Հարգելի գործընկերներ,
լսումների հարգելի մասնակիցներ,
ավարտվեցին խորհրդարանական լսումները, որոնք վերաբերում էին մեր քաղաքացիներին հուզող հարցերին, տվյալ դեպքում` առանձին ապրանքատեսակների գների բարձրացմանը եւ գնաճը մեղմելու հնարավորություններին: Նախ նշեմ, որ խորհրդարանական լսումներն Ազգային ժողովի վերահսկողական գործառույթի հրապարակային գործիքներից մեկն են: Այսօրվա քննարկումները, որպես իրավիճակի օպերատիվ արձագանք, դրա դրսեւորումներից են: Մենք պարտավոր ենք արձագանքել մարդկանց հուզող խնդիրներին, մշտապես հաշվի առնել հասարակական տրամադրությունները ու դրական ազդեցություն ունենալ դրանց վրա:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին շահագրգիռ եւ անկաշկանդ քննարկումների, ներկայացված տեսակետների ու առաջարկների համար: Վստահ եմ` այստեղ հնչած գաղափարներն ու մասնագիտական կարծիքները կօգնեն համապատասխան կառույցներին` գործելու ավելի արդյունավետ եւ օպերատիվ, գտնելու մեր հասարակության համար ընդունելի ու տեսանելի լուծումներ:
Հարգելի գործընկերներ,
եթե ընդհանրացնենք սպառողական շուկայում որոշ ապրանքատեսակների գնային տատանումների պատճառները, ապա դրանք, ինչպես այստեղ արդեն դուք նշեցիք, մասամբ պայմանավորված են արտաքին պատճառներով, այսինքն` միջազգային շուկաներում գների փոփոխությամբ, մասամբ` ներքին պատճառներով` որոշ հարկատեսակների դրույքաչափերի կիրառմամբ: Ամեն դեպքում, երկուսի արդյունքում էլ ունենք որոշ ապրանքատեսակների գնային փոփոխություն, որի ազդեցությունը կրողը մարդն է, մեր քաղաքացին: Իհարկե, հանրությանը հետաքրքիր է իմանալ, թե ինչպես է գոյանում այս կամ այն ապրանքատեսակի գինը եւ որն է դրա բարձրացման պատճառը կամ նպատակը, բայց նույն հանրությունն ավելի շատ ուզում է տեսնել այն քայլերը, որոնք միտված են մեղմելու գների բարձրացման հետեւանքները, ուզում է հնարավորինս շուտ զգալ դրանց արդյունքները:
Լսումների միջոցով մենք փաստեցինք մեկ բան. մեր տնտեսությունը չի կարող չկրել միջազգային շուկաների ազդեցությունը: Եւ այստեղ բոլորիս եւ հատկապես կառավարության խնդիրն է համապատասխան գործիքակազմի ու մեխանիզմների կիրառմամբ հնարավորինս մեղմել դրա ազդեցությունը մեր քաղաքացիների կյանքի որակի վրա:
Հաշվի առնելով, որ կառավարության որդեգրած ռազմավարության կենտրոնում մարդն է` պետք է դիտարկել, որ կատարված օրենսդրական փոփոխությունների վերջնական նպատակակետը տնտեսական աճի միջոցով քաղաքացու կենսամակարդակի բարելավումն է:
Հարգելի գործընկերներ,
մենք չենք կարող կրճատել պաշտպանական ոլորտի ծախսերը կամ չկատարել սոցիալական պարտավորությունները բնակչության առջեւ: Մենք պետք է շարունակենք դպրոցներ կառուցել, մարդկանց բուժել, բանակը վերազինել, չենք կարող չմտածել քաղաքացու ավելի արժանավայել կյանքի մասին: Հետեւաբար, մենք պետք է մտածենք բյուջեի եկամուտներն ավելացնելու ուղղությամբ:
Այո, այստեղ հնչեց, եւ ես շարունակում եմ այդ միտքը, որ Սահմանադրության համաձայն` Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, եւ մեր ջանքերը պետք է մշտապես ուղղված լինեն մեր քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծմանը, սակայն սոցիալական պետություն ասվածը չի նշանակում սոցիալական հարցերը, այդ թվում` բնակչության կենսամակարդակի բարելավումը եւ եկամուտների ավելացումը չդիտարկել տնտեսական վերելքի համատեքստում: Սոցիալական պետության հնարավորություններն ուղղակիորեն կախված են նրա տնտեսական ներուժից եւ հզորություններից: Մենք պետք է առաջնորդվենք այդ հնարավորությունները տնտեսության զարգացման միջոցով ավելացնելու մարտավարությամբ, ինչը նշանակում է բնակչության կենսամակարդակի բարձրացման, կյանքի որակի բարելավման կայուն հնարավորություն, աշխատավարձերի եւ կենսաթոշակների դինամիկ բարձրացում` հիմքում դնելով տնտեսական զարգացումը:
Հարգելի գործընկերներ,
այս դահլիճում պատճառաբանություններին, քննադատություններին ու դժգոհություններին զուգահեռ, հնչեցին նաեւ կառուցողական առաջարկություններ իրավիճակը կարգավորելու վերաբերյալ: Վստահ եմ, որ այսօրվա խորհրդարանական լսումները կնպաստեն գտնելու այնպիսի լուծումներ, որոնք չեն խաթարի տնտեսության զարգացումը, հարկերի հավաքագրումը եւ, միաժամանակ, կզսպեն կամ կմեղմացնեն մի շարք ապրանքների գների աճի բացասական ազդեցությունը քաղաքացիների վրա:
Մենք կշարունակենք հետեւել իրավիճակին` արձագանքելով քաղաքացիների մտահոգություններին, աջակցելով կառավարության ջանքերին, պատրաստակամ լինելով անհրաժեշտության դեպքում նաեւ բարելավել օրենսդրությունը:
Շնորհակալություն ձեր մասնակցության եւ առաջարկների համար:
Ես վստահ եմ, որ կշարունակենք կապ պահպանել ձեզ հետ, որպեսզի կարողանանք այս հարցն արդյունավետ լուծել:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 109 տարի առաջ Օսմանյա...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին
Հարգելի՛ պարոն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել այս համաժողովին մասնակցելու հրավերի եւ այս...
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ
Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Դուք պարգեւում եք կյանք, ջերմու...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը Հարության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Սուրբ Զատկի՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնի առթիվ: Թող այս լուսավոր տոնն օրհնություն, խաղա...
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում
Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախքան ելույթս սկսելը ցանկան...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում
Հարգելի՛ համանախագահներ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է նման հարգարժան լսարանի առջեւ ելույթ...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...