National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
04.06.2018
Արա Բաբլոյանը Մոսկվայում հանդիպել է Սլովակիայի խորհրդարանի նախագահի հետ
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում հունիսի 4-ին Մոսկվայում հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Սլովակիայի հետ շփումների ակտիվացումն ու խորացումը թե՛ միջպետական եւ թե՛ միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափերով: ՀՀ խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի ուրվագծել համագործակցության նոր ուղիներ: Անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում փոխգործակցությանը:

Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման մասին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված ցուցահանդեսի անցկացումը Սլովակիայի Ազգային խորհրդում: «Նման միջոցառումներն անչափ կարեւոր են: Մենք հետեւողական քայլեր ենք կատարում, որոնք անհրաժեշտ են ոչ միայն մեր երկրներին, այլեւ ողջ աշխարհին»,-ասել է Արա Բաբլոյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին: Արա Բաբլոյանն ընդգծել է, որ մեր երկիրն ընտրեց խնդիրների լուծման ժողովրդավարական ուղին:

«Մեզ համար կարեւորը պետության անվտանգությունն է, ժողովրդավարության ամրապնդումն ու հանրության բարեկեցության ապահովումը»,-ընդգծել է Արա Բաբլոյանը:

Անդրեյ Դանկոն իր հերթին կարեւորել է բարեկամական ու քրիստոնեական արժեքների վրա հիմնված հայ-սլովակյան հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը:


13.01.2020
Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցվել 1990թ. Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին
Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գա...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS