Տպել
24.07.2012
Պաշտոնական այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը
1 / 7

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 24-ին ընդունեց երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին: Կարճատեւ առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով: Ռուսական կողմից մասնակցում էին  Պետդումայի ԱՊՀ հարցերի եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, վերջինիս տեղակալ Տատյանա Մոսկալկովան, Կանոնակարգի եւ կազմակերպչական հարցերի հանձնաժողովի նախագահ  Իլդար Գաբդրախմանովը, պատգամավորներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հայկական կողմից ներկա էին ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը, մշտական հանձնաժողովների նախագահներ, խմբակցությունների անդամներ:

Ողջունելով Սերգեյ Նարիշկինի ու նրա  գլխավորած պատվիրակության այցը Հայաստան եւ Ազգային ժողով` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երկու երկրների միջպետական կապերը կրում են առանձնահատուկ բնույթ, ինչն իր արտահայտությունն է գտնում նաեւ ՀՀ Ազգային  ժողովի ու  ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի հարաբերություններում: ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ  Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակության այս այցը եւս իր անմիջական նպաստը կունենա հայ-ռուսական կապերի հետագա խորացման գործում:

Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ վերջին տարիներին նկատելիորեն բարձրացել է երկկողմ միջխորհրդարանական կապերի մակարդակը, իսկ երկու խորհրդարանների միջեւ շփումները ստացել են պարբերական բնույթ: Դրան, ըստ ԱԺ նախագահի,  մեծապես նպաստում են տարբեր մակարդակներով կազմակերպվող հանդիպումները, նախեւառաջ` օրենսդիր մարմինների նախագահների մասնակցությամբ: Նրա խոսքով` նման բարձր մակարդակով հանդիպումները լայն հնարավորություններ են ստեղծում միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերի քննարկման համար:

«Հայաստանը գոհ է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական եւ դաշնակցային համագործակցության դինամիկ զարգացմամբ բոլոր ուղղություններով: Մեր հարաբերությունների կարեւոր բաղադրիչներից է նաեւ խորհրդարանական ձեւաչափը: Մենք ռուս գործընկերների հետ պատրաստ ենք ամենաակտիվ եւ կառուցողական աշխատանքի: Բոլոր պայմանները, իսկ ամեմակարեւորը` ցանկությունն ու տրամադրվածությունը մեր պատգամավորներն ունեն»,- նշեց Հովիկ Աբրահամյանը: Այս համատեքստում նա  ընդգծեց  ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կարեւորությունը՝ նշելով, որ վերջինիս բազմամյա գործունեության շնորհիվ Հայաստանի եւ Ռուսաստանի  միջեւ միջխորհրդարանական կապերը ստացել են համակարգված բնույթ, իսկ ստեղծված օրենսդրական հիմքն ապահովում է երկու երկրների միջպետական համագործակցության բոլոր  ոլորտները:

Պարոն Աբրահամյանը նշեց, որ ՀՀ Ազգային ժողովը մեծ կարեւորություն է տալիս երկու խորհրդարանների պարվիրակությունների ակտիվ  համագործակցությանը նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Նա վստահություն հայտնեց, որ Սերգեյ Նարիշկինի գլխավորությամբ Միջխորհրդարանական վեհաժողովը  հաջողությամբ կլուծի ՀԱՊԿ օրենսդրական հիմքի ապահովման իր առջեւ դրեւած խնդիրը, մի կազմակերպության, որը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության երաշխավորն է: Ընդգծելով, որ Հայաստանը միշտ ակտիվ ու արդյունավետ մասնակցություն է ունեցել ՀԱՊԿ ՄԽՎ աշխատանքներին, Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ առաջիկա սեպտեմբերին Երեւանում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովների նախագահների խորհրդակցությունը: Նա բարձր գնահատեց միջազգային խորհրդարանական կառույցներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցված աշխատանքը:

