National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
17.03.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահ Օնդժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը: Ընդգծելով հայ-չեխական հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ զրուցակիցները նշել են, որ նման փոխադարձ այցելությունները կարեւոր են միջխորհրդարանական հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից:

Հայ-չեխական հարաբերություններին վերաբերող թեմաներից բացի քննարկումների առանցքում են եղել նաեւ ՀՀ-ԵՄ օրակարգին, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ արդեն համաձայնեցված խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաեւ Բաքվում պահվող հայերի հայրենադարձությանը վերաբերող հարցերը: