ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Շնորհավորում եմ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անդամներին, ողջ աշխատակազմին ու երկրպագուներին՝ նվագախմբի հիմնադրման 10-ամյակի առթիվ:
Երիտասարդ, տաղանդավոր երաժիշտ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ նվագախումբն իր կարեւոր տեղն է զբաղեցնում Հայաստանի մշակութային կյանքում: Այս երիտասարդ, բայց արդեն իսկ կայացած ստեղծագործական կոլեկտիվը իրականացնում է կարեւոր սոցիալ-մշակութային առաքելություն, պահպանում եւ տարածում է դասական երաժշտության հարուստ ժառանգությունը՝ լուսավորչական եւ հոգեւոր դաստիարակության իր ծանրակշիռ ներդրումը կատարելով ոչ միայն երիտասարդության, այլեւ ընդհանրապես հասարակության կյանքում:
Հանդիսանալով երիտասարդության եւ արհեստավարժության կուռ համաձուլվածք՝ նվագախումբը բարձրաճաշակ կատարումներով հիացնում է թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրյա արվեստասերներին՝ մատուցելով հայ ու համաշխարհային դասական երաժշտության գոհարներ ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Նվագախմբի եւ նրա ղեկավարի աշխատասիրությունն ու նվիրվածությունը երաժշտությանը ծնում են նոր գաղափարներ ու ծրագրեր, որոնք համերգների ու համերգաշարերի տեսքով ավարտվում են հանդիսատեսի հետ նոր անմոռանալի հանդիպումներով: Համոզված եմ, որ հետագայում եւս նվագախումբը կշարունակի իր բարերար ազդեցությունն ունենալ մշակութային մթնոլորտի վրա:
Եւս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադրման 10-ամյակի առթիվ՝ մաղթելով ստեղծագործական ոգեւորություն, լավատեսություն եւ ամենայն բարիք: Թող նվագախմբի կենսագրության հաջորդ տարիները դառնան ստեղծագործական նոր որոնումների եւ նոր ձեռքբերումների ժամանակներ»:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 109 տարի առաջ Օսմանյա...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին
Հարգելի՛ պարոն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել այս համաժողովին մասնակցելու հրավերի եւ այս...
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ
Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Դուք պարգեւում եք կյանք, ջերմու...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը Հարության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Սուրբ Զատկի՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնի առթիվ: Թող այս լուսավոր տոնն օրհնություն, խաղա...
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում
Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախքան ելույթս սկսելը ցանկան...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում
Հարգելի՛ համանախագահներ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է նման հարգարժան լսարանի առջեւ ելույթ...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...