|
|
|
16.02.2012
Սամվել Նիկոյանն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրային
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 16-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրային:
Շնորհակալություն հայտնելով այցի համար` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է տարածաշրջանային եւ համաշխարհային լուրջ դերակատարում ունեցող Հնդկաստանի հետ իր ունեցած սերտ հարաբերությունները: Պարոն Նիկոյանի խոսքով` այդ կապերը, որոնք դարերի պատմություն ունեն, ներկայում էլ բնականոն զարգանում են թե երկկողմ, թե միջազգային տարբեր կառույցներում համագործակցության շրջանակներում: ԱԺ նախագահը կարեւորեց միջխորհրդարանական համագործակցությունը, որը եղել Է բավականին աշխույժ, եւ պատրաստակամություն հայտնեց էլ ավելի խորացնելու դրանք: Տպավորիչ են նաեւ Հնդկաստանի վերջին տարիների հաջողությունները տնտեսության, հատկապես` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, եւ, ըստ պարոն Նիկոյանի, այս առումով եւս փոխգործակցության լավ հեռանկարներ կան:
Շնորհավորելով Սամվել Նիկոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ` ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը նշեց, որ իր երկրում բարձր են գնահատում Հայաստանի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները, որոնք ավանդական են: Նա շեշտեց այն ավանդը, որն ունեցել է հայ ժողովուրդը Հնդկաստանի մշակութային եւ այլ ոլորտներում: Աչալ Կումար Մալհոտրան, կարեւորելով Ազգային ժողովի դերը երկրում իրականացվող բարեփոխման գործընթացներում, ընդգծեց միջխորհրդարանական երկկողմ համագործակցության կարեւորությունը, որը, ըստ նրա, եղել է ամենաբաձր մակարդակի վրա: ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի խոսքով, առկա են բոլոր նպաստավոր նախադրյալներն ավելի ընդլայնելու հայ-հնդկական կապերը` բոլոր հնարավոր ուղղություններով:
 08.05.2013 ՀՀ ԱԺ նախագահն այցելեց Եռաբլուր
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման ու Երկրապահի օրվա առթիվ այցելեց Եռաբլուր պանթեոն: Երկրապահ կամավորականների միո...
 02.05.2013 Գրքի շնորհանդես խորհրդարանում
Մայիսի 2-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի «Գժանոց կամ թեժ աշուն» գրքի շնորհանդեսը, որը լրագր...
 12.04.2013 Գրքի շնորհանդես խորհրդարանում
Ապրիլի 12-ին կրկին մշակութային տոն էր ԱԺ Կանաչ սրահում. բազմաթիվ պատգամավորներ, արվեստագետներ, ԱԺ աշխատակիցներ եւ լրագրողներ հավաքվել էին՝ մասնակցելու...
 02.04.2013 Հանդիպում Ազգային ժողովում
Ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԳԴՀ Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի նահանգապետ Մաթիաս Վիլկեսին եւ Հեսսենի երկրամասում ՀՀ պատվո հյու...
 17.01.2013 Տեղի ունեցավ ՀՊՏՀ խորհրդի նիստ
Հունվարի 17-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբր...
 30.12.2012 ԱԺ նախագահն այցելեց պաշտպանական դիրքեր
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ դեկտեմբերի 30-ին այցելեց ՀՀ պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացավ մա...
 06.11.2012 ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կուբայի դեսպանին
Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Կուբայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վալդես Ֆիգերոային` դիվանագիտական առաքե...
 30.10.2012 Հանդիպումներ Պրահայում
Հոկտեմբերի 30-ին պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլ...
 16.10.2012 Պարգեւներ՝ ուսուցիչներին
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած կուսակցության անդամ ուսուցիչների պարգեւատրման հանդիսավոր արա...
 11.09.2012 Աշխատանքային քննարկում
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որը նախաձեռնել էր ԱԺ գիտության,...
 07.09.2012 ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Լատվիայի դեսպանին
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գինտս Ապալսին: Դեսպանը ԱԺ նախագահին փոխանցեց Լատվիա...
 13.06.2012 ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Քուվեյթի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 13-ին ընդունեց ՀՀ-ում Քուվեյթի պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինին: Ողջունելով դ...
|