|
|
|
21.03.2012
Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները` Ազգային ժողովում
Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակներում մարտի 21-ին խորհրդարան էին այցելել Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողներ եւ դասախոսներ: Նրանք հետեւեցին ԱԺ քառօրյա նիստի աշխատանքներին եւ հանդիպեցին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ:
Ողջունելով ուսանողներին` խորհրդարանի ղեկավարը կարեւորեց ճանաչողական բնույթի նման հանդիպումները, նրանց ծանոթացրեց օրենսդիր մարմնի կառուցվածքին, օրենսդրական գործունեության առանձնահատկություններին, օրինագծերի քննարկման եւ ընդունման ընթացակարգերին:
Այնուհետեւ ԱԺ նախագահը, ի պատասխան ուսանողների հարցադրումներին, ներկայացրեց խորհրդարանում կանանց ներգրավվածությունը մեծացնելու, տնտեսությունը զարգացնելու եւ աշխատատեղեր ստեղծելու ճանապարհով արտագաղթը կանխելու անհրաժեշտության մասին:
ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, օրենսդրական աշխատանքի առանձնահատկություններին ու գենդերային հիմնախնդիրներին:
Հանդիպման ավարտին խորհրդարանի ղեկավարը ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվեց համալսարանականների հետ:
 17.06.2013 ԱԺ նախագահը շնորհավորեց վետերանին
Մայիսի 9-ին՝ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, «Հաղթանակ» զբոսայգում Հայրենական Մեծ պատերազմի վետերանների հետ հանդիպման ժամա...
 28.05.2013 Մայիսի 28-ը՝ Հանրապետության տոն
Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի եւ Սարդարապատի հերոսամարտի 95-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս ...
 08.05.2013 ՀՀ ԱԺ նախագահն այցելեց Եռաբլուր
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման ու Երկրապահի օրվա առթիվ այցելեց Եռաբլուր պանթեոն: Երկրապահ կամավորականների միո...
 02.05.2013 Գրքի շնորհանդես խորհրդարանում
Մայիսի 2-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի «Գժանոց կամ թեժ աշուն» գրքի շնորհանդեսը, որը լրագր...
 12.04.2013 Գրքի շնորհանդես խորհրդարանում
Ապրիլի 12-ին կրկին մշակութային տոն էր ԱԺ Կանաչ սրահում. բազմաթիվ պատգամավորներ, արվեստագետներ, ԱԺ աշխատակիցներ եւ լրագրողներ հավաքվել էին՝ մասնակցելու...
 02.04.2013 Հանդիպում Ազգային ժողովում
Ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԳԴՀ Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի նահանգապետ Մաթիաս Վիլկեսին եւ Հեսսենի երկրամասում ՀՀ պատվո հյու...
 17.01.2013 Տեղի ունեցավ ՀՊՏՀ խորհրդի նիստ
Հունվարի 17-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբր...
 30.12.2012 ԱԺ նախագահն այցելեց պաշտպանական դիրքեր
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ դեկտեմբերի 30-ին այցելեց ՀՀ պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացավ մա...
 06.11.2012 ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կուբայի դեսպանին
Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Կուբայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վալդես Ֆիգերոային` դիվանագիտական առաքե...
 30.10.2012 Հանդիպումներ Պրահայում
Հոկտեմբերի 30-ին պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլ...
 16.10.2012 Պարգեւներ՝ ուսուցիչներին
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած կուսակցության անդամ ուսուցիչների պարգեւատրման հանդիսավոր արա...
 11.09.2012 Աշխատանքային քննարկում
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որը նախաձեռնել էր ԱԺ գիտության,...
 07.09.2012 ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Լատվիայի դեսպանին
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գինտս Ապալսին: Դեսպանը ԱԺ նախագահին փոխանցեց Լատվիա...
 13.06.2012 ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Քուվեյթի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 13-ին ընդունեց ՀՀ-ում Քուվեյթի պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինին: Ողջունելով դ...
|