National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
06.02.2018
ՀՀ Ազգային ժողովի եւ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահները հանդես են եկել մամուլի ասուլիսով
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը փետրվարի 6-ին հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Արա Բաբլոյանն անդրադարձել է միջխորհրդարանական փոխգործակցությանը՝ կարեւորելով խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ 2018 թվականին Հայաստանն է նախագահելու ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, որի գագաթաժողովն անցկացվելու է աշնանը Երեւանում. սա նույնպես հայ-շվեյցարական համագործակցության կարեւոր հարթակներից մեկն է:

Անդրադառնալով այսօր ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում Դոմինիկ դը Բյումանի ելույթին՝ Արա Բաբլոյանն ընդգծել է գործընկերոջ ելույթում հնչած Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ դատապարտմանը, ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող մոտեցումների կարեւորությունը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԼՂ հիմնախնդրի լուծումը մեկն է՝ խաղաղ բանակցային ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Խոսելով Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այն հնարավորություն կտա խորացնելու եւ ընդլայնելու կապերը Եվրոպայի հետ: Նա բարձր է գնահատել Շվեյցարիայի դերակատարությունը ժողովրդավարության տարածման գործում՝ փաստելով, որ միջխորհրդարանական հարթակներում շվեյցարացի պատգամավորները քվեարկում են հանուն ժողովրդավարության եւ խաղաղության:

Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը նշել է, որ առաջին անգամ է Շվեյցարիայից այսպիսի պատվիրակություն այցելում Հայաստան, թեեւ բարեկամությունն ու համագործակցությունն սկսվել են 1988-ից: Դոմինիկ դը Բյումանի խոսքով՝ հայ-շվեյցարական հարաբերությունները թեւակոխում են նոր փուլ, որի մեկնարկը տրվում է այս այցով:

Պարոն Բյումանը կարեւորել է անցյալ տարի հայ-շվեյցարական առեւտրային պալատի բացումը եւ ծավալած գործունեությունը՝ նշելով, որ շվեյցարացի գործարարների ուշադրության կենտրոնում են գյուղատնտեսության եւ գինեգործության, բարձր տեխնոլոգիաների եւ վերականգնվող էներգիայի ոլորտները:

Նա անդրադարձել է Շվեյցարիայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը՝ փաստելով, որ Հայաստանի բարօրությունն առաջին հերթին սկսվում է տնտեսական բարօրությունից:

Դոմինիկ դը Բյումանը հավաստիացրել է, որ Շվեյցարիան միշտ կլինի Հայաստանի կողքին՝ սկսած ճանապարհն անցնելու համար: Նա համոզմունք է հայտնել, որ շվեյցարական ավանդույթի համաձայն՝ տնտեսական զարգացումը կգա սահմանների բացման հետ:

Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները պատասխանել են լրագրողներին հետաքրքող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստան-Շվեյցարիա առեւտրաշրջանառության ծավալներին, հայ-թուրքական արձանագրություններին, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին եւ միջազգային հանրության արձագանքին:



04.10.2017
Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահի եւ Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահի ճեպազրույցը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովում հանդես են եկել ճեպազրույ...

20.11.2014
ՀՀ ԱԺ նախագահի եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի համատեղ մամուլի ասուլիսը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն նոյեմբերի 20-ին տեղի ունեցած համատեղ ասուլիսի ընթացքում ամ...

27.02.2013
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց լրագրողների հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 27-ին լրագրողների խնդրանքով հանդիպեց ԱԺ-ում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ,...

02.11.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի ասուլիսը
Նոյեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մանրամասներ ներկայացրեց հոկտեմբերի 29-31-ը խորհրդարանի ղեկավար...

24.07.2012
Հովիկ Աբրահամյանի եւ Սերգեյ Նարիշկինի ճեպազրույցը Ազգային ժողովում
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ պաշտոնական այցով Հայաստան  ժամանած ՌԴ  Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը...

11.07.2012
Հովիկ Աբրահամյանի եւ Վալենտինա Մատվիենկոյի ճեպազրույցը Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ պաշտոնական այցով Հայաստան  ժամանած  ՌԴ  Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալեն...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS