւ համամարդկային արժեքներով առաջնորդվող եւ դրանք ի շահ սեփական երկրի ծառայեցնող: Այդպիսի ուղղվածություն ունեն նաեւ առաջիկայում նախատեսված եւ երկրի հիմնական օրենքի բովանդակությունը հարստացնելուն միտված սահմանադրական փոփոխությունները, որոնք, բնականաբար, կյանքի են կոչվելու ժողովրդի հավանությանն արժանանալուց հետո:

Սահմանադրությունը ոչ միայն գործողությունների ծրագիր է, այլեւ նախ եւ առաջ հնարավորություն այդ գործողությունների համար: Այն ոչ միայն մեր երազանքների ամփոփումն է, այլեւ նպատակների ամրագրում: Այն հարգանք է հանուն պետականության մարտնչածների եւ այդ պետականությունը կերտածների հանդեպ, միաժամանակ, վստահություն է պետականությունը հուսալի ձեռքերում պահողների եւ պետականության ապագայի մասին մտածողների հանդեպ: Այն նոր հաղթանակների երաշխիքն է եւ մղում է նոր ձեռքբերումների:

Մաղթում եմ Ձեզ խաղաղություն, բարեկեցություն եւ լավատեսություն:


08.03.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...

28.01.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am