ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Շնորհավորում եմ «Ազգ» թերթի աշխատակազմին եւ ընթերցողներին հրատարակման 25-ամյակի առթիվ:
Հիմնադրվելով անցյալ դարի 90-ականների սկզբին՝ «Ազգ»-ն իրավամբ դարձավ նորանկախ Հայաստանի առաջին անկախ պարբերականներից մեկը՝ նոր խոսք, նոր ասելիք, նոր ոճ ու մշակույթ բերելով հայաստանյան մամուլի նորագույն պատմության մեջ: Արհեստավարժ խմբագրակազմով եւ թղթակցական թիմով թերթն ավելի քան երկու տասնամյակ սեւեռուն ուշադրությամբ հետեւել եւ իր էջերում անդրադարձել է Հայաստանում, տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող կարեւորագույն իրադարձություններին՝ ներառելով բոլոր ոլորտները՝ քաղաքականությունից մինչեւ մշակույթ, սոցիալականից մինչեւ կրթություն, տնտեսությունից մինչեւ մարզաշխարհ:
Նշանակալի է «Ազգ»-ի դերակատարությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Թերթը հայաստանյան ընթեցողին լայն հնարավորություն է ընձեռել ծանոթանալու աշխարհասփյուռ մեր ժողովրդի հասարակական, քաղաքական, ազգային ու մշակութային վաստակաշատ գործիչների կյանքին ու գործունեությանը, սփյուռքի հիմնախնդիրներին:
Պարբերականի մշակութային հավելվածները դարձել են հայ դասական ու ժամանակակից արվեստը ներկայացնող յուրահատուկ հարթակ, որտեղ անվանի արվեստաբաններն ու մտավորականներն իրենց վերլուծական հոդվածներով, հրապարակումներով, բանավեճերով վեր են հանել մշակույթում առկա գոհարները, խնդիրներն ու զարգացման միտումները:
Թերթը հետեւողականորեն կամրջել է Հայ առաքելական եկեղեցին ու մեր հանրությունը՝ դառնալով հոգեւոր արժեքների մեկնող ու տարածող:
Զգալի է «Ազգ»-ի ավանդը նաեւ հայաստանյան ու հայանպաստ լրատվությունը օտարալեզու ընթերցողին հասու դարձնելու գործում՝ իր համացանցային տարբերակի շնորհիվ:
Տարիներ շարունակ թերթի խմբագրատունը դարձել է յուրահատուկ դպրոց, որտեղ իրենց կարողություններն ու հմտություններն են կատարելագործել շատ ու շատ լրագրողներ, մեկնաբաններ, վերլուծաբաններ:
Ոչ միշտ է հարթ ընթացել «Ազգ»-ի քառորդդարյա ուղին: Նոր տեխնոլոգիաների առաջընթացով, տեղեկատվական տարատեսակ միջոցների ստեղծմամբ ու բազմապատկմամբ, լրատվության դաշտում առկա, հաճախ անզիջում, մրցակցությամբ պայմանավորված՝ թերթն իր աստեղային ժամերին զուգահեռ ունեցել է նաեւ դժվարին օրեր: Խմբագրակազմի ու փորձառու խմբագրապետի հմուտ գործունեության շնորհիվ, սակայն, կարողացել է պահպանել իր դերակատարությունն ու դիմագիծը, նոր, արդիական լուծումներ գտնել՝ շարունակելով իր նպաստը բերել քաղաքացիական հասարակության հետագա զարգացման գործին:
Եվս մեկ անգամ շնորհավորելով «Ազգ» թերթի լույսընծայման 25-ամյա հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ շարունակական արդյունավետ գործունեություն, ստեղծագործական հետագա հաջողություններ, հավատարիմ ընթերցողների մեծաթիվ բանակ»:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 109 տարի առաջ Օսմանյա...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին
Հարգելի՛ պարոն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել այս համաժողովին մասնակցելու հրավերի եւ այս...
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ
Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Դուք պարգեւում եք կյանք, ջերմու...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը Հարության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Սուրբ Զատկի՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնի առթիվ: Թող այս լուսավոր տոնն օրհնություն, խաղա...
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում
Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախքան ելույթս սկսելը ցանկան...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում
Հարգելի՛ համանախագահներ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է նման հարգարժան լսարանի առջեւ ելույթ...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...