ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Կառավարության անդամներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Նրանք ծաղկեպսակ են դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, ծաղիկներ խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Զորավար Անդրանիկի շիրիմներին: