National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
22.06.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ
1 / 1

«Հարգարժան պարոն վարչապետ,

հարգելի պատգամավորներ,

կառավարության հարգելի անդամներ,

նախ շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին եւ խմբակցություններին կառավարության ծրագրի շահագրգիռ քննարկման համար: Միեւնույն ժամանակ ուզում եմ հատուկ նշել, որ առաջին անգամ, գոնե իմ հիշողության մեջ, երկրի վարչապետը ներկա է Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ողջ ընթացքին:

Հարգելի գործընկերներ,

բոլորիս նպատակն է ստեղծել զարգացած, արդար եւ անվտանգ պետություն, որտեղ մեր քաղաքացիները կարողանան աշխատել, ստեղծագործել եւ իրականացնել իրենց երազանքներն ու ցանկությունները, տեսնեն իրենց երեխաների արժանապատիվ ապագան:

Այս ամենի կենտրոնում պետք է լինի մարդը, մեր քաղաքացին: Նույնիսկ ամենահանճարեղ ծրագիրը չի կարող հաջողություն ունենալ, եթե դրա միջոցառումների, գործողությունների, անգամ տողերի մեջ հոգատարություն չլինի քաղաքացու նկատմամբ:

Հարգելի գործընկերներ,

մեզ համար չափազանց կարեւոր է անվտանգության գործոնը, քանի որ ունենք արկածախնդիր հարեւաններ, ովքեր այդպես էլ չեն հրաժարվում Արցախի հարցն ուժային ճանապարհով լուծելու մտադրությունից:

Արցախի հարցը մեր անվտանգության ու ապահովության կարեւորագույն բաղադրիչն է: Ազգ-բանակ գաղափարը, ինչպես նաեւ յուրաքանչյուր քայլ, որն ուղղված է մեր սահմանների անվտանգությանը, սպառնալիքների չեզոքացմանը, զինված ուժերի արդիականացմանը, նրանց մարտունակության բարձրացմանը, ուղղակիորեն առնչվում է այդ հարցին:

Անվտանգ Հայաստան ասելիս մենք կարեւորում ենք ոչ միայն արտաքին, այլեւ ներքին անվտանգությունը: Երկրի կայունությունը եւ հասարակության համերաշխությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների պաշտպանությունը դրա կարեւորագույն երաշխիքներից են: Ընդ որում, մարդու իրավունքը, այդ թվում երեխաների, տարեցների, հաշմանդամների, կանանց իրավունքը, պետք է բազմակողմանի իրացվի եւ ընկալվի բոլորիս կողմից: Ազատ արտահայտվելու եւ դրսեւորվելու իրավունքից բացի, այն նաեւ աշխատելու ու ստեղծագործելու, բուժօգնություն ու կրթություն ստանալու, սոցիալապես պաշտպանված լինելու իրավունք է:

Պետությունը չի կարող զարգացած լինել, եթե նրա քաղաքացին չունի բավականաչափ կենսամակարդակ եւ արժանապատիվ ապրելակերպ, չի կարող ամուր լինել, եթե նրա քաղաքացին չունի արդարության, պաշտպանվածության եւ ապահովության զգացողություն, չի կարող առողջ լինել, եթե նրա քաղաքացին չունի պատշաճ բուժօգնություն ստանալու հնարավորություն:

Հարգելի գործընկերներ,

կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը նախատեսում է համապատասխան երաշխիքներ ապահովել վերը նշված նպատակներին հասնելու համար:

Այս փաստաթուղթը կառավարության պարտավորությունների եւ գործողությունների համադրումն է առաջիկա հինգ տարիների համար: Յուրաքանչյուր ոլորտի համար կառավարությունն առանձնացրել է միջոցառումներ եւ քայլեր՝ ամրագրված հստակ ժամկետներով:

Ներկայացնելով իր գործունեության ծրագիրը` կառավարությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ պատրաստ է ապահովել կայուն տնտեսական աճ, ստանձնել առկա խնդիրների լուծումը կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում:

Ամրագրելով, որ հասարակության բարեկեցության լավագույն բանալին տնտեսական աճն է՝ կառավարությունը դա նախատեսում է գործնականում արտահայտել արժանավայել աշխատավարձերի եւ կենսաթոշակների, աշխատատեղերի ստեղծման, հասանելի ու մատչելի բուժօգնության միջոցով:

Սոցիալական արդարության սկզբունքը պետք է հիմնաքար դառնա հասարակության համար շատ զգայուն առողջապահության եւ սոցիալական ապահովության ոլորտներում:

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով կառավարությունը ձգտում է ավելի արդյունավետ օգտագործել մեր անգին կապիտալը` մարդկային ռեսուրսը, նրա զարգացման համար ստեղծել նոր աշխատատեղեր եւ ավելի բարենպաստ պայմաններ:

Կառավարությունն առանցքային է համարում պետական կառավարման որակի եւ արդյունավետության բարձրացումը, ինչպես նաեւ հանրության առջեւ իշխանության պատասխանատվության եւ հաշվետվողականության ապահովումը:

Հարգելի գործընկերներ,

մենք պետք է ազնիվ լինենք, մենք պետք է բարեխիղճ լինենք, մենք պետք է մարդասեր լինենք, մենք պետք է ամեն օր, ամեն րոպե մտածենք մեր ժողովրդի վաղվա մասին, վստահենք մեր կառավարությանն ու շարունակենք միասին կառուցել ապահով եւ անվտանգ Հայաստան, իրավունքի Հայաստան, արդարության եւ վստահության Հայաստան, որտեղ գերագույն արժեքը մարդն է:

Ուստի, առաջարկում եմ հավանության արժանացնել այս կարեւոր փաստաթուղթը վարչապետի կողմից իր եզրափակիչ ելույթում նշած փոփոխություններով՝ վստահ լինելով, որ մենք շարժվում ենք ճիշտ ճանապարհով, իսկ այս ծրագիրը բխում է մեր քաղաքացու եւ մեր երկրի շահերից»:


01.06.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
Օրացույցի այս օրը՝ հունիսի մեկը, ոչ միայն առիթ պիտի դառնա հավելյալ ուշադրության արժանացնելու փոքրիկներին, սիրելու նրանց, հիանալու եւ երջանկանալու նրան...

28.05.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: 102 տարի առաջ այս օրերին Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաք...

26.05.2020
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Արարա...

08.05.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ: Փառք նրանց, ովքեր կերտեցին այս հաղթանակը: Այս հաղթանակը երբե...

07.05.2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Մեծ հաղթանակի 75-ամյակին նվիրված տեսակոնֆերանսին
«Հարգելի գործընկերներ, ընկերներ, Այս տարի մայիսի 9-ին մենք նշում ենք Մեծ հաղթանակի 75-ամյակը, որը մաս է մեր ժողովուրդների պատմական տարեգրության: Հայրե...

24.04.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Այսօր մենք ոգեկոչում ենք 105 տարի առաջ իրենց պատմական հայրենիքում ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների հիշատակը: 1,5 միլիոն տղամարդ եւ կին, ծեր...

21.04.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ
Սրտի խոր կսկիծով տեղեկացա անկախ Հայաստանի պատմության լավագույն դիվանագետներից մեկի` Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին: Դեռ ջերմ են հիշողություն...

15.04.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հարգելի՛ պարոն Հարությունյան, Ընդունեք իմ ջերմագույն շնորհավորանքները Արցախում տեղի ունեցած մրցակցային ընտրությունների արդյունքում Արցախի Հանրապետությ...

15.04.2020
Արարատ Միրզոյանը շնորհավորել է եզդի ժողովրդի Նոր տարին՝ Մալաքե Թաուսի տոնը
Սիրելի՛ եզդի եղբայրներ եւ քույրեր, Շնորհավորում եմ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Թող Նոր տարին եզդի ժողովրդի կյանքում նշանավորվի որպես առողջ, խաղա...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS