National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
27.03.2012
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մասնակցեց ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին
1 / 14

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 27-ին ղազախական Ալմաթի քաղաքում մասնակցեց Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական նիստին:

Մինչ նիստի մեկնարկը պատվիրակությունների ղեկավարները ծաղիկներ դրեցին Անկախության հուշակոթողին:

Բացելով նիստը, ՌԴ Դաշնային խորհրդի  եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ներկայացրեց այն կարեւոր նախաձեռնություններն ու աշխատանքները, որ իրականացրել է Վեհաժողովն անցած քսան տարվա ընթացքում: Մասնավորապես նշվեց, որ կառույցն իր հիմնական գործունեությունն ուղղել է ԱՊՀ  անդամ երկրների օրենսդրական դաշտի մերձեցմանն ու ներդաշնակեցմանը: ԱՊՀ ՄԽՎ-ն ակտիվորեն մասնակցել է Համագործակցության տարածքում ինտեգրման գործընթացներին: Նշվեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից երկրների խորհրդարանական պատվիրակությունները ԱՊՀ ՄԽՎ-ի շրջանակներում հետեւողականորեն քննարկել են այդ պայմանագրի օրենսդրական հարցերը, իսկ 2006 թվականից որոշում է կայացվել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի ստեղծման մասին:  ԱՊՀ ՄԽՎ կարեւորագույն գործառույթներից է եղել խաղաղարար գործունեությունը, որն իր  մեջ ներառում է ոչ միայն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման իրավական հիմքերի մշակումը, այլ նաեւ անմիջական խաղաղարար միջոցառումների իրականացում Համագործակցության թեժ կետերում: Դրանցից կարեւորագույններից մեկն է 1994 թվականին Բիշկեկում ստորագրված արձանագրությունը` Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմն ապահովող առայժմ միակ քաղաքական փաստաթուղթը:

Նիստի ընթացքում ելույթներ ունեցան մասնակից խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները, հոբելյանի առթիվ շնորհավորանքի խոսքեր հղեցին միջազգային այլ խորհրդարանական կառույցների ներկայացուցիչներ: Մասնավորապես ՍԾՏՀ ՄԽՎ  անունից, որտեղ նախագահում է Հայաստանը, ողջույնի խոսք ասաց ԱԺ պատգամավոր,  ՍԾՏՀ ՄԽՎ  փոխնախագահ Արեգ Ղուկասյանը` ներկայացնելով նաեւ ՀՀ նախագահության օրոք կատարված աշխատանքը: Նա տեղեկացրեց, որ մայիսի 22-24-ը Երեւանում Հայաստանի նախագահությամբ կանցկացվի ՍԾՏՀ գլխավոր վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը:

 ԱՊՀ ՄԽՎ խորհրդի հոբելյանական նիստում ելույթ ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել  Նիկոյանը:

Ելույթը ներկայացնում ենք ստորեւ. 
  
Հարգելի տիկին նախագահ

Հարգելի գործընկերներ

Տիկնայք եւ պարոնայք

Պատմական եւ ժամանակային առումով քսանամյակը մեծ ժամկետ չէ, սակայն մեր երկրների եւ ժողովուրդների,  Անկախ Պետությունների Համագործակցության համար ընդհանրապես այն նշանակալից   ժամանակահատված է:

Դեռեւս 20 տարի առաջ նոր կազմավորվող բոլոր անկախ պետությունների համար խիստ հրատապ եւ ընդհանրական խնդիր էր  ազգային որակական մի նոր օրենսդրական-իրավական համակարգի ստեղծումը: Ընդ որում,  մենք բոլորս հասկանում էինք, որ համապատասխան կադրերի ու անհրաժեշտ ռեսուրսների բացակայության պայմաններում միայնակ դժվար կլինի  հաղթահարել այդ խնդիրը: Միաժամանակ հասկանալի էր, որ նման իրավական դաշտի ստեղծումը, որը կհամապատասխաներ նոր տնտեսական եւ քաղաքական իրողություններին, հումանիտար ամուր կապերի առկայության պայմաններում հնարավոր է միայն ԱՊՀ  երկրների խորհրդարանների ջանքերը միավորելով:

Հենց ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը դարձավ այն ասպարեզը, որտեղ, համատեղելով ընդհանուր հնարավորություններն ու  ներուժը, մենք կարողացանք արդյունավետ կերպով փոխգործակցել եւ համակարգված լուծել ծառացած խնդիրները:

Սկզբնական փուլում ԱՊՀ անդամ երկրների առանձնահատկությունների հաշվառումով համապատասխանեցված մոդելային օրենսդրությունը շատ մեծ նշանակություն ունեցավ:  Արդյունքն ակնհայտ է, երբ  գնահատում ենք ԱՊՀ երկրների օրենսդրական դաշտում իրականացված փոփոխությունների ծավալը, որն այսօր համահունչ է միջազգային իրավունքի նորմերին ու պահանջներին: Այս առումով ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դերն ու նշանակությունը դժվար է գերագնահատել:

Բացի այդ` ՄԽՎ-ի մշտական հանձնաժողովներում մոդելային փաստաթղթերի նախագծերի մշակման ուղղությամբ կատարված  աշխատանքի շնորհիվ  օրենսդրական պրոֆեսիոնալ գործունեության մեծ փորձ կուտակվեց: Բացի դրանից` համատեղ աշխատանքը, հաճախակի հանդիպումները, գործընկերների անընդհատ շփումերը  նաեւ նպաստեցին Համագործակցության կայացմանն ու ամրապնդմանը, միջխորհրդարանական լայնածավալ գործունեության կազմակերպմանը:

Հարգելի գործընկերներ

Անարդարացի կլիներ հոբելյանական նիստում չնշել ԱՊՀ ՄԽՎ-ի խաղաղապահ առաքելությունը, չհիշել Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ Բիշկեկի արձանագրության ստորագրման հարցում Վեհաժողովի կարեւոր ներդրման մասին, որի շնորհիվ 1994 թ. մայիսին հաջողվեց հրադադարի հասնել:

Հարգելի գործընկերներ

ՀՀ Ազգային ժողովն ակտիվորեն համագործակցում է աշխարհի գրեթե բոլոր խորհրդարանների հետ, անդամակցում միջազգային հեղինակավոր խորհրդարանական կազմակերպություններին: Այդ համատեքստում,  իհարկե, հատուկ ուշադրության է արժանի ԱՊՀ երկրների խորհրդարանների հետ համագործակցությունն ու միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում փոխգործակցությունը:

Հայ խորհրդարանականները  ՄԽՎ-ի հիմնադրման ակունքներում են եղել, անմիջական մասնակցություն ունեցել  Կազմակերպությունը արդյունավետ միջխորհրդարանական կառույց դարձնելու գործում: Ազգային ժողովի պատգամավորները ներգրավված են եղել ամենատարբեր մոդելային իրավական ակտերի, այդ թվում` Վեհաժողովի գործունեությունը կանոնակարգող  փաստաթղթերի մշակման ու համաձայնեցման գործընթացում:

Հայ խորհրդարանականներն ակտիվորեն են աշխատում  ոչ միայն ՄԽՎ-ի մշտական հանձնաժողովներում, այլեւ  մասնակցում են ՄԽՎ-ի  կազմակերպած բոլոր միջոցառումներին: ՄԽՎ-ի պատվիրակության մեջ մեր խորհրդարանականները ԱՊՀ տարածքում նաեւ դիտորդական առաքելություն են իրականացնում ընտրական գործընթացներում: Հայաստանի Ազգային ժողովի ներկայացուցիչների գործունեությունն ըստ արժանվույն է գնահատել Միջխորհրդարանական վեհաժողովը: Նրանցից շատերը միջխորհրդարանական կապերն ամրապնդելու ու զարգացնելու համար պարգեւատրվել են ԱՊՀ ՄԽՎ-ի պատվոգրերով ու մեդալներով:

Հարգելի գործընկերներ

Միջխորհրդարանական վեհաժողովը կայացման դժվար ճանապարհ է անցել`  իր ուրույն տեղն զբաղեցնելով առաջատար միջխորհրդարանական կազմակերպությունների  շարքում:

Այդուհանդերձ, մենք գտնում ենք, որ  Վեհաժողովը դեռեւս իր աշխատանքները հետագայում կատարելագործելու մեծ ներուժ ունի: Այս առումով արդիական եմ համարում այս փուլում այնպիսի մոդելային իրավական ակտերի մշակումը, որոնք կարող են մեր երկրների հետագա տնտեսական համարգործակցությունը զարգացնելուն ու խորացնելուն,  միջազգային ասպարեզում միջխորհրդարանական համագործակցությունն ամրապնդելուն,  Համագործակցության անդամ երկրների ժողովուրդների միջեւ հումանիտար կապերն  ընդլայնելուն  ուղղված փաստաթղթերի հիմք դառնալ: Նաեւ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն  հանգամանքի վրա, որ  ՄԽՎ-ի աշխատանքներում, ցավոք, կարծես թե, չի նկատվում նախկին ոգեւորությունը: Կարծում եմ, որ անհրաժեշտ է հրաժարվել կարծրատիպերից եւ Միջխորհրդարանական վեհաժողովի գործունեությանը նոր բովանդակություն հաղորդել:

Սիրելի ընկերներ

Ամփոփելով ելույթս` ուզում եմ նշել, որ իսկապես պատմական  կարճ ժամանակահատվածում Կազմակերպությունն անցել է ձեւավորման, համագործակցության լավագույն ձեւաչափ որոնելու բարդ ճանապարհ: Դրա լավագույն արդյունքն այն է, որ ԱՊՀ պետությունների փոխգործակցությունը կարեւոր ոլորտներում մասնակիցների ձգտումով ու պատրաստակամությամբ է պայմանավորված:

Այս ամենը, առանց չափազանցության, վերաբերում է նաեւ ԱՊՀ  Միջխորհրդարանական վեհաժողովին` որպես Համագործակցության բաղկացուցիչ մասի:

Հարգելի գործընկերներ

Վերջում թույլ տվեք մեկ անգամ եւս շնորհավորել ՄԽՎ-ի 20-ամյա հոբելյանի առթիվ եւ շնորհակալություն հայտնել բոլորին,  ովքեր կանգնած են Միջխորհրդարանական վեհաժողովի ստեղծման ակունքներում, բոլորին, ում  ջանքերի շնորհիվ կայացավ մեր կազմակերպությունը, եւ հատկապես  ՄԽՎ-ի Խորհրդի քարտուղարությունը 20 տարի անընդմեջ ղեկավարող Միխայիլ Իոսեֆովիչ Կրոտովին, բոլորին` իրենց անխոնջ եւ շնորհակալ աշխատանքի համար`  հանուն մեր Համագործակցության պետությունների շահերի ու միասնականության ամրապնդման: 
  
ԱՊՀ ՄԽՎ խորհուրդը լսեց ու ընդունեց նիստի օրակարգում ներառված բոլոր տասնմեկ հարցերը, մասնավորապես մի շարք երկրներում իրականացված դիտորդական առաքելությունների արդյունքները, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 2011 թվականի գործունեության արդյունքները, 2012 թվականի աշխատանքային պլանը:

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի 20-ամյակի մասին» հայտարարությունը, որտեղ ամփոփելով երկու տասնամյակի գործունությունը` մասնավորապես նշվում է, որ գլխավոր ուղղություններից է եղել Համագործակցության օրենսդրական հիմքերի ձեւավորումը` ուղղված անդամ երկրների օրենսդրական դաշտերի մերձեցմանը, ընդհանուր իրավական հիմքի վրա ընդգրկուն համագործակցության ապահովմանը:

Ասվում է, որ ԱՊՀ ՄԽՎ մոդելային օրենսդրական հիմքի ստեղծումը Համագործակցության երկրներին հնարավորություն է տվել ընդհանուր մոտեցումներ մշակել շուկայական տնտեսության, անվտանգության ապահովման, սոցիալական եւ էկոլոգիական քաղաքականության մեջ, ապահովել մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, հումանիտար համագործակցությունը:

Քսանամյա գործունեության արդյունքում Վեհաժողովն ընդունել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան 315 մոդելային օրենսգիրք, օրենք ու երաշխավորություն` տեղայնացված ԱՊՀ տարածքի համար եւ հասարակության գործունեության բոլոր ուղղություններն ընդգրկող:

Հայտարարության մեջ խոսվում է ԱՊՀ ՄԽՎ միջազգային գործունեության, Վեհաժողովի կողմից կազմակերպած համաժողովների եւ կոնֆերանսների դերակատարության, հետխորհրդային տարածքում միջխորհրդարանական համագործակցության տարբեր մակարդակներով եւ աստիճանների ինտեգրման մեխանիզմների ապահովման, այն նպաստի մասին, որ ունեցել է Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ Եվրասիական տնտեսական համագործակցության   խորհրդարանական վեհաժողովների կայացմանը:

Կարեւորվում է ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելությունների դերակատարությունը Համագործակցության անդամ երկրներում ժողովրդավարական ու ազատ ընտրությունների ու հանրաքվեների անցկացման գործում, ինչպես նաեւ ԱՊՀ ՄԽՎ մասնակից երկրների ժողովրդավարության զարգացման, պառլամենտարիզմի եւ քաղաքացիների ընտրության իրավունքների պաշտպանության մոնիտորինգի միջազգային ինստիտուտի ստեղծման ու գործունեության ապահովման մեջ, որի մասնաճյուղերը  գործում են հինգ անդամ երկրներում, այդ թվում` Հայաստանում:

Նշանակալից է Վեհաժողովի ներդրումը հումանիտար համագործակցության, պառլամենտարիզմի ավանդույթների, ազատ երկխոսության դաշտի ձեւավորման, տնտեսական գործակցության ընդլայնման ոլորտներում:

Հայտարարության մեջ պատրաստակամություն է հայտնվում ակտիվ մասնակցություն ցուցաբերել ԱՊՀ ղեկավարների խորհրդի որոշումների օրենսդրական ապահովման, համագործակցության կարեւոր ուղղություններով միջպետական ծրագրերի ձեւավորման ու իրականացման գործում: Մեծ հեռանկար է արձանագրվում համատեղ ուժերով մոդելային օրենսդրության հետագա կատարելագործման ուղղությամբ, արձանագրվում է միջազգային խորհրդարանական կառույցներում համատեղ գործողությունների համակարգման կարեւորությունը:

ԱՊՀ ՄԽՎ խորհրդի անդամներն իրենց հաստատակամությունն են հայտնում ընդլայնել միջխորհրդարանական երկխոսությունը թե աշխարհագրական, թե բովանդակային առումով, մշտապես կատարելագործել խորհրդարանների միջեւ համագործակցության ձեւերն ու ուղղությունները:

ԱՊՀ ՄԽՎ խորհրդի հաջորդ նիստը կկայանա մայիսի 16-17-ը, Սանկտ Պետերբուրգում:

ՄԽՎ խորհրդի որոշմամբ` ԱՊՀ գործունեությունն ապահովող օրենսդրական հիմքերի ստեղծմանը նպաստելու, միջխորհրդարանական եւ ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար «ԱՊՀ ՄԽՎ. 20 ամյակ» ոսկե եւ արծաթե մեդալներով, ինչպես նաեւ պատվոգրերով պարգեւատրվեցին տարբեր երկրների ներկայացուցիչները: ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը պարգեւատրվեց «ԱՊՀ ՄԽՎ. 20 ամյակ» ոսկե մեդալով: ՀՀ խորհրդարանի ղեկավարին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հրամանագրով շնորհվեց նաեւ «Ղազախստան. անկախության քսան տարի» մեդալ:

Խորհրդի նիստն իր աշխատանքներն ամփոփեց խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համատեղ ասուլիսով:

Այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահը ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ: ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ Սամվել Նիկոյանը նշեց, որ ներկա դրությամբ ՀՀ եւ ՌԴ միջեւ ռազմավարական համագործակցությունը զարգանում է միջպետական փոխգործակցության բոլոր ուղղություններով: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական կապերի խորացմանն ու զարգացմանը մեծապես նպաստում է ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային խորհրդի  միջխորհրդարանական հանձնաժողովի գործունությունը: Վերջինիս երկարամյա աշխատանքի շնորհիվ ՀՀ եւ ՌԴ միջխորհրդարանական կապերը ստացել են կայուն եւ դինամիկ բնույթ, ստեղծվել է իրավական հիմք, որը երկու երկրների միջպետական համագործակցության համար ապահովում է բնականոն եւ լայնածավալ զարգացում:

Կողմերը կարեւոր համարեցին երկկողմ խորհրդարանական դիվանագիտության ջանքերի ակտիվացումը հարավկովկասյան տարածաշրջանում կայունության ամրապնդման եւ վստահության մթնոլորտի ձեւավորման գործում` ընդգծելով Ռուսաստանի ակտիվ դերակատարությունը հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Անդրադարձ եղավ երկկողմ միջտարածաշրջանային համագործակցության զարգացման անհրաժեշտությանը, մասնավորապես ՀՀ մարզերի եւ ՌԴ սուբյեկտների միջեւ:

ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանի խորհրդարանը կարեւորում է ԱՊՀ ՄԽՎ ջանքերը Համագործակցության երկրների միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացման ուղղությամբ: ՀՀ-ն հատկապես բարձր է գնահատում համագործակցությունը ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Պարոն Նիկոյանը կարեւորեց նաեւ միջազգային խորհրդարանական կառույցներում փոխհամաձայնեցված գործունեությունը:

Միջխորհրդարանական կապերի նշանակության եւ դրանց հետագա խորացման ու կատարելագործման անհրաժեշտության, փոխգործակցության հետագա հեռանկարների վերաբերյալ քննարկումներ ծավալվեցին նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահի եւ Ղազախստանի խորհրդարանի Մեջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի, ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկու, Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Կայրաթ Մամի հետ ունեցած երկկողմ հանդիպումների ժամանակ: Նուրլան Նիգմատուլինը հատկապես բարձր գնահատեց հայ համայնքի ունեցած դերակատարությունը իրենց երկրի տարբեր ոլորտների առաջընթացի գործում: Երկուստեք կարեւորվեց քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առկայությունը եւ տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
 


21.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Կուբայի Հանրապետության դեսպանին
Մայիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Կուբայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր  դեսպան Էմիլիո Ռատմիռ Լոսադա Գա...

17.05.2013
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մայիսի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գում...

16.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց գյուղական համայնքների բազմազավակ ընտանիքներին
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 16-ին այցելեց Արագածոտնի մարզի մի քանի բազմազավակ ընտանիքների: Մայիսի 15-ը արդեն երկու տարի է՝ օրենսդր...

10.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշին
Մայիսի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց   ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ժոաո ...

09.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելեց «Հաղթանակ» զբոսայգի
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատգամավորներ, պաշտոնատար անձինք, բարձրաս...

08.05.2013
ՀՀ ԱԺ նախագահն այցելեց Եռաբլուր
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման ու Երկրապահի օրվա առթիվ այցելեց Եռաբլուր պանթեոն: Երկրապահ կամավորականների միո...

07.05.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչին
Մայիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչին: Ողջունել...

07.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին
Մայիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստեր Գուստավ Միքելսոնին...

