National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
09.05.2016
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահի ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Շուշիի ազատագրման օրվա եւ Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ:

Հաղթանակն ու խաղաղությունն անսակարկելի արժեքներ են: Երկրորդ համաշխարհային եւ Հայրենական պատերազմների ժամանակ մեր ժողովրդի զավակներն արժանապատվորեն մասնակցեցին գերմանական ֆաշիզմի դեմ հաղթանակ տանելու եւ խաղաղություն հաստատելու գործին: Տասնամյակներ անց նրանց սերունդներն արժանապատիվ հաղթանակ կերտեցին ժամանակակից` ադրբեջանական ֆաշիզմի դեմ` հաղթելով Արցախյան պատերազմում, հաղթանակ, որի բարձրակետը, անշուշտ, հայկական Շուշիի վերադարձն էր: Քաղաքակիրթ մարդկության կողմից մերժվող սովորական այդ ֆաշիզմը փորձեց գլուխ բարձրացնել նաեւ շուրջ մեկ ամիս առաջ, սակայն այլատյացությամբ հագեցած եւ խաղաղության դեմ ուղղված ադրբեջանական խելացնորությունը հերթական անգամ խոնարհվեց հայկական բանակի զինվորի ու սպայի` հաղթանակելու եւ խաղաղություն պարտադրելու կամքի եւ ոգու առաջ:

Սիրելի՛ հայրենակիցներ, հաղթանակն ու խաղաղությունը երբեք շատ չեն լինում: Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ, ինչպես եւ աշխարհի շատ մասերում, խաղաղության պակաս կա, բայց ոչ հաղթանակի ավելցուկ: Մենք՝ որպես պատվախնդիր ժողովուրդ, որն ունի հաղթանակած եւ հաղթող բանակ, կարողանում ենք լրացնել խաղաղության պակասը, կարողանում ենք ավելացնել մեր հաղթանակները, որովհետեւ գիտենք` ինչպես ձեռք բերել եւ ինչպես պահպանել դրանք:

Շուշին ֆաշիզմից ազատագրելով եւ հիմնավորապես բեկելով Արցախյան պատերազմի եւ Արցախի պատմության ընթացքը` հայկական զինուժն ու հայ կամավորն ապացուցեցին, որ ի զորու են եւ պարտք ունեն վերադարձնելու բռնազավթման հետեւանքով ժամանակավոր օտարության մեջ գտնվող հայկական տարածքները, մոտեցնել այլատյացության քաղաքականությամբ եւ խեղված հոգեբանությամբ առաջնորդվող պետության վախճանը, բայց եւ ընդառաջ գնալ վերջին զարկը չհասցնելու` նրանց խնդրանքին: Սակայն այդ զարկը կարող է հասցվել ցանկացած պահի, առավել եւս, որ մեր տարածաշրջանում դեռեւս կան ֆաշիզմի ախտից չձերբազատվող պետություններ, որոնք իրենց անբարո եւ ապաշնորհ գործելակերպով անընդհատ ձգտում են ավելացնել մեր հաղթանակները եւ ամրապնդել տարածաշրջանային խաղաղարարի մեր համբավը: Մենք դա կարող ենք անել, եւ անհրաժեշտ պահին, վստահաբար, գալու է նաեւ վերջին զարկի, հերթական հաղթանակի եւ հիմնավոր խաղաղության մոտալուտ ժամանակը, որոնք բացի մեզնից ոչ ոք մեզ չի մատուցելու: Այդ գաղափարն էին կրում մեր այն զոհված հերոսները, ովքեր ինքնազոհաբերվեցին հայրենիքին, ժողովրդին ու հաղթանակին:

Այս գեղեցիկ եւ հաղթական տոնի առթիվ շնորհավորում եմ տարբեր սերունդներ ներկայացնող ու տարբեր պատերազմների վետերաններին, որոնք միավորում են հաղթանակները: Շնորհավորում եմ այսօրվա հաղթանակները կերտող, այսօրվա խաղաղությունն ու անվտանգությունն ապահովող հայկական բանակի զինվորին ու սպային: Շնորհավորում եմ այսօր կրկին իր պարտքին լծված կամավորականին:

Մաղթում եմ հաղթանակելու լավատեսություն եւ խաղաղ ու բարեկեցիկ կյանք»:


08.03.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...

28.01.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am