National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
20.11.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի բացման խոսքը Ազգային ժողովի՝ երեխայի իրավունքների պաշտպանությանը նվիրված հատուկ նիստում
1 / 1

«Սիրելի երեխաներ, հարգելի գործընկերներ, հարգարժան հյուրեր,

նախ բոլորիս շնորհավորում եմ Երեխաների համաշխարհային օրվա առթիվ:

Սա երեխաներին վերաբերող երկրորդ տոնն է պաշտոնական տոնացույցում, սակայն բոլորիս համար էլ պարզ է, որ այն, ինչ, վերաբերում է երեխաներին, մշտապես դուրս է պաշտոնականության սահմաններից ու ձեւաչափերից:

25 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը նույնպես վավերացրեց «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան: Իսկ այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի համաշխարհային նախաձեռնությանը` պաշտոնական խոսափողը տրամադրելով երեխաներին:

Երեխայի իրավունքներն ու դրանք պաշտպանելու պարտավորությունը մենք ամրագրել ենք նաեւ համապատասխան օրենսդրական հիմքով, նախ եւ առաջ, երկրի հիմնական օրենքով: ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածները մասնավորապես արձանագրում են. երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը երեխայի տարիքին ու հասունության մակարդակին համապատասխան՝ հաշվի է առնվում իրեն վերաբերվող հարցերում:

«Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:

Ծնողներն իրավունք ունեն եւ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին»:

Սակայն մեր վերաբերմունքն ու ըմբռնումներն արձանագրել ենք ամենից առաջ մեր ազգային արժեհամակարգում: Չափազանցած չեմ լինի, եթե ասեմ, որ մեզանում, իսկապես, յուրահատուկ սրտացավություն կա ընտանիքի, երեխայի, նրա ապագայի ու ճակատագրի հանդեպ:

Այլ բան է, որ մեր ընկալումներում եւ ամենօրյա գործունեության մեջ դեռ շատ անելիքներ ունենք, որպեսզի երեխաների համար ապահովենք ավելի բարեկեցիկ մանկություն: Հաճախ երեխայի իրավունքների պաշտպանություն ասվածը փորձում ենք տեղավորել մեր պատկերացումների շրջանակում` առանց հաշվի առնելու, թե ինչպես է երեխան ինքը պատկերացնում այդ ամենը: Այսօր, Ազգային ժողովի դահլիճում գումարված հատուկ նիստում, այս պատասխանատու եւ լսելի ամբիոնից մեր երեխաները կբարձրաձայնեն նաեւ իրենց պատկերացումները: Միասին պետք է խոսենք այն մասին, որ լավագույն փաստաթուղթն անգամ չի կարող երաշխավորել բավարար կենսապայմաններ եւ ապահով մանկություն երեխաների համար, եթե բոլորս, աշխարհի մարդիկ չգիտակցենք, որ երեխան իսկապես բարձրագույն արժեք է, այսօրվա իրավունքներով եւ ապագայի հույսերով: Մենք պետք է կեցության այնպիսի արժանապատիվ պայմաններ ստեղծենք, որպեսզի երեխաներն ապրեն ընտանիքում, ծնողի, հարազատի, ընտանեկան հովանու ներքո, ընտանեկան ջերմության պայմաններում:

Սա եւս մեկ հիշեցում է հասարակության, պետության, մարդու բարոյական պարտքի մասին առ այն, որ երեխայի լավագույն պաշտպանությունն ընտանեկան միջավայրի ապահովումն է, իսկ նրա զարգացման լավագույն երաշխիքը` ընտանիքը:

Երեխաների համաշխարհային օրը մեծահասակներին ընտանեկան, պետական, համաշխարհային մակարդակով եւս մեկ անգամ հիշեցնում է երեխաների` լիարժեք կյանքով ապրելու եւ երջանիկ մանկություն ունենալու, որակյալ բուժօգնություն ու կրթություն ստանալու, հանգստանալու, ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունից պաշտպանվելու, սեփական կարծիք ունենալու եւ մյուս իրավունքների մասին:

Հարգե'նք, պահպանե'նք ու պաշտպանե'նք այդ իրավունքները եւ ոչ միայն այսօր:

Ստեղծե'նք այն բարենպաստ միջավայրն ու բարեկեցիկ կենսապայմանները, որոնք յուրաքանչյուր երեխայի հնարավորություն կտան ապրել ու ժպտալ երջանիկ, խաղալ ու զարգանալ առողջ, աճել ու վստահորեն բարձրանալ կյանքի աստիճաններով:

Եւս մեկ անգամ ողջունում եմ բոլորիդ եւ մաղթում անկաշկանդ ու անկեղծ մասնակցություն:

Շնորհակալություն»:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS