ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
«Սիրելի՛ երեխաներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ:
Ձեզնից յուրաքանչյուրը երջանիկ ապրելու իրավունք ունի, մենք պիտի օգնենք, որ այն վերածվի հնարավորության: Յուրաքանչյուրիդ մեջ երազելու բնական մղում կա, մենք պիտի աջակցենք, որ երազանքը դառնա իրականություն: Պետք է ամեն ինչ անել, որ մանկության յուրաքանչյուր օրը ձեր մեջ թողնի հաճելի հիշողություն, որ ձեր երջանկությունը սահմաններ չճանաչի:
Ամեն երեխա, անկախ գտնվելու վայրից, անկախ սոցիալական կամ ֆիզիկական վիճակից, երբեք չպետք է ընտանեկան ջերմության ու հոգատարության պակաս զգա, անտեսվածության ու մոռացվածության զգացում ունենա, չպետք է հուսալքվի կամ կորցնի հավատն ու վստահությունը ապագայի, առավել եւս կյանքի հանդեպ, պիտի տեսնի, որ իր իրավունքները պաշտպանված են:
Ծնողական գուրգուրանքն ու սերն առանձնահատուկ ուշադրության, աջակցության տեսքով մշտապես պետք է ներկա լինեն այնտեղ, որտեղ դրա կարիքն ավելի շատ է զգացվում: Խորհրդանշական է, որ ՄԱԿ-ը հենց հունիսի 1-ը հռչակել է Ծնողների համաշխարհային օր:
Եւս մեկ անգամ շնորհավորելով Երեխաների պաշտպանության օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ, սիրելի՛ երեխաներ, առողջ ու խաղաղ մանկություն, երջանկություն ու հաջողություն կյանքի բոլոր փուլերում:
Թող յուրաքանչյուրդ լինեք ոչ միայն ձեր ծնողների, այլեւ մեր երկրի ու ժողովրդի հպարտությունը»,-ասված է ԱԺ նախագահի ուղերձում:
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ
Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Դուք պարգեւում եք կյանք, ջերմու...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը Հարության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Սուրբ Զատկի՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնի առթիվ: Թող այս լուսավոր տոնն օրհնություն, խաղա...
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում
Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախքան ելույթս սկսելը ցանկան...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում
Հարգելի՛ համանախագահներ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է նման հարգարժան լսարանի առջեւ ելույթ...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...