«Վստահ եմ, որ մեր խորհրդարանների փոխգործակցությունը  կկարողանա ապահովել ոչ միայն միջպետական պայմանավորվածությունների իրականացումը, այլ նաեւ քաղաքացիական ու հասարակական ամենալայն աջակցություն մեր երկու երկրների համագործակցության հետագա խորացման գործընթացին»,-ասաց ՀՀ ԱԺ նախագահը:

Հովիկ Աբրահամյանն առաջարկեց  քննարկել երկու խորհրդարաններում փոխադարձաբար ներկայացուցիչներ ունենալու հարցը, ինչը, նրա խոսքով, կնպաստի համագործակցության արդյունավետության բարձրացմանը, դրանց հաղորդելով ավելի գործնական բնույթ:

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, շնորհակալություն հայտնելով Հովիկ Աբրահամյանին ջերմ ընդունելության համար,  շնորհավորեց հայ գործընկերներին հաջող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Նա հիշեցրեց ռուսաստանցի դիտորդների տված օբյեկտիվ գնահատականը ՀՀ ԱԺ ընտրություններին, ըստ որի, դրանք անցել են օրենսդրությանն ու միջազգային չափանիշներին համապատասխան, ժողովրդավարության ոգու պահպանմամբ: «Մենք տեսնում ենք, որ Հայաստանը զարգանում է որպես իրավական, ժողովրդավարական պետություն»,-նշեց Սերգեյ Նարիշկինը: Նա շնորհակալություն հայտնեց նաեւ հայ գործընկերներին ՌԴ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին իրականացրած արդյունավետ դիտորդական առաքելությունների համար:

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի խոսքով, ռուսական կողմը լիովին բավարարված է Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների զարգացման մակարդակով բոլոր ուղղություններով` տնտեսական, քաղաքական, հումանիտար, այլ: Նա երկկողմ հարաբերությունների խորացման գործում մեծապես կարեւորեց երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված կապերը: Սերգեյ Նարիշկինի խոսքով` ՀՀ-ն եւ ՌԴ-ն ընդհանուր մոտեցումներ ունեն բոլոր միջխորհրդարանական հարթակներում:

Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ իրենց տեսակատներն արտահայտեցին նաեւ հանդրման մյուս մասնակիցները:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր խոսքում ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ուղղություններով կրում են բացառապես դրական բնույթ. թե քաղաքական, թե տնտեսական ու հումանիտար ոլորտներում դրանք միայն վերընթաց են ապրել: Նրա խոսքով` Հայաստանն ու Ռուսաստանը ոչ միայն ռազմավարական, այլեւ իսկական դաշնակցային գործընկերներ են: Համատեղ հարուստ պատմությունը, ներկա բարեկամական հարաբերությունները լավ հիմք են նոր, հեռագնա համագործակցության համար:

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը, կարեւորելով նման ներկայացուցչական կազմով միջխոհրդարանական հանդիպումները, նշեց, որ դրանք հնարավորություն են տալիս բացահայտելու, թե ինչ չօգտագործված ներուժ, համագործակցության ինչ  հեռանկարներ կան: Նրա խոսքով, արդիականացման գործընթացները քաղաքական ոլորտում նոր մոտեցումներ են ենթադում նաեւ համատեղ միջխորհրդարանական աշխատանքներում: Հերմինե Նաղդալյանը փոխգործակցության լայն հեռանկարներ արձանագրեց տարածաշրջանների միջեւ համագործակցության ձեւաչափում, որի համար անհրաժեշտ կլինի ձեւավորել համապատասխան օրենսդրական հիմք: Այդ ուղղությամբ գործակցությունը նաեւ տնտեսական համագործակցության նոր հեռանկարներ կբացի:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ  Կորյուն Նահապետյանի գնահատմամբ` համագործակցության նոր ձեւաչաձը` ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովների ու կոմիտեների  նախագահների համակարգող խորհրդակցությունը, հնարավորություն կտա անմիջականորեն քննարկելու պաշտպանության ու անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերը, մշակելու միջազգային եւ տարածաշրջանային արդիական հարցերի առնչությամբ արտաքին քաղաքականության համակարգման մեխանիզմներ, կօժանդակի խորհրդարաններին ներդաշնակեցնելու օրենսդրական դաշտը:

ԱՊՀ հարցերի եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին անդրադարձավ ՀԱՊԿ շրջանակներում ձեւավորվող եւս մեկ նոր ձեւաչափի` Ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների` ՀԱՊԿ ՄԽՎ խորհրդի հետ համատեղ ամենամյա խորհրդակցությանը, կարեւորելով դրա արդյունավետ գործունեությունը: Նա ուշադրություն հրավիրեց միջազգային խորհրդարանական կառույցներում փոխաջակցությանն ու համատեղ նախաձեռնությունների կարեւորությանը:

Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի վարչության համանախագահ  Միխայիլ Շվիդկոյը առանձնահատուկ կարեւորեց հումանիտար համագործակցության որորտը, գտնելով, որ մյուս ուղղություններում փոխգործակցության արդյունավետությունը պայմանավորված է հենց մարդկային գործոնով: Նրա խոսքով` խորհրդարանական կապերը հումանիտար ոլորտում հատուկ դերակատարություն ունեն, եւ ակնկալվում է, որ երկու երկրների խորհրդարանները կակտիվացնեն իրենց մասնակցությունը մշակութային, կրթական, գիտական համատեղ ծրագրերին` ապահովելով նաեւ այդ համագործակցությունը դյուրացնող օրենսդրական դաշտ: Նա հատկապես կարեւորեց  հումանիտար ծրագրերի իրականացումը երիտասարդության շրջանում:

Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաեւ «Եվրազեսի» տարածքում հնարավոր համագործակցությանը, քննարկվեցին այլ հարցեր եւս:

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը գրառում կատարեց ԱԺ պատվավոր հյուրերի գրքում:

Պարոն Նարիշկինը եւ նրա գլխավորած պատվիրակությունը եղան ԱԺ նիստերի դահլիճում:


01.06.2020
Արարատ Միրզոյանը Երեւանում ընդունել է Արցախի իր պաշտոնակցին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 1-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին: Ողջունելով ԱՀ ԱԺ նորընտիր նախա...

22.05.2020
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն Արցախ կատարած այցի շրջանակում հանդիպել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: ...

22.05.2020
Արարատ Միրզոյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանի հետ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանի հետ: Արարատ Միրզոյ...

09.05.2020
Արարատ Միրզոյանը Ստեփանակերտում հանդիպել է Աշոտ Ղուլյանի հետ
Մայիսյան եռատոնի կապակցությամբ պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղու...

09.05.2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն Արցախում մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 9-ին Ստեփանակերտում եւ Շուշիում մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին: Հայաստանի խոր...

11.03.2020
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սերբիայի նախագահի հետ
Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 11-ին հանդիպել է Սերբիայի նախագահ Ա...

11.03.2020
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սերբիայի վարչապետի հետ
Մարտի 9-11-ը Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին հանդիպել է Սե...

10.03.2020
ՀՀ ԱԺ նախագահը Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 9-11-ը Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի խոսնակ Մայա Գոյկո...

03.03.2020
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրենին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 3-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն ...

24.02.2020
Արարատ Միրզոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 24-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զի...

20.02.2020
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դանիայի Արդյունաբերական կոնֆեդերացիա
Դանիայի Թագավորությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 19-ին այցելել է Դանիա...

19.02.2020
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը դանիացի խորհրդարանականների հետ
Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 18-ին հանդիպել է Դանի...

19.02.2020
Նորին Մեծություն Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին
Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Դանիայի խորհրդարանի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի ուղեկցությամբ փետրվ...

19.02.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումը Դանիայի Ֆոլկետինգի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի հետ
Փետրվարի 18-ին պաշտոնական այցով Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Դանիայի խո...

07.02.2020
Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորած...

20.01.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 20-ին ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորակ...

13.01.2020
Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցվել 1990թ. Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին
Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գա...