05.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Երեւանի ավագանու ընտրություններին
Մայիսի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Երեւանի ավագանու ընտրություններին։ ԱԺ նախագահը այցելեց Երեւանի Հր. Աճառյանի անվան դպրոցում տեղակ...

03.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Զանգակատուն
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 3-ին այցելեց Արարատի մարզի Զանգակատուն գյուղ. Պարույր Սեւակի թանգարանում ամփոփվեցին ասմունքի հանրապետա...

02.05.2013
Գրքի շնորհանդես խորհրդարանում
Մայիսի 2-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի «Գժանոց կամ թեժ աշուն» գրքի շնորհանդեսը, որը լրագր...

02.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազին
Մայիսի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեիի գլխավորած պատվիրակության...

01.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց «Երիտասարդական խորհրդարան» եղեւնիների պուրակի հիմնմանը
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եռաբլուր պանթեոնին հարող տարածքում մասնակցեց Երիտասարդական խորհրդարանի կազմակերպած ծառատունկին։ Մինչ ծառատ...

29.04.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության պատվիրակությանը
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության պատվիրակությանը, որի կազմու...

27.04.2013
Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցեց «ՀՀ տնտեսության զարգացման մարտահրավերները եւ խոչընդոտները » խորագրով ուսանողական գիտաժողովին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 27-ին Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում մասնակցեց «ՀՀ տնտեսության զարգացման մարտահրավերները եւ խոչ...

26.04.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց բուհերի ուսանողներին
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 26-ին հանդիպեց խորհրդարանում ուսումնական պրակտիկա անցնող՝ Երեւանի պետական համալսարանի, Հյուսիսային համ...

26.04.2013
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Ապրիլի 26-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազ...

26.04.2013
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահանյանը հանդիպեց Երիտասարդական խորհրդարանի անդամների հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահանյանն ապրիլի 26-ին հանդիպեց Երիտասարդական խորհրդարանի հանձնաժողովների նախագահների եւ խումբ-խմբակցությունների ղեկ...

25.04.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցներին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 25-ին հանդիպում ունեցավ «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցների հետ, որին ներ...

25.04.2013
ԱԺ նախագահն ընդունեց ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի անդամներին
Ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին, խմբի անդամներ Էվ...

24.04.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ Պատվո մեդալով պարգեւատրեց Սլովակիայի Տրնավայի երկրամասի նահանգապետ Տիբոր Միկուշին
Ապրիլի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգեւատրեց Սլովակիայի Հանրապետության Տրնավայի երկրամասի նահանգապետ Տիբոր Մի...

24.04.2013
Հարգանքի տուրք ` Մեծ եղեռնի զոհերի հիշատակին
Ապրիլի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգս...

23.04.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի սենատոր Մայք Բրուբեյքերին
Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի սենատոր Մայք Բրուբեյքերին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ ...

12.04.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեին
Ապրիլի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի ղեկավարած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ ...

12.04.2013
Գրքի շնորհանդես խորհրդարանում
Ապրիլի 12-ին կրկին մշակութային տոն էր ԱԺ Կանաչ սրահում. բազմաթիվ պատգամավորներ, արվեստագետներ, ԱԺ աշխատակիցներ եւ լրագրողներ հավաքվել էին՝ մասնակցելու...

11.04.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգին
Ապրիլի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգին: Ողջունել...

10.04.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Սլովակիայի փոխվարչապետին
Ապրիլի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Ողջունելով եւ շն...

10.04.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամներին
Ապրիլի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամներ, արտաքին գործերի նախարարի խորհրդարանական քարտու...

10.04.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ղազախստանի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի փոխնախագահին
Ապրիլի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ղազախստանի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Կաբիբուլլա Ջակուպովին: Հանդիպման ընթա...

10.04.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահին
Ապրիլի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով Հայաստան ժամանած Բելառ...

09.04.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Չեխիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի փոխնախագահին
Ապրիլի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Ալենա Գայդուշկովային, ով Հայաստան է ժա...

09.04.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեային
Ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեայի գլխավորած պատվիրակությանը:...

09.04.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 9-ին հանդիպեց Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուին: Ազգային ժողովի ...

08.04.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, Կառավարության եւ Լորդերի պալատի միջեւ կապերի գծով նախարարին
Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագավորության Լորդերի պալատի անդամ, Կառավարության եւ Լոր...

05.04.2013
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Ապրիլի 5-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգ...

04.04.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ- փառատոնի ժյուրիի անդամներին
Ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ- փառատոնի ժյուրիի անդամ մի խումբ մտավորա...

02.04.2013
Հանդիպում Ազգային ժողովում
Ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԳԴՀ Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի նահանգապետ Մաթիաս Վիլկեսին եւ Հեսսենի երկրամասում ՀՀ պատվո հյու...

27.03.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց «Արտավազդ» մրցանակաբաշխությանը
Արդեն 52 տարի աշխարհում նշվում է Թատրոնի միջազգային օրը: Իսկ Հայաստանում վերջին տարիներին այդ օրն անցկացվում է «Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակաբ...

27.03.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Սոս Սարգսյանին հանձնեց ԱԺ Պատվո մեդալ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 27-ին այցելեց ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորեց Վարպետին Թատրոն...

27.03.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգեւատրեց թատերական արվեստի մի խումբ գործիչների
Մարտի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ մշակույթի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ԱԺ ...

21.03.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Մարտի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Շնորհավորելով դեսպանին պաշ...

20.03.2013
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Գունար Վիգանդին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 20-ին ընդունեց Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրո...

19.03.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
Մարտի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին: Շնորհավորել...

15.03.2013
ՀՀ Ազգային ժողովի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ ստորագրվեց Համագործակցության հուշագիր
Մարտի 15-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատ...

07.03.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց կին պատգամավորներին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ շնորհավորեց խորհրդարանի կին գործընկերներին: Ազգային ժողովի նախագահը արժեւորեց հայ...

06.03.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի նախագահին
Մարտի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նո...

05.03.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Եռաբլուր
Մարտի 5-ին` Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Աժ փոխնախագահներ Հե...

04.03.2013
ԱԺ նախագահի նախաձեռնությամբ շարունակվում են քննարկումները հետընտրական գործընթացների շուրջ
Մարտի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր խորհրդակցություն , որին մասնակցում էին խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ն...

22.02.2013
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Փետրվարի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման ...

18.02.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց ՀՀ նախագահի ընտրություններին
Փետրվարի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց 2013թ. ՀՀ նախագահի ընտրություններին։ ԱԺ նախագահը թոռնիկի՝ Հովիկի ուղեկցությամբ՝ այցելեց Երեւա...

16.02.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
Փետրվարի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլ...

11.02.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց միջազգային դիտորդների
Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում դիտորդական երկարաժամկետ առաքելությամբ գտնվող Ընտրական համակարգերի միջազգային փորձա...

02.02.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Բահրեյնի խորհրդարանական պատվիրակությանը
Փետրվարի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Բահրեյնի Թագավորության խորհրդարանի Բահրեյն-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը: Ողջունե...

29.01.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգեւատրվեց հուշամեդալով
Հունվարի 29-ին Արտաշատում Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին պարգեւատրեց «Պարույր Սեւակ» ոսկե հուշամեդալով՝ մար...

24.01.2013
Շնորհավորանքներ ՀՀ ԱԺ նախագահին` ծննդյան օրվա առթիվ
Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` ծննդյան 55-ամյակի առթիվ շնորհավորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց կա...

17.01.2013
Տեղի ունեցավ ՀՊՏՀ խորհրդի նիստ
Հունվարի 17-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբր...

10.01.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպուի հետ
Հունվարի 10-ին շարունակվեցին բրյուսելյան հանդիպումները: Առավոտյան ԱԺ պատվիրակությունը մեկնեց Եվրոպական խորհրդարան: Աշխատանքային նախաճաշի ժամանակ ԱԺ նա...

09.01.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ստեղծման արարողության ժամանակ
Հունվարի 9-ին Բրյուսելում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ստեղծման արարողո...

09.01.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական հանդիպումներ ունեցավ Բրյուսելում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական հրավերով հունվարի 8-ին ժամանեց Բրյուսել: Պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալ...

08.01.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Բրյուսել
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի պաշտոնական հրավերով հունվարի 8-ին կմեկնի Բրյուսել: Պատվիրակության կազմում են ՀՀԿ խմ...

30.12.2012
ԱԺ նախագահն այցելեց պաշտպանական դիրքեր
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ դեկտեմբերի 30-ին այցելեց ՀՀ պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացավ մա...

27.12.2012
ԱԺ նախագահը շնորհավորեց խորհրդարանի աշխատակազմին
Դեկտեմբերի 27-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ընդունելության էր հրավիրել ԱԺ պատգամավորներին եւ աշխատակ...

25.12.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՌԱԿ ներկայացուցիչներին
 Դեկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին՝ ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորո...

20.12.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ղազախստանի դեսպանին
Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: Հանդիպման ը...

20.12.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
Դեկտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհե...

18.12.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացված ասմունքի հանրապետական մանկապատանեկան 5-րդ մրցույթ-փառատոնն ավարտվեց
Դեկտեմբերի 18-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ ԱԺ նախագահի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մ...

10.12.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում մասնակցեց «Ժամանակակից պառլամենտարիզմը եւ ժողովրդավարության ապագան» միջազգային խորհրդարանական համաժողովին
Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում մասնակցեց «Ժամանակակից պառլամենտարիզմը եւ ժողովրդավարության ապագան» միջազգային խորհրդարանա...

08.12.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ դեկտեմբերի 10-ին կմասնակց...

05.12.2012
ԱԺ նախագահն ընդունեց ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին: Ողջունելով դեսպան...

04.12.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ -ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ -ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ ...

01.12.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ
Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի եւ նրա գլխավորած պավիրակության անդամների...

30.11.2012
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսին
Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին: Հանդիպմանը ներկա էր Եվրանեսթ խ...

29.11.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ
Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների...


22.11.2012
ՀՀ ԱԺ նախագահի աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ
Նոյեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների ...

22.11.2012
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Ղազախստանի Սենատի նախագահ Կայրաթ Մամիի հետ
Նոյեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Ղազախստանի Սենատի նախագահ Կայրաթ Մամիի հետ: Պարոն Մ...

22.11.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգեւատրվեց ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով
Նոյեմբերի 22-ի երեկոյան ԱՊՀ ՄԽՎ անդամ-պետությունների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ տեղի ունեցավ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգ...


21.11.2012
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
Նոյեմբերի 21-ի երեկոյան աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգ կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ փոխնա...

13.11.2012
ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 13-ին ընդունեց պաշտոնական այցով...

09.11.2012
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման ...

06.11.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կուբայի դեսպանին
Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Կուբայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վալդես Ֆիգերոային` դիվանագիտական առաքե...



30.10.2012
Հանդիպումներ Պրահայում
Հոկտեմբերի 30-ին պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլ...

29.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում է
Հոկտեմբերի 29-ին Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եռօրյա պաշտոնական այցով ժամանեց Պրահա: ԱԺ ...

27.10.2012
Հարգանքի տուրք՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Տասներեք տարի առաջ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ոճրագործության զոհ դարձան ՀՀ ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ...

26.10.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Բուլղարիայի դեսպանին
Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովին: Կողմերը կ...

26.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն` Սենատի նախագահ Միլան Շտեխի հրավերով: ԱԺ նախագ...

25.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելեց Կոտայքի մարզ
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այց կատարեց Կոտայքի մարզ, հանդիպումներ ունեցավ մարզի երկու համայնքներում` Մեղրա...

24.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Ռուս-հայկական 5-րդ արդյունաբերական ցուցահանդեսի բացմանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 24-ին  մասնակցեց Ռուս-հայկական 5-րդ արդյունաբերական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողո...

23.10.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց շվեյցարացի գործարարների պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 23-ին ընդունեց շվեյցարացի գործարարների պատվիրակությանը: Ողջունելով հյուրերի այցը խորհրդարան՝ Հո...

20.10.2012
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Ռինդի հիմնադրման 45-ամյակին նվիրված տոնակատարությանը
Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Վայոց Ձորի մարզի Ռինդ գյուղի հիմնադրման 45-ամյակին նվիրված տոնակատարությանը։ Բացելով միջոցա...

19.10.2012
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարմա...

19.10.2012
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԳԴՀ դեսպանին
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին: Ողջունելով դեսպանին եւ հաջողություններ ...

19.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀԲԸՄ ներկայացուցիչներին
 Հոկտեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվեցին Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ...

18.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի անդամ, Բուր -լե- Վալանսի քաղաքապետ Բեռնար Պիրասին
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի անդամ, Բուր-լե-Վալանսի քաղաքապետ Բեռնար Պիրասին: Ողջունելով սենատորին` ՀՀ Ա...

17.10.2012
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեպան Անդրեյ Սորոկինին: ԱԺ նախագահը կարեւորեց ԵԱՀԿ գրասենյ...

17.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւա...

16.10.2012
Պարգեւներ՝ ուսուցիչներին
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած կուսակցության անդամ ուսուցիչների պարգեւատրման հանդիսավոր արա...

16.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց...

15.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռիգայի դումայի նախագահին
Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռիգայի դումայի նախագահ Նիլ Ուշակովին: Անդրադառնալով հայ-լատվիական հարաբերություններին` ԱԺ նա...

12.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իտալիայի Սենատի եւ Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին
Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իտալիայի Հանրապետության Սենատի եւ Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան պատգամավորական բարեկ...

11.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի դեսպանին
Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Ողջունելով եւ շնորհավորելով դեսպանին ...

11.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին
Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերային:...

10.10.2012
Մեկնարկեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան 5-րդ մրցույթ- փառատոնի մարզային եզրափակիչ փուլը
Հոկտեմբերի 10-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, խորհրդարանի փոխնախագահները եւ մի խումբ պատգամավորներ այցելեցին Հաղպատ` մասնակցելու ասմունքի հանրապետակա...

08.10.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի նախագահին
Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի նախագահ Վոլֆգանգ Բյորնզենին: Հա...

05.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի «Շվեյցարիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 5-ին ընդունեց  Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի` Ազգային խորհրդի «Շվեյցարիա-Հայաստան»...

05.10.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՊՀ երիտասարդական միության խորհրդի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 5-ին ընդունեց ԱՊՀ երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանին` վերջինիս խնդրան...

05.10.2012
Բունդեսթագի պատգամավոր Վոլֆգանգ Բյորնզենի «Փոքր թերություններով լավ օրինակներ» գրքի շնորհանդեսը՝ Ազգային ժողովում
Ազգային ժողովում հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, գերմանա-հարավկովկասյան խորհրդարանական խմբի նա...

01.10.2012
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահին
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին:     ՀՀ ԱԺ նախագահը բար...

29.09.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցեց «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլի բացման արարողությանը
Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցեց «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլի բացման հանդիսավ...

28.09.2012
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարմա...

27.09.2012
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցեց ՉԺՀ կազմավորման օրվան նվիրված ընդունելությանը
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 63-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ...

26.09.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գրասենյակի տնօրենին
Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին: Շնորհավ...

21.09.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Ստրասբուրգում
Սեպտեմբերի 21-ին Ստրասբուրգում Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  երկկողմ հանդիպումնե...


15.09.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 20-21-ը Ստրասբուրգում կմասնակցի  ԵԽԽՎ հովանու ներքո կազմակերպվող Խորհրդարանների նախագահների եվրոպական ...

11.09.2012
Աշխատանքային քննարկում
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ  տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որը նախաձեռնել էր  ԱԺ  գիտության,...

07.09.2012
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման...

07.09.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ԱԺ-ում ներկայացված ք...

07.09.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Լատվիայի դեսպանին
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գինտս Ապալսին: Դեսպանը ԱԺ նախագահին փոխանցեց Լատվիա...

06.09.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ կոնգրեսական Դեն Բարթոնին
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց   ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի Արտաքին հարաբերությունների Եվրոպայի եւ Եվրասիայի հար...

05.09.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսին
Սեպտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի  Հանրապետության փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսի գլխավորած պատվիրակությ...

04.09.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Արգենտինայի արտգործնախարարին
Սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանին: Ողջունելով նա...

03.09.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է հրավիրել
Սեպտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ, որին  մասնակցում էին ԱԺ փոխնախագահները, ԱԺ խմբակցու...

02.09.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը մասնակցեց ԼՂՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին
Սեպտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ  Ստեփանակերտում մասնակցեց  Լեռնային...

01.09.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ստեփանակերտում պարգեւատրվեց Մեսրոպ Մաշտոց շքանշանով
Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը ժամանեց Ստեփանակերտ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակմ...

24.07.2012
Պաշտոնական այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 24-ին ընդունեց երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետ...

12.07.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
Հուլիսի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով  պար...

12.07.2012
Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՊՏՀ խորհրդի նիստը
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ հուլիսի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որին մասնակցում է...

11.07.2012
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական այցը Հայաստան
Հուլիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  պաշտոնական այցով Հայաստան  ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի...

09.07.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԻԻՀ ներքին գործերի նախարարին
Հուլիսի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԻԻՀ ՆԳ նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջջարի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց...

04.07.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներին
Հուլիսի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ասմունքի հանրապետական մանկապատանեկան  մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամ մի խ...

04.07.2012
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց Եվրոպական խորհրդի նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 4-ին ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյին եւ նրա գլխա...

03.07.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ալբանիայի դեսպանին
Հուլիսի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ալբանիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Դաշնոր Դերվիշիին: Զրուցակից...

03.07.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին
Հուլիսի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեային: Ողջունելով դեսպ...

02.07.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հաստատել է ԱԺ առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հ...

25.06.2012
Հովիկ Աբրահամյանի անունով շարունակվում են ստացվել շնորհավորական նամակներ
Հովիկ Աբրահամյանի անունով շարունակվում են ստացվել շնորհավորական նամակներ` ՀՀ Ազգային ժողովի նախագահ վերընտրվելու կապակցությամբ:  Մասնավորապես խոր...

22.06.2012
Գերմանիայի դեսպանի հրաժեշտի այցը խորհրդարան
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 22-ին ընդունեց ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդթին` դիվանագիտական առաքելության ավարտի կապա...

18.06.2012
Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՊՏՀ ուսխորհրդի անդամներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 18-ին հանդիպեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի անդամների եւ բուհի ...

14.06.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
ՀՀ  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 14-ին ընդունեց  ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր  հավատարմատար Պետր Միկիսկայի...

13.06.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Քուվեյթի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 13-ին ընդունեց ՀՀ-ում Քուվեյթի պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինին: Ողջունելով դ...

12.06.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 12-ին ընդունեց  ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ Իմոն Գիլմորին: ...


08.06.2012
Շնորհավորանքներ Հովիկ Աբրահամյանին` ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ
Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել Հայաստանի եւ արտերկրի բարձրաստիճան պաշտոնյաներ...

06.06.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ -ում ՉԺՀ դեսպան Թիան Չանչունին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 6-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպա...

06.06.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Եվրոպական ջրային համերաշխություն» կազմակերպության գլխավոր քարտուղարին
Հունիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Եվրոպական ջրային համերաշխություն» միջազգային ոչ կառավարական կազմակերպության գլխավոր...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS