Տպել
08.12.2015
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հիմնադրման 95-ամյակի առթիվ
1 / 1

Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին, ողջ աշխատակազմին ու շրջանավարտներին` բուհի հիմնադրման 95-ամյա հոբելյանի առթիվ:

Այս հոբելյանի հետեւում հարուստ տարեգրություն է, իրենց գործին, բժշկի երդմանն ու պարտքին իսկապես նվիրված գիտնականների ու մանկավարժների մի քանի սերունդ: Սա այն բուհն է, որտեղ հպարտություն են եւ տարիները, եւ կատարված գործերը: Ուրախալի է, որ տասնամյակների ընթացքում այստեղ պահպանվում է սերունդների հաջորդականությունը, բազմապատկվում են ձեռք բերված նվաճումներն ու ստացած ժառանգությունը:

Ավելի քան 9 տասնամյակների ընթացքում բուհն անցել է փառավոր ճանապարհ` դառնալով մեր երկրի ու տարածաշրջանի բարձր վարկանիշ ունեցող եւ խոշորագույն գիտական ու կրթական հաստատություններից մեկը: Այստեղ պատրաստվել են տարբեր մասնագիտացումների տեր բժիշկներ, մասնագետներ, ովքեր իրենց նշանակալից ավանդն են ներդրել եւ այսօր էլ շարունակում են ներդնել մարդկանց կյանքն ու առողջությունը պահպանելու գործում: Ավելի քան 20 տարի համալսարանը նաեւ ռազմական բժիշկների պատրաստման բազա է, եւ այսօր հայկական զինուժի բուժանձնակազմի զգալի մասը հենց այս բուհի շրջանավարտ է:

Ներկայումս Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հաստատուն պետական ու հասարակական ճանաչում ունի, որի ապացույցը նրա բարձր վարկանիշն է թե՛ մեր երկրում, թե՛ նրա սահմաններից դուրս: Այն բարձրակարգ մասնագետների պատրաստման ժամանակակից բազմամակարդակ համակարգ է:

Ժամանակակից իրողությունները ավելի խիստ են դարձնում բժիշկների պատրաստմանն ուղղված պահանջները, ուստիեւ դրանց համապատասխանելու, ժամանակին համաքայլ ընթանալու համար անհրաժեշտ է կատարելագործվել ու նոր տեխնոլոգիաներ յուրացնել: Ուրախալի է, որ պետական բժշկական համալսարանում ակտիվորեն ներդրվում են արդիական կրթական ծրագրեր ու դասավանդման մեթոդներ, մշակվում են ժամանակակից առողջապահությանը համապատասխանող ինովացիոն նախագծեր: Այսօր բուհի առջեւ նոր խնդիրներ են դրված, բայց մի խնդիր մնում է անփոփոխ` ապահովել որակյալ, ժամանակակից պահանջներին համապատասխանող, միաժամանակ` մատչելի ուսուցում: Համոզված եմ, որ Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը հաջողությամբ կլուծի նաեւ այս խնդիրը` միասնական թիմով, ապագայի հանդեպ վստահությամբ:

Մաղթում եմ բոլորիդ բարեկեցություն եւ լավատեսություն, ինչպես նաեւ հետագա հաջողություններ մարդկանց առողջության պահպանման ու ամրապնդման եւ բարձրակարգ բժշկական կադրերի պատրաստման աշխատանքային ճակատում»:


27.09.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում
«Մեծարգո պարոն գերագույն հրամանատար, ՀՀ խորհրդարան, սիրելի հայ ժողովուրդ Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում եւ Սփյուռքում, մեր կո...

21.09.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ
«Հայաստանի Հանրապետության սիրելի' քաղաքացիներ, սիրելի' հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապ...

01.09.2020
Արարատ Միրզոյանն Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին
«Հարգելի պարոն Թովմասյան, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ եւ ողջ արցախահայությանն եմ հղում իմ ջերմ շնորհավորանքներն ո...

31.08.2020
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինին ծննդյան օրվա կապակցությամբ
«Մեծարգո Նուրլան Զայրուլայի, ընդունեք իմ ջերմագույն եւ սրտանց շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ձեր արհեստավարժության եւ իմաստուն ու հե...

25.08.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեին
«Ձերդ գերազանցություն, խոր ցավով տեղեկացա Շատիլի գյուղի մոտակայքում տեղի ունեցած մարդատար միկրոավտոբուսի վթարի հետեւանքով զոհերի եւ վիրավորների մ...

23.08.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 30-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձ...

23.06.2020
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: «Հարգելի՛ պարոն նա...

11.06.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆին
«Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիս...

01.06.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
Օրացույցի այս օրը՝ հունիսի մեկը, ոչ միայն առիթ պիտի դառնա հավելյալ ուշադրության արժանացնելու փոքրիկներին, սիրելու նրանց, հիանալու եւ երջանկանալու նրան...

28.05.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: 102 տարի առաջ այս օրերին Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաք...

26.05.2020
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Արարա...

08.05.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ: Փառք նրանց, ովքեր կերտեցին այս հաղթանակը: Այս հաղթանակը երբե...

07.05.2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Մեծ հաղթանակի 75-ամյակին նվիրված տեսակոնֆերանսին
«Հարգելի գործընկերներ, ընկերներ, Այս տարի մայիսի 9-ին մենք նշում ենք Մեծ հաղթանակի 75-ամյակը, որը մաս է մեր ժողովուրդների պատմական տարեգրության: Հայրե...

24.04.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Այսօր մենք ոգեկոչում ենք 105 տարի առաջ իրենց պատմական հայրենիքում ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների հիշատակը: 1,5 միլիոն տղամարդ եւ կին, ծեր...

21.04.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ
Սրտի խոր կսկիծով տեղեկացա անկախ Հայաստանի պատմության լավագույն դիվանագետներից մեկի` Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին: Դեռ ջերմ են հիշողություն...

15.04.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հարգելի՛ պարոն Հարությունյան, Ընդունեք իմ ջերմագույն շնորհավորանքները Արցախում տեղի ունեցած մրցակցային ընտրությունների արդյունքում Արցախի Հանրապետությ...

15.04.2020
Արարատ Միրզոյանը շնորհավորել է եզդի ժողովրդի Նոր տարին՝ Մալաքե Թաուսի տոնը
Սիրելի՛ եզդի եղբայրներ եւ քույրեր, Շնորհավորում եմ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Թող Նոր տարին եզդի ժողովրդի կյանքում նշանավորվի որպես առողջ, խաղա...