National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
17.11.2015
Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա առթիվ
1 / 1

ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Սիրելի երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողության միջազգային օրվա առթիվ:
Եթե երիտասարդությունը համարվում է հասարակության շարժիչ ուժը, ապա ուսանողությունն այդ ուժի կարեւորագույն բաղկացուցիչն է, առանց որի դժվար է պատկերացնել երկրի թե հասարակական-քաղաքական, թե տնտեսական գործընթացները:
Զգացմունքներով ու իրադարձություններով, սպասումներով ու նախաձեռնություններով հագեցած ուսանողական կենսափուլը առանձնահատուկ ու նաեւ լավագույն ժամանակահատված է շատերի համար:

Սիրելի ուսանողներ,
դուք ապրում եք այնպիսի մի ժամանակաշրջանում, որը հետաքրքիր է իր ոչ միօրինակության ու բարդության մեջ, որը, հարուստ լինելով մարտահրավերներով, միաժամանակ, ինքնադրսեւորման ու իրացման մեծ հնարավորություններ է ստեղծում հատկապես երիտասարդության, այդ թվում եւ ուսանողության համար:
 
Ապրում եք ու սովորում, մի մասը՝ ուսմանը զուգահեռ նաեւ աշխատում, ապրում եք ու պայքարում, մտածում ու նախաձեռնում, ստեղծում ու ստեղծագործում, սիրահարվում ու բարեկամանում, իսկ ակտիվ հասարակական ու ստեղծագործական կյանքը չի խանգարում նշանակալի արդյունքների հասնել գիտակրթական ասպարեզում: Այսպես երաշխավորվում է երկրի ու ժողովրդի վաղվա օրը, որովհետեւ ձեր գիտելիքներից ու մտահղացումներից, դրանց գործնական կիրառումից, ձեր հաստատակամությունից, քաղաքացիական դիրքորոշումից կախված է պետության ապագան:

Կրկին շնորհավորելով Ուսանողության միջազգային օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն եւ գիտելիքներն իրացնելու ավելի մեծ հնարավորություններ: Թող հոգու երիտասարդությունը, ստեղծագործական ավյունն ու երազելու ցանկությունը միշտ ուղեկցեն ձեզ»:



08.03.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...

28.01.